Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երեք օտարերկրյա լրագրողներ են զոհվել Սիրիայում թուրքական ռազմական օդուժի հարձակման ժամանակ

Երեք օտարերկրյա լրագրողներ են զոհվել Սիրիայում թուրքական ռազմական օդուժի հարձակման ժամանակ
14.10.2019 | 12:24

Երեք օտարերկրյա լրագրողներ զոհվել են թուրքական ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով սիրիական Ռաս-էլ-Այն քաղաքի մերձակայքում՝ հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով քրդական աղբյուրներին: Թուրքիայի ռազմական օդուժի հարձակման հետևանքով զոհվել է 11 քաղաքացիական անձ: Բուժաշխատողների խոսքերով, զոհերի թիվը կարող է աճել, ռմբակոծության ժամանակ վիրավորվել է 100 մարդ: Տուժածներից ոմանք ծանր վիճակում են:
Շարասյունը, որը գնդակոծվել է օդից, սիրիական սահմանային Քամիշլի քաղաքից շարժվում էր Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս-էլ-Այն քաղաք: Նրանց հետ եղել են արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողներ: Ավտոբուսում եղել են մի քանի անգլիացի և ֆրանսիացի թղթակիցներ, տեղական լրատվամիջոցների լրագրողներ: Նրանք գնում էին դեպի քրդական ստորաբաժանումների և Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն իրականացնող թուրքական ուժերի միջև ռազմական բախումների գոտի:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ