Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եղիսաբեթ երկրորդ․ Հոկտեմբերի 31-ին ԵՄ-ը լքելը կառավարության առաջնահերթությունն է

Եղիսաբեթ երկրորդ․ Հոկտեմբերի 31-ին ԵՄ-ը լքելը կառավարության առաջնահերթությունն է
14.10.2019 | 21:09

Հոկտեմբերի 31-ին ԵՄ-ն լքելը Բրիտանիայի կառավարության համար «առաջնահերթություն» է՝ հայտարարել է Եղիսաբեթ երկրորդ թագուհին՝ ելույթ ունենալով Լորդերի պալատում՝ խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը:
Թեև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բազմիցս հայտարարել է, թե մտադիր է երկիրը Եվրամիության կազմից դուրս բերել մինչև հոկտեմբերի 31-ը, խորհրդարանի ընդունած օրենքը նրան իրավունք է տալիս Բրյուսելից լրացուցիչ ժամանակ խնդրել, եթե Լոնդոնը Եվրամիության հետ նոր համաձայնագիր չկնքի մինչև հոկտեմբերի 19-ը: Լոնդոնի և Բրյուսելի բանակցությունները շարունակվում են:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ