Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
18.10.2019 | 00:55

...թե «Իմ քայ­լը» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյան ա­մեն նիս­տից ա­ռաջ խիստ «վե­տո» է դր­վում ներ­կա­նե­րի ա­ռաջ. «Ով էս սե­նյա­կից մի խոսք դուրս հա­նեց, նրա...»: Գոր­ծըն­թա­ցին ի­րենց ակ­տիվ մաս­նակ­ցու­թյամբ ա­ռանձ­նա­պես աչ­քի են ընկ­նում Փա­շի­նյա­նի եղ­բո­րոր­դի Սի­փան Փա­շի­նյանն ու ընդ­հա­տա­կում ե­ղած ժա­մա­նակ Նի­կո­լին ի­րենց տա­նը պա­հած, «դա­չա­նե­րի տի­րա­կալ» Հա­կոբ Սի­մի­դյա­նը:

Սա­կայն «գոր­ծըն­թա­ցի» ող­բեր­գու­թյունն այն է, որ «ար­տա­հոս­քը» հի­մա շատ ա­վե­լի է, քան նախ­կի­նում: Քայլա­րած­նե­րը չեն հաս­կա­նում` ինչ­պես է դա լի­նում., «ու­մով» է լի­նում, «ժու­չո՞կ» Է դր­վում, թե՞ պայ­մա­նա­վոր­ված գոր­ծըն­թաց է, ու նոր տեխ­նո­լո­գիա­ներ են ու­զում կի­րա­ռել, բայց թե ինչ­պի­սի տեխ­նո­լո­գիա­ներ են ու­զում, ի­րենք էլ չգի­տեն:

Դիտվել է՝ 15912

Մեկնաբանություններ