Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քրդերը օգնության համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ

Քրդերը օգնության համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ
14.10.2019 | 12:23

Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ՝ ասվում է քրդական ինքնավարության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը հրապարակել է քրդական Firat գործակալությունը: Սիրիայի իշխանությունների հետ համաձայնության նպատակն է դիմակայել Թուրքիայի ագրեսիային: Սիրիացի զինվորականները կտեղակայվեն սահմանի երկայնքով, որ աջակցեն «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին, որոնց հիմքը քուրդ մարտիկներն են:


«Վերջին հինգ օրերին Սիրիայի հյուսիս ներխուժած թուրքական զորքերը բազմաթիվ հանցագործություններ են կատարել քաղաքացիական բնակչության դեմ: Ագրեսորներին համատեղ հակահարված տալու համար մենք համաձայնության ենք եկել սիրիական կառավարության հետ, որը պետք է պաշտպանության տակ վերցնի ազգային ինքնիշխանությունն ու սահմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Համաձայնագիրը «թույլ կտա ազատել թուրքական իշխանությունների և նրանց կողմից մարտնչող վարձկանների գրաված բոլոր սիրիական շրջանները, ներառյալ՝ Աֆրինը», նշել է քրդական կողմը:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ