Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ

Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ
19.10.2019 | 22:10

«Հրապարակը» գրել է. «Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ «Իմ քայլը» չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ «Ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելը քաղաքական նպատակահարմարությունով է որոշվում։

«Քաղպայմանագիրը» ձեռնպահ մնաց այս փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց, մինչև որ իր տեղական կառույցները կձևավորի»: Փաստորեն, ուզում եք միանգամից ամբողջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ` առանց աշխատանք թափելու։ «Հիմա համապետական մակարդակով կառավարությունն ուզում է հայրենիքը զարգացնել, աճացնել, և պարտադիր չէ տեղական ինքնակառավարման մարմիններում սեփական ներկայացուցիչներ ունենալ»:
Դա՞ էր պատճառը, որ Արարատի Նորաշեն համայնքում ձեր մարզպետը մի օր առավոտյան արթնացավ ու չընդունեց ընտրության արդյունքները և աշխատանքից ազատեց ընտրված գյուղապետին։ «Չեմ տիրապետում ինֆորմացիային. դիմեք մարզպետին»: Ի դեպ, ՍԴ-ն նաև ընդունեց, որ պառլամենտը լուծարելուն, նոր ընտրություններ կազմակերպելուն առնչվող հոկտեմբերի 2-ի որոշումն ապօրինի էր։ «Բացարձակ. ամեն բան խիստ օրինական էր»: Իսկ դատարանների փակո՞ւմը։ «Դարձյալ` ո՛չ»»:

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ