Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սիրիայի քրդերը բանակցում են՝ Ասադի և Մոսկվայի հետ դաշինք ձևավորելու նպատակով

Սիրիայի քրդերը բանակցում են՝ Ասադի և Մոսկվայի հետ դաշինք ձևավորելու նպատակով
14.10.2019 | 12:15

Սիրիայի քրդական ուժերը հայտարարել են, որ երեկ պայմանավորվածություն են ձեռք բերել երկրի կառավարության հետ՝ աջակցություն ստանալու Թուրքիայի ռազմական ներխուժման դեմ պայքարելու համար:
ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը ևս հայտնել է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը բանակցություններ է վարել Սիրիայի և Ռուսաստանի կառավարությունների հետ՝ թուրքական զինուժի դեմ դաշինք ձևավորելու նպատակով: Էսպերը նշել է, որ Թուրքիան «հավանաբար մտադիր է» ընդլայնել իր հարձակումը նախապես ծրագրվածից ավելի:

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ