Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, տեղեկացնում է Գերմանիայի նախարարների կաբինետը։ Զրույցը կայացել է հոկտեմբերի 13-ին՝ թուրքական կողմի հարցմամբ։ «Զրույցի կենտրոնում եղել է իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ այնտեղ Թուրքիայի ռազմական գործողության սկզբից հետո։ Կանցլերն արտահայտվել է ռազմական գործողության անհապաղ դադարեցման օգտին։ Չնայած Թուրքիայի՝ անվտանգության ոլորտի հիմնավոր շահերին, գործողությունը սպառնում է տեղի բնակչության նշանակալի մասին միգրացիայով, տարածաշրջանի անկայունացմամբ և ԻՊ-ի դիրքերի ամրապնդմամբ»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում։ Հեռախոսազրույցի այլ թեմաներ են դարձել իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում և Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի կողմից գազային հանքավայրերի հորատումը։
Գերմանիան դեմ է Սիրիայում Թուրքիայի գործողությանը։ Նախօրեին Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը հավանության չի արժանացնի Թուրքիա սպառազինության նոր մատակարարումները՝ Սիրիայում Անկարայի գործողությունների կապակցությամբ։