Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը աշխատում է կոնգրեսականների հետ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ

Թրամփը աշխատում է կոնգրեսականների հետ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ
14.10.2019 | 12:21

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին՝ պայմանավորված Սիրիայում ԱՄՆ դաշնակից քրդական զորամիավորումների դեմ Անկարայի նախաձեռնած ռազմարշավով: «Ես աշխատում եմ սենատոր Լինդսի Գրեհեմի և Կոնգրեսի շատ անդամների հետ, այդ թվում և դեմոկրատների՝ կապված Թուրքիայի նկատմամբ հզոր պատժամիջոցներ սահմանելու հետ: Ֆինանսների նախարարությունը պատրաստ է սկսել, կարող է՝ հավելյալ օրենք անհրաժեշտ լինի: Այս հարցի շուրջ հոյակապ համաձայնություն կա: Թուրքիան խնդրել է չանել դա: Սպասեք»,- գրել է Թրամփը Twiter-ում: Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նույնպես հայտնել է, որ նախարարությունը պատրաստ է «անհապաղ» պատժամիջոցներ սահմանել անհրաժեշտության դեպքում:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ