Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թուրքիայի զինուժը վերահսկողություն է հաստատել Սիրիայի՝ ռազմավարական նշանակության մայրուղու նկատմամբ

Թուրքիայի զինուժը վերահսկողություն է հաստատել Սիրիայի՝ ռազմավարական նշանակության մայրուղու նկատմամբ
14.10.2019 | 12:20

Թուրքական բանակի մասերն ու սիրիական ընդդիմության ստորաբաժանումները, որ ռազմարշավ են իրականացնում Սիրիայի հյուսիսում, վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասակա մայրուղին, որը Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները միավորում է երկրի այլ հատվածների հետ՝ տեղեկացրել է Թուրքիայի ՊՆ-ն: М4 մայրուղին գտնվում է սահմանից 30-35 կմ հեռավորության վրա: Թուրքական ուժերը վերահսկողություն են հաստատել Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներում, շրջակա գյուղերի բնակիչները ստիպված են հեռանալ իրենց տներից` ռազմական գործողությունների պատճառով:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ