Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը հայտնել է Սիրիայի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի հետ փոխըմբռնման մասին

Էրդողանը հայտնել է Սիրիայի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի հետ փոխըմբռնման մասին
14.10.2019 | 12:25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սերտ կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և Անկարայի ու Մոսկվայի միջև կա փոխըմբռնում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Anadolu գործակալությունը: Նա նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև սիրիական Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը հաջողությամբ իրականացվում է:


«Եթե հարց է առաջանում, օրվա ընթացքում մենք կարող ենք խոսել և համատեղ որոշում կայացնել իրականացվելիք քայլերի վերաբերյալ»,- ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի իրավիճակի հետ կապված որևէ խնդիր չունեն:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ