«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Իսկ դուք ու­նե՞ք պո­լիէ­թի­լե­նե տոպ­րակ

Իսկ դուք ու­նե՞ք պո­լիէ­թի­լե­նե տոպ­րակ
19.11.2019 | 00:08

Օր­վա իշ­խո­ղի հան­գս­տյան օ­րե­րի քրո­նի­կոնն իսկ բա­վա­րար է հաս­կա­նա­լու` «որ­տեղ են ձմե­ռում» փո­ղո­ցից իշ­խա­նու­թյան ե­կած քա­ղա­քա­կան ու­ժի (բարձր է հն­չում) «խեց­գե­տին­նե­րը», չնա­յած ի սկզ­բա­նե էլ պարզ էր։ Սա­կայն, երբ ողջ աշ­խար­հում, ա­ռա­վել ևս` տա­րա­ծաշր­ջա­նում, վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րի գոր­ծըն­թա­ցը եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րի է եր­բեմն-եր­բեմն վե­րած­վում, իսկ քո երկ­րի «ա­ռաջ­նորդն» զբաղ­ված է պո­լիէ­թի­լե­նե տոպ­րակ­նե­րով, ի­րա­կա­նում` «Քար­ֆու­րի» գո­վազ­դով` «շո­րի» տոպ­րա­կը ձեռ­քին, և ի շա­րու­նա­կու­թյուն դրան, ԱԱԾ-ով սա­տա­նա ո­րո­նող իշ­խո­ղը նույն օ­րը Նոր կտա­կա­րա­նից իր սի­րած հատ­վածն է հրա­պա­րա­կայ­նաց­նում, հա­նե­լով այն հատ­վա­ծը, որ «իր քա­ղա­քի ժո­ղո­վուրդն ա­տում է ի­րեն», ինք­նին հաս­կա­նա­լի է դառ­նում` վի­ճա­կը ոչ թե անմ­խի­թա­րա­կան է, այլ իս­կա­պես ան­նա­նա­խա­դեպ:


Ո­րով­հետև հայ հա­սա­րա­կու­թյունն արթ­նա­նում է: Եվ այն հատ­վա­ծը, ո­րի հա­մար Նի­կոլ ա­նու­նը սակ­րալ նշա­նա­կու­թյան էր, սկ­սում է խոր վե­րա­պա­հու­մով մո­տե­նալ թե՛ սե­ռա­փո­խու­թյան նի­կո­լյան թրեն­դին, թե՛ հա­յե­ցիու­թյան «հե­տամ­նաց» ար­ժեք­նե­րի նրա մո­տե­ցում­նե­րին, թե՛ հա­յոց լեզ­վի նկատ­մամբ իր պառ­լա­մեն­տա­կան «սա­գա­յով»` «պառ­կըց­նե­լուն» առ­նչ­վող:
Եվ ու­րեմն, իշ­խո­ղը վերց­րեց ու խմ­բագ­րեց Կտա­կա­րա­նը, որն ա­սում է. «Ի սկզ­բա­նե էր Բա­նը». խոս­քը: Եվ ե­թե լուրջ հո­գեզն­նու­թյան են­թար­կենք սույն պեր­սո­նա­ժի «պառ­կըց­նե­լու» ու Կտա­րա­կան խմ­բագ­րե­լու վար­քա­բա­նու­թյու­նը, ա­պա նրա են­թա­գի­տակ­ցա­կան շեր­տե­րի հա­մար պետք է ար­ձա­նագ­րել` այդ­պես էլ չհաղ­թա­հար­ված էու­թա­բա­նու­թյուն, քայ­քայ­ված եր­կաստ­վա­ծու­թյուն, խոր կախ­վա­ծու­թյուն աստ­րա­լից, ին­չը վտան­գա­վոր է ա­ռա­ջին հեր­թին այն կրող էու­թյան հա­մար:


Ընդ ո­րում, ցայս կա­րե­լի էր կար­ծել, որ սույն պեր­սո­նա­ժի վար­քա­գի­ծը պայ­մա­նա­վոր­ված էր նախ և ա­ռաջ այն պրո­յեկտ­նե­րի կյան­քի կոչ­մամբ, ո­րով նրան «հար­կա­վոր­նե­րը» փո­ղո­ցից բե­րե­ցին իշ­խա­նու­թյան, ա­սել ենք` Ղա­րա­բա­ղի հար­ցի «լու­ծում», Հա­յաս­տա­նի մեն­թալ պլա­նի քայ­քա­յում, Հա­յաս­տա­նը ռու­սա­կան ազ­դե­ցու­թյան դաշ­տից օ­տա­րում:


Սա­կայն, ել­նե­լով իշ­խո­ղի վար­քագ­ծի վեր­ջին «առ­կայ­ծում­նե­րից», պետք է ար­ձա­նագ­րենք. այլ, շատ ա­վե­լի ան­տե­սա­նե­լի մի ուժ է սկ­սել նրան ղե­կա­վա­րել, ո­րը չի մտ­նում «բաք-օ­ֆիս­նե­րի» նա­խագծ­ման մեջ: Այս­տեղ պաու­զան ձգե­լու ենք. քվան­տի սո­վոր այդ «բաք-օ­ֆիս­նե­րը» ցայս հաս­տա­տա­պես վե­րա­հող­կո­ղու­թյան տակ են պա­հել նրան, նրա, թե­կուզ օ­դիոզ, այ­նու­հան­դերձ, ողջ մեն­թալ պլա­նը, սա­կայն, ա­մե­նայն հա­մոզ­վա­ծու­թյամբ կա­րող ենք պն­դել. պեր­սո­նը դուրս է գա­լիս նաև նրանց վե­րահս­կո­ղու­թյու­նից. ազ­դակ­ներն ար­դեն իսկ ակն­հայտ են:
Լի­նենք ան­կեղծ` վեր­ջին շր­ջա­նում պեր­սո­նը սկ­սել է ա­հա­վոր կա­թո­լիկ դառ­նալ` դեպ Ռու­սաս­տան իր դրսևո­րում­նե­րում: Ին­չը կա­րող է նշա­նա­կել. սա ի սկզ­բա­նե եր­կար պար­տիա էր` Ռու­սաս­տա­նի գի­տու­թյամբ։ Ի դեպ, ՈՒկ­րաի­նա­յի մա­սով կար­ծես նույ­նա­կան պար­տիա է խա­ղար­կում Ռու­սաս­տա­նը, այս­պես ա­սած, խիստ փա­փուկ` եր­կա­րատև չբա­ցա­հայտ­վող նա­խագծ­մամբ, արևմտյան (նաև սո­րո­սյան) ռե­սուր­սի` նր­բա­գե­ղու­թյան հաս­նող կի­րառ­մամբ. ու­շա­դիր «նա­յեք»` Շտայն­մա­յե­րի պլա­նը, Զե­լենս­կու մտե­րիմ օ­լի­գարխ Կո­մոյս­կու վեր­ջին բարձ­րա­ձայ­նում­նե­րը:


Ա­սել է` Նի­կոլ Փա­շի­նյանն ի սկզ­բա­նե ռու­սա­կան խա­ղի վեկ­տոր էր` վար­չա­պետ չդար­ձած Կա­րեն Կա­րա­պե­տյա­նից հե­տո: ՈՒ նրա` պա­պից ա­վե­լի կա­թո­լիզ­մը հենց այս հեն­քով պետք է բա­ցատ­րել:
Բա­ցատ­րել, բայց ոչ եր­բեք` պն­դել: Ա­սել է` Նի­կո­լը խա­ղում է նաև արևմտյան սո­րոս­նե­րի գլ­խի տակ փա­փուկ բարձ դնե­լով` սե­ռա­փո­խու­թյան, ա­վան­դա­կան-պահ­պա­նո­ղա­կան, ե­կե­ղե­ցու, հա­յոց դպ­րո­ցի քանդ­մամբ էլ ջուր ա­ծե­լով ա­մե­րի­կյան ջրա­ղա­ցին, ժա­մա­նակ շա­հե­լու հա­մար: Այն է` մինչև Ար­ցա­խում տե­ղի ու­նե­նան նա­խա­գա­հա­կան ընտ­րություն­ներ, տես­նեն` ինչ ընդ­հա­նուր դա­սա­վո­րու­թյուն է` Ար­ցախ-Հա­յաս­տան տան­դե­մում (դրա­նով բա­ցատ­րենք նրա հա­կընդ­դեմ հայ­տա­րա­րութ­յուն­ներն Ար­ցա­խյան խնդ­րով), և հե­տո ո­րո­շի` էլ ոնց է ժա­մա­նակ շա­հում, խաբս տա­լիս:


Բայց ինչ­պես տես­նում եք, Նի­կոլն ակ­հայ­տո­րեն մոտ է տա­պա­լու­մին:
Եվ շատ մեծ հարց է` Ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րին (մարտ ամ­սին)` աք­լո­րա­կան­չից ե­րեք ան­գամ ա­ռաջ, քա­նի՞ պո­լիէ­թի­լե­նա­յին տոպ­րակ ի վի­ճա­կի կլի­նի առ­նե­լու, մեջ­բե­րում ա­նե­լու Աստ­վա­ծաշն­չից` ռեյ­տին­գի ա­հա­վոր ու խոր ան­կում գրան­ցող պեր­սո­նը:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 5022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ