Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողան. Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք

Էրդողան. Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք
14.10.2019 | 12:19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիան աչք չունի Սիրիայի հողերի վրա և կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը՝ տեղեկացնում է Sabah պարբերականը: «Մենք աչք չունենք Սիրիայի հողերի վրա: Մենք խոչընդոտում ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են բաժանել և մասնատել Սիրիան»,-ասել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նաև հերքել է լուրերը, որ գործողությունների տարածքում գտնվող բանտերից փախել են «Իսլամական պետության» ահաբեկիչներ: «Այդ լուրը սադրանք է՝ ուղղված ԱՄՆ-ին և Եվրոպային»,- ասել է նա և հավելել, որ ռազմական գործողությունների հետևանքով ոչ մի խնդիր չի առաջացել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում: «Սոչիում, Թեհրանում և Անկարայում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կատարվում են: Խնդիրների առաջացման դեպքում ես կարող եմ 24 ժամում կապվել ՌԴ նախագահի հետ»,-նշել է Էրդողանը:

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ