Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ-ը սկսում է 1000 զինծառայողի դուրս բերել Սիրիայի հյուսիսից

ԱՄՆ-ը սկսում է 1000 զինծառայողի դուրս բերել Սիրիայի հյուսիսից
14.10.2019 | 12:20

ԱՄՆ-ը սկսում է 1000 զինվորականի դուրս բերումը Սիրիայի հյուսիսային շրջանից՝ Թուրքիայի գրոհների պատճառով, որ կարող են ընդլայնվել նաև դեպի հարավ և արևմուտք՝ ասել է ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը: «Վերջին օրերին մենք իմացել ենք, որ Թուրքիան, հավանաբար, մտադիր է ընդլայնել գրոհի տարածքը դեպի հարավ ու արևմուտք: Մենք տեղեկացել ենք նաև, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը ձգտում է համաձայնության գալ սիիացիների և ռուսների հետ՝ հյուսիսում հակահարված տալու համար Թուրքիայի դեմ հարձակում սկսելու վերաբերյալ»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ ամերիկացիները հայտնվում են մի իրավիճակում, որ կարող են շրջափակված մնալ երկու դիմակայող կողմերի միջև:


Էսպերը հավելել է, որ ամերիկացի զինվորականներն ինքնապաշտպանության իրավունք ունեն, այսինքն՝ կարող են պատասխան կրակ բացել, եթե իրենց դեմ հարձակում իրականացվի:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ