«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռոբերտ Քոչարյան. Քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են

Ռոբերտ Քոչարյան. Քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են
06.12.2019 | 20:16

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկում են, որ դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնի։ Նրան ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել մեղադրող դատախազները։ Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե միանում է իր պաշտպանների պնդումներին։

«Փաստաբան Ալումյանը փորձեց ներկայացնել, որ սա մի գործիք է ձևավորվելու, որի երկու կողմն էլ կարող են կիրառել ընդհանրպես դատական պրակտիկայում։ Օրինակ՝ իմ կողմնակիցները սկսեն ինչ-որ ձևով արտահայտվել ֆեյսբուքում դատախազների նկատմամբ, այլ ցածր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, հակառակ կողմը սկսի կարծիք հայտնել բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, բայց այս գործիքը միակողմանի օգտագործվող գործիք է, որովհետև քրեական գործ հարուցող մարմինները քննչական մարմիններն են, որոնք ուղղակի գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշեց՝ այդ ճանապարհով կարելի է չեզոքացնել, իրենց համար անկանխատեսելի դատավորներին շարքից հանել։ «Ես դրա համար դիմում եմ՝ դեմն առնել, այդպիսի քայլով հանկարծ նման պրակտիկա հետագայում կիրառելու հնարավրություն չտալ», - նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ