Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

2019-ին Արցախում 10,4 տոկոս տնտեսական աճ է եղել

2019-ին Արցախում 10,4 տոկոս տնտեսական աճ է եղել
25.11.2019 | 14:07

««Ժողովուրդի» ուսումնասիրություններով՝ Արցախի Հանրապետությունում 2019 թ. 10,4 տոկոս տնտեսական աճ է եղել: Արցախի օրենսդրի սեղանին այժմ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է: Արցախի բյուջե-2020-ը 8 տոկոս տնտեսական աճ է նախատեսում, եկամուտները 120 մլրդ 906,5 մլն դրամ կկազմեն, ծախսերը՝ 120 մլրդ 775,6 մլն դրամ: 2019-ի համեմատ՝ 2020-ին 2,6 մլրդ դրամով կնվազեն պետական բյուջեի եկամուտները՝ կազմելով 55,1 մլրդ դրամ: Այս անկումն, ըստ բյուջեի նախագծի, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազումով, ինչի հիմնական պատճառն էլ պղնձի միջազգային գների անկման միտումն է:
Եկող տարի Արցախի ծախսերը 6,4 մլրդ դրամով կավելանան, ընթացիկ տարում Արցախը 120 մլրդ 775,6 մլն դրամ է ծախսել: Բյուջեն ավելացնում է առավելապես սոցիալական ոլորտի հատկացումները: ԱՀ-ում եկող տարի կենսաթոշակների բարձրացում է նախատեսվում 16 հազ. դրամից կենսաթոշակը 18 հազ. դրամ կդառնա, նվազագույն աշխատավարձն էլ նախատեսվում է 55 հազարից դարձնել 68 հազ. դրամ, 10%-ով էլ կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը»:

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ