Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայում «ծուղակում են հայտնվել»

Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայում «ծուղակում են հայտնվել»
14.10.2019 | 12:22

ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Fox News-ի եթերում ասել է, որ Սիրիայում ամերիկյան զորքերը հայտնվել են «վատ դրության մեջ»: «Ամերիկյան զորքերը հայտնվել են սիրիական բանակի միջև, որոնք ընթանում են հյուսիս՝ թուրքական բանակին հակահարված տալու»,- ասել է ԱՄՆ նախարարը՝ որակելով իրավիճակը «ծուղակում հայտնվել»: «Դրությունը Սիրիայում ժամ առ ժամ վատանում է»,- գտնում է Էսպերը: ԱՄՆ-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ագրեսիան դադարեցնելու կոչ է անում, սակայն չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի դեմ՝ հանուն սիրացի քրդերի պաշտպանության:
Նա ընդունել է, որ Վաշինգտոնը տարածաշրջանում բավականաչափ ուժ չունի՝ «թուրքական զորքերի հարձակումները դադարեցնելու համար»:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ