Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչո՞վ կպատասխանի Եվրոպան Թուրքիային

Ինչո՞վ կպատասխանի Եվրոպան Թուրքիային
19.10.2019 | 13:46

Հոկտեմբերի 9-ից Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողության սկզբից եվրոպական երկրների մեծ մասը քննադատեց Անկարային՝ տեսնելով սպառնալիք ԻՊ-ի դեմ հնագամյա պայքարի արդյունքներին: Ռազմական գործողություններից 5 օր անց միասնական Եվրոպան արտահայտեց իր դիրքորոշումը ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որ ամրապնդվեց ԵՄ սամիթում հոկտեմբերի 18-ին: Բրյուսելը դատապարտեց Անկարային և կոչ արեց դադարեցնել գործողությունը: ԵՄ երկրները պայմանավորվեցին սահմանափակել զենքի արտահանումը Թուրքիա: Կկանգնեցնի՞ ԵՄ քննադատությունը Անկարային: Պատրա՞ստ է Բրյուսելը կոշտ միջոցների: Ո՞վ և ինչու՞ է Եվրոպայում աջակցում Թուրքիային: Եթե առաջատար եվրոպական մայրաքաղաքների արձագանքն անհապաղ էր, միացյալ Եվրոպան խոսեց ռազմական գործողությունները սկսվելուց 5 օր անց: ԵՄ ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգի հանդիպումից հետո հայտարարեցին Եվրոպայի միասնական դիրքորոշումը, որ հաստատեցին հեկտեմբերի 18-ի սամիթում պետությունների ղեկավարները՝ դատապարտելով Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում որակելով «եվրոպական անվտանգությանը սպառնացող»: ԵՄ երկրները ի գիտություն ընդունեցին նախօրեին ամերիկացիների հետ ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու համաձայնությունը: Սիրիացի քրդերը ասել են, որ չնայած հայտարարված հրադադարին՝ Թուրքիան շարունակում է հարձակվել: Մինչ այդ Անկարան արդեն ասում էր, որ չի պատրաստվում նահանջել, իսկ եվրոպական երկրների քննադատությանը պատասխանում էր շանտաժով՝ սպառնալով բացել միգրանտների ճանապարհը դեպի Եվրոպա: Հիմա Թուրքիայի տարածքում 3,5 միլիոն միգրանտ կա: Այս շաբաթ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Կիպրոս այցի ժամանակ կոչ արեց Անկարային եվրոպական գործընկերներին շանտաժ չանել: Բացի քննադատող հայտարարություններից՝ Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարները պայմանավորվեցին սահմանափակել զենքի արտահանումը Թուրքիա:


Չնայած համընդհանուր հայտարարությանը, իրականում կառավարությունները կարող են շարունակել Թուրքիային զենքի վաճառքի արտոնագիր տալը և եվրոպական էմբարգոյի մասին չէ խոսքը: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին այս շաբաթ հիշեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը որոշ երկրներին զենքի վաճառքի արգելքի մասին և նշեց, որ Թուրքիան այդ ցանկում չկա:


Դիվանագիտական շրջանակներում խոսում են, որ ԵՄ-ն պատրաստ չէ կոշտ միջոցներ ձեռնարկել: Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դա փաստացի անհնար է դարձնում: Անցած տարի ԵՄ վիճակագրական ծառայության տվյալներով՝ զենքի արտահանումը Թուրքիա կազմել է 45 միլիոն եվրո: Մինչև հիմա հիմնական մատակարարը եղել են Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան: Բեռլինն ու Փարիզը հաղորդել են, որ դադարեցնում են զենքի վաճառքը Թուրքիային, նրանցից հետո համանման որոշումներ ընդունեցին Ֆինլանդիան ու Նիդեռլանդները, նրանց միացան Իսպանիան, Բելգիան, Ավստրիան: Հոկտեմբերի 15-ին Հռոմը հաղորդեց, որ խոստացել է արգելք դնել Անկարային զենքի վաճառքի վրա: «Բավարա՞ր է այդքանը: Կտեսնենք»՝ ասաց Ֆեդերիկա Մոգերինին: Եվրոպայում չեն բացառում, որ այդ միջոցները Թուրքիային մղելու են Մոսկվայի հետ ավելի մերձեցման: Բավական է հիշել, որ Անկարան Մոսկվայից գնեց С-400 ՀՕՊ համակարգերը, որ հարուցեց ՆԱՏՕ-ի գործըներների զայրույթը:


Եվրոպացի որոշ պատգամավորներ գտնում են, որ դիվանագիտական հայտարարությունները Թուրքիային չեն կանգնեցնի և առաջարկում են գործել տնտեսական կոշտ պատժամիջոցների մեթոդով, նաև Թուրքիայի քաղաքացիների մուտքի արգելքով: Մինչդեռ Բուլղարիան չափազանց փափուկ դիրքերից հանդես եկավ՝ հայտարարելով, որ Անկարան պետք է դադարեցնի ռազմական գործողությունը, որը «կարող է մարդասիրական ճգնաժամ հարուցել», վարչապետ Բոյկո Բորիսովը դեմ արտահայտվեց պատժամիջոցներին հարևան Թուրքիայի նկատմամբ, որի հետ 5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ունի: Բուլղարիայի վարչապետը հայտնի է իր հազիվ թաքցրած աջակցությամբ Անկարային: Հենց Բուլղարիայի դերը վճռորոշ դարձավ 2018-ին Վառնայում ԵՄ-Թուրքիա սամիթում, որի արդյունքները Եվրոպայի համար ժլատ էին, իսկ Էրդողանի համար դարձան հասարակության հետ կապի լավ վարժանք: Սամիթն ավարտվեց առանց համաձայնության, բայց և առանց սկանդալի: Բացի Սոֆիայից՝ ևս մեկ երկիր կա, որի վրա Անկարան կարող է հույս դնել: Բուդապեշտը եվրոպական միակ մայրաքաղաքն էր, որ բացահայտ աջակցեց Թուրքիայի ռազմական գործողությանը: Հոկտեմբերի 15-ին Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ասուլիսում Հունգարիայի ԱԳ և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարեց, որ միգրացիայի խնդրի լուծումը «դեպի Սիրիա, ոչ թե դեպի Եվրոպա»՝ Հունգարիայի շահերին համապատասխանում է: 2 երկրների ղեկավարներն ունեն բարեկամական հարաբերություններ, 2019-ի սկզբին Թուրքիայի դեսպանը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունները ոսկեդար են ապրում: Հունգարիայի ջանքերով ու ճնշման տակ հոկտեմբերի 14-ին Եվրոպայի ԱԳ նախարարների հայտարարության մեջ քրդերը չեն հիշատակվում: Թեպետ հենց նրանք էին միջազգային կոալիցիայի աջակցությամբ կռվում ԻՊ-ի դեմ և քրդերին է Եվրոպան պարտական նաև իր անվտանգության համար: Վերջին տարիներին Եվրոպայի շատ երկրներ են դարձել ջիհադականների ահաբեկչությունների զոհ: Այսօր հազարավոր ջիհադականներ, այդ թվում ԵՄ քաղաքացիներ, քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների բանտերում են: Թուրքական հարձակման հետևանքով 800 ջիհադականներ փախել են:
Եվրոպայում զգուշանում են, որ Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել ԻՊ-ի վերակառուցմամը, իսկ դա նշանակում է, որ կմեծանա նոր ահաբեկչությունների ռիսկը:
RFI


Հ.Գ. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը մեկնաբանելով Անկարայի և Վաշինգտոնի համաձայնությունը՝ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, հայտարարել է, որ Թուրքիան հասել է իր նպատակներին Սիրիայի հյուսիսում՝ տեղեկացնում է Հուրիյեթը: Շենթոփը նշել է, որ անբողջ աշխարհը տեսավ Թուրքիայի դիվանագիտական և ռազմական ուժը:


«Թուրքիան հիշում է բոլոր երկրների դիրքորոշումները, որոնք հայտնել են «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի վերաբերյալ»- ասել է Շենթոփը: Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ Անկարան վրեժխնդիր է լինելու: Տարբեր միջոցներով: Առայժմ Անկարան կարողացել է գնել միայն Բուլղարիային ու Հունգարիային: Սոցիալ-տնտեսական իրավիճակը Բուլղարիային ստիպել է մոռանալ՝ ովքեր ու ինչքան են իրենց կոտորել: Հունգարիան միշտ է թուրքամետ եղել: Այս օրերին կտրուկ սրվեց իրավիճակը Լիբանանում՝ Բեյրութում ու այլ քաղաքներում իրավապահների հետ բախումներ են, ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Ու սա ևս տեղավորվում է Մեծ Մերձավոր Արևելքի ընդհանրական փոփոխությունների շրջանակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ