Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առանց այն էլ հե­ղա­փո­խա­կա­նաց­ված երկ­րում հե­ղա­փո­խու­թ­յուն ա­նե­լու փոր­ձը հի­մա­րու­թ­յուն է

Առանց այն էլ հե­ղա­փո­խա­կա­նաց­ված երկ­րում հե­ղա­փո­խու­թ­յուն ա­նե­լու փոր­ձը հի­մա­րու­թ­յուն է
17.12.2019 | 01:37
Ես բազ­միցս եմ գրել մեր տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­նա­կան գոր­ծո­նի մա­սին և միշտ հիմ­նա­վո­րել եմ իմ տե­սա­կե­տը, ո­րով­հե­տեև, որ­պես հե­ղի­նակ, ու­նեմ ըն­թա­ցիկ պա­հի գլ­խա­վոր խնդ­րի իմ պատ­կե­րաց­ման ի­րա­վուն­քը։ Ընդ ո­րում, չպետք է վկա­յա­կո­չել այն, որ հիմ­նախ­նդ­րի իմ պատ­կե­րա­ցու­մը ես ներ­կա­յաց­նում եմ հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը գրա­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից 10-20 օր հե­տո։ Վեր­լու­ծա­կան աշ­խա­տան­քը չի են­թադ­րում հապ­ճեպ «ճչոց­ներ». անհ­րա­ժեշտ է գի­տակ­ցել կա­տար­վա­ծը և հետևել հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին ու քայ­լե­րին։ Ի­րա­նում նո­յեմ­բե­րի 16-17-ի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ո­րոնք մենք ար­դեն լու­սա­բա­նել ենք և ան­վա­նել «բեն­զի­նա­յին խռո­վու­թյուն­ներ», ճիշտ է՝ չհա­ջող­ված, շա­րու­նա­կում են հու­զել շա­տե­րի երևա­կա­յու­թյու­նը, այդ թվում՝ նրանց, ով­քեր կեղ­ծա­վո­րա­բար ի­րենց հա­մա­րում են «Ի­րա­նի ժո­ղովր­դի բա­րե­կամ­ներ»։ Բայց զար­մա­նա­լի է, որ և՛ նրանք, և՛ Ի­րա­նի ի­րա­կան բա­րե­կամ­նե­րից շա­տե­րը չեն հաս­կա­նում մի պարզ ճշ­մար­տու­թյուն. հե­ղա­փո­խու­թյան, թե­կուզ և Իս­լա­մա­կան, ռել­սե­րով ըն­թա­ցող եր­կի­րը չի կա­րող տե­ղա­փոխ­վել այլ «հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի ռել­սե­րի վրա»։ Դա բա­ցառ­ված է  առն­վազն այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ աշ­խար­հում ըն­դուն­ված է միաստ­վա­ծու­թյու­նը։ Իսկ որ­պես­զի նման ան­հա­վա­տա­լի բան կա­տար­վի, պետք է «ջնջ­վեն» հու­դա­յա­կա­նու­թյու­նը, քրիս­տո­նեու­թյու­նը, հե­տո էլ՝ իս­լա­մը։
Աբ­րա­հա­մա­կան ե­րեք կրոն­նե­րի ան­հե­տաց­ման մա­սին մեր ա­սածն այն դի­տում­նե­րից է բխում, ո­րոնք մենք ա­րե­ցինք Երևա­նում նո­յեմ­բե­րի 22-ին տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին, այ­սինքն՝ Ի­րա­նում բո­ղո­քի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից 5 օր և այդ բո­ղոք­նե­րից օգտ­վել փոր­ձող­նե­րի զին­ված ե­լույթ­նե­րը ի­րա­նա­կան ու­ժա­յին­նե­րի և ժո­ղովր­դա­կան «Բա­սիջ» աշ­խար­հա­զո­րի կող­մից ճն­շե­լուց 6 օր հե­տո։ Մենք մի­տում­նա­վոր ենք ըն­դգ­ծում «ժո­ղովր­դա­կան» բա­ռը։ Ի­րա­նի ներ­սում «հին­գե­րորդ շա­րա­սյու­նե­րի» կազ­մա­կեր­պիչ­նե­րը ոչ մի կերպ չեն հաս­կա­նում, որ այդ երկ­րում ար­տա­քին թշ­նա­մի­նե­րին դի­մադ­րու­թյուն կազ­մա­կեր­պող մար­մին­նե­րը գո­յու­թյուն ու­նեն տաս­նյակ տա­րի­ներ, և Ի­րա­նը Ի­րաք կամ Սի­րիա չէ, որ­տեղ ժո­ղովր­դա­կան աշ­խար­հա­զո­րե­րը կազ­մա­կերպ­վում էին հապ­ճե­պո­րեն, ծան­րա­գույն պա­տե­րազմ­նե­րի պայ­ման­նե­րում։ ՈՒ­րեմն, ի՞նչ էր տե­ղի ու­նե­ցել Երևա­նում։ Մի խումբ ան­հաս­կա­նա­լի մար­դիկ, ո­րոնք գո­ռում և եր­գում էին պարս­կե­րեն, նախ 10-11 հո­գով գոռ­գո­ռա­ցին Կա­ռա­վա­րա­կան տան մոտ, այ­նու­հետև ուղևոր­վե­ցին դե­պի Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պա­նու­թյուն, որ­տեղ կրկ­նե­ցին ի­րենց գոռ­գո­ռո­ցը, բայց մի հե­տաքր­քիր հա­վե­լու­մով։ Ինչ­պես հա­ղոր­դել են հայ­կա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րը, սույն «ա­ջակ­ցու­թյան խում­բը» (բայց ու՞մ էր ա­ջակ­ցում. բո­ղոք­ներն Ի­րա­նում նո­յեմ­բե­րի 22-ին վե­րա­ճե­ցին իշ­խա­նու­թյուն­նե­րի և ու­ժա­յին­նե­րի հետ հա­մե­րաշ­խու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի) վան­կար­կում էր. «Կոր­չի՛ ա­յա­թո­լա Խա­մե­նեին», «Կոր­չի՛ իս­լա­մը»։ Ըստ տվյալ­նե­րի, ո­րոնք կա­րիք ու­նեն ստուգ­վե­լու և վե­րաս­տուգ­վե­լու, «Ի­րա­նի բո­ղո­քա­վոր­նե­րին ա­ջակ­ցող» (այն էլ՝ 5-6 օր հե­տո) սույն խում­բը Հա­յաս­տան է ե­կել Արևմտյան Եվ­րո­պա­յից։ Ա­յո, Արևմուտ­քում ի­րա­նա­կան ծա­գում ու­նե­ցող­ներ շատ կան, ո­րոնք Ի­րա­նի քա­ղա­քա­ցի չեն։ Արևմուտ­քում (Ֆրան­սիա­յում և Անգ­լիա­յում) հիմ­նա­վոր­վել է ի­րա­նա­կան «Մո­ջա­հե­դին է Հալք» (ՄԷՀ) ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րու­մը, բայց սրանք ակն­հայ­տո­րեն Ի­րա­նի քա­ղա­քա­ցի չէին, մա­նա­վանդ որ Երևա­նում դեմք­նե­րը փա­կել էին բժշ­կա­կան դի­մակ­նե­րով։
Իմ տվյալ­նե­րով, ի­րա­նա­կան դես­պա­նու­թյան պաշ­տո­նա­պես լիա­զոր­ված ան­ձը հան­դի­պում է ու­նե­ցել վար­չա­պետ Փա­շի­նյա­նի շր­ջա­պա­տի ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րից մե­կի հետ, որն ի­հար­կե փոր­ձել է շփո­թեց­նել ի­րան­ցի դի­վա­նա­գե­տին, թե Հա­յաս­տա­նը ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կիր է, բո­լոր բո­ղոք­նե­րը թույ­լատր­վում են և այլն։ Շատ ան­միտ ար­դա­րա­ցում է, ե­թե հաշ­վի առ­նենք, որ Ի­րանն ա­ռանց որևէ դժ­վա­րու­թյան կա­րող է հենց Երևա­նում ձեր­բա­կա­լել, ա­սենք, ԱՄՆ-ի ԿՀՎ-ի գոր­ծա­կա­լին, ինչ­պես դա ե­ղավ ըն­թա­ցիկ տար­վա ամ­ռա­նը, երբ ի­րա­նա­կան մար­մին­ներն ար­ձա­նագ­րե­ցին ԿՀՎ-ի լր­տե­սա­պե­տի հան­դի­պու­մը նրա ի­րան­ցի գոր­ծա­կա­լի հետ երևա­նյան սր­ճա­րան­նե­րից մե­կում։ Չէ՞ որ ի­րա­նա­կան դիվ­կազ­մը մո­տի­կից է դի­տել և դի­տում բա­ցար­ձա­կա­պես ա­մեն ինչ, որ կա­տար­վում է Երևա­նում 2018-2019-ին, ոչ թե օգտ­վում է Թեհ­րա­նից ե­կող հրա­հանգ­նե­րից։ Ի­րա­նա­կան դես­պա­նա­տա­նը խնամ­քով ու ման­րա­մաս­նո­րեն ու­սում­նա­սի­րում են բա­ռա­ցիո­րեն այն ա­մե­նը, որ գր­վում կամ հն­չեց­վում է Հա­յաս­տա­նում ա­մե­նա­տար­բեր հար­ցե­րի ու խն­դիր­նե­րի կա­պակ­ցու­թյամբ։ ՈՒս­տի հաս­կա­նա­լի է ի­րան­ցի­նե­րի տա­րա­կու­սան­քով լի մտա­հո­գու­թյու­նը, որ, ի­մա­նա­լով կամ կռա­հե­լով Արևմուտ­քից ժա­մա­նած խմ­բի մտադ­րու­թյուն­նե­րը, ոչ մե­կը Երևա­նում Ի­րա­նի դես­պա­նա­տան մոտ չու­ղար­կեց ոս­տի­կա­նու­թյան կամ նույ­նիսկ ԱԱԾ-ի ու­ժեր։ Իսկ ե­թե «բո­ղո­քա­վոր­նե­րին ա­ջակ­ցող­նե­րը» դես­պա­նու­թյան դեմ ա­հա­բեկ­չու­թյու՞ն ձեռ­նար­կեին։ Ինք­նըս­տին­քյան հաս­կա­նա­լի է, որ Փա­շի­նյա­նի մեր­ձա­վոր շր­ջա­պա­տին հա­սած ի­րան­ցի դի­վա­նա­գետն իր հեր­թին պա­տաս­խա­նել է, որ իր եր­կիրն էլ ու­նի ա­մե­նա­ժո­ղովր­դա­վա­րա­կան ի­րա­վուն­քը՝ պաշտ­պա­նե­լու իր շա­հե­րը և իր դի­վա­նա­գետ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, նույ­նիսկ տվյալ մի­ջո­ցա­ռում­նե­րը (շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան և դի­վա­նա­գետ­նե­րի անվ­տան­գու­թյան) կան­խիչ կեր­պով ի­րա­կա­նաց­նե­լու ի­րա­վուն­քը, որ­տեղ էլ պա­հանջ­վի և ինչ էլ պա­հանջ­վի։ Կաս­կա­ծից դուրս է, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն ի­մա­նա, թե ինչ պա­տաս­խա­նեն Ի­րա­նի դի­վա­նա­գետ­նե­րին ու իշ­խա­նու­թյուն­նե­րին և լուռ կմ­նան։
Դր­վագն ինք­նին պեր­ճա­խոս է, ուս­տի չենք էլ ու­զում հրա­պա­րա­կավ կաս­կած հայտ­նել, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հիա­նա­լի գի­տեին, թե դա գոռ­գո­ռա­ցող­նե­րի ինչ խումբ է, ու­մից է ո­գեշ­նչ­վում, ինչ փո­ղե­րով կամ խոս­տում­նե­րով։ Բայց քա­նի որ գոռ­գո­ռա­ցող­նե­րի կող­քին «նշ­մար­վել» է Ի­րա­նի ինչ-որ նախ­կին քա­ղա­քա­ցի, հայ­կա­կան ծագ­մամբ, որն այժմ «Ա­զա­տու­թյուն» ռա­դիո­կա­յա­նի աշ­խա­տա­կից է, ֆի­նան­սա­վոր­վում է ԱՄՆ-ի Կոնգ­րե­սի մի­ջոց­նե­րից, ա­պա կնե­րեք։ Մեծ անմ­տու­թյուն կլի­ներ ար­տա­սահ­մա­նյան, մաս­նա­վո­րա­պես ա­մե­րի­կյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից Ի­րա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի խա­ղաղ բո­ղո­քը փո­ղո­ցա­յին ջար­դե­րի ու կռիվ­նե­րի վե­րա­ծե­լու փոր­ձին կամ ա­հա Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քում վե­րոն­շյալ «ա­ջակ­ցու­թյան գոր­ծո­ղու­թյա­նը» մաս­նակ­ցե­լը ժխ­տե­լը։ Ե­թե Հա­յաս­տա­նում լի­ներ ազ­գա­յին կողմ­նո­րոշ­մամբ ԱԱԾ, ա­պա Ի­րա­նի հա­մա­պա­տաս­խան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ հա­կա­հե­տա­խույզ­նե­րը Երևա­նում ար­դեն կի­մա­նա­յին հա­կաի­րա­նա­կան ե­լույ­թի և կազ­մա­կեր­պիչ­նե­րին, և՛ մաս­նա­կից­նե­րին, կբա­ցա­հայ­տեին կա­պե­րը և այլն։
Հար­ցը ի­մաս­տա­վոր­ման ու մշակ­ման կա­րիք ու­նի, ո­րով­հետև այ­սօր շա­տե­րին է հե­տաք­րք­րում, թե ինչ­պի­սին է Ի­րա­նում ու նրա շուրջ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գաց­ման հե­ռան­կա­րը։ Կյան­քը ցույց է տվել, որ Ի­րա­նին պետք չեն «բա­նակ­ցու­թյուն­ներ փո­ղո­ցի հետ», այն ոչ ՈՒկ­րաի­նա է, ոչ Հա­յաս­տան։ Օ­րի­նակ, այն պն­դու­մը, որ ե­թե ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը «փո­ղո­ցա­յին զի­ջում­նե­րի» չգ­նան, ա­պա «ներ­քա­ղա­քա­կան ա­պա­կա­յու­նաց­ման գոր­ծըն­թաց­ներն ուժ կհա­վա­քեն ու կա­րող են ու­նե­նալ ա­մե­նաան­հա­վա­նա­կան հետևանք­ներ», զուրկ է հիմ­քե­րից։ Ընդ ո­րում, այդ պն­դու­մը հն­չեց­րել է ռուս հայտ­նի փոր­ձա­գետ Ստա­նիս­լավ Տա­րա­սո­վը։ Պետք է պար­զա­պես ի­մա­նալ Ի­րա­նի պատ­մու­թյու­նը. ինչ­պես շա­հի օ­րոք, այն­պես էլ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո Ի­րա­նը եր­բեք չի գնա­ցել «փո­ղո­ցի հետ հա­մա­ձայ­նու­թյան»։ Ի­րա­նում չի­նա­կան Տյա­նան­մին հրա­պա­րա­կի օ­րի­նա­կը միշտ ա­վե­լի հաս­կա­նա­լի է ե­ղել։ Իսկ ընդ­հան­րա­պես ո՞ր փո­ղո­ցի հետ «հա­մա­ձայ­նու­թյան գալ»։ Չն­չին փոք­րա­մաս­նու­թյա՞ն, թե՞ ճն­շող մե­ծա­մաս­նու­թյան։ Նո­յեմ­բե­րի 21-ին Ի­րա­նի ա­վե­լի քան 1000 խո­շոր քա­ղաք­նե­րի փո­ղոց­նե­րում հան­րա­հա­վաք­ներ ու ցույ­ցեր էին ըն­թա­նում, ո­րոնց մաս­նա­կից­նե­րը պա­հան­ջում էին դա­տել սադ­րիչ­նե­րին և օ­տա­րերկ­րյա հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծա­կալ­նե­րին։ Այդ զանգ­վա­ծա­յին շար­ժումն ընդ­գր­կեց հա­րյու­րա­հա­զա­րա­վոր ի­րան­ցի­նե­րի։ Տե­ղին են հետևյալ հար­ցե­րը.
1) աշ­խար­հի տար­բեր մայ­րա­քա­ղաք­նե­րում ո՞վ է այդ­քան ան­բա­րեխղ­ճո­րեն հա­մո­զել բազ­մա­թիվ փոր­ձա­գետ­նե­րի, որ Ի­րա­նում «շատ շու­տով իշ­խա­նա­փո­խու­թյուն կլի­նի»,
2) Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րն ին­չի՞ մա­սին պետք է «հա­մա­ձայ­նու­թյան գան» փո­ղո­ցի հետ, ո­րով քայ­լող­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն իշ­խա­նու­թյուն­նե­րի կողմ­նա­կիցն է։ Իսկ մի՞­թե ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը ա­մե­նա­թո­ղու­թյունն է փոք­րա­մաս­նու­թյան հա­մար և այլևս մե­ծա­մաս­նու­թյան իշ­խա­նու­թյու­նը չէ։ Եվ այս­պի­սի դի­տար­կում. զար­մա­նա­լի է, բայց ո՛չ Արևմուտ­քում, ո՛չ էլ ներ­կա­յիս Հա­յաս­տա­նում գործ­նա­կա­նում ո­չինչ չի գր­վել այն հա­րյուր­հա­զա­րա­վոր ի­րան­ցի­նե­րի մա­սին, ո­րոնք ևս բո­ղո­քի էին դուրս ե­կել նո­յեմ­բե­րի 21-ին, բայց բո­ղո­քում էին վարձ­կան­նե­րի և ա­հա­բե­կիչ­նե­րի ա­պօ­րի­նու­թյուն­նե­րի դեմ։ Որ­տե­ղի՞ց այդ ընտ­րո­ղա­կա­նու­թյու­նը և ի՞նչ ար­ժե, պա­րո­նայք լրագ­րող­ներ։
Նո­յեմ­բե­րի 17-ի թշ­նա­մա­կան ե­լույ­թի ճն­շու­մից հե­տո Ի­րա­նում ու­ժեղ թա­փով գոր­ծում էր հա­տուց­ման ա­նի­վը։ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի (ԻՀՊԿ) ներ­կա­յա­ցու­ցիչ, գե­նե­րալ Ռա­մա­զան Շա­րի­ֆը նո­յեմ­բե­րի 24-ին հայ­տա­րա­րեց, որ ձեր­բա­կալ­ված են բո­ղոք­նե­րի և իշ­խա­նու­թյան ու ժո­ղովր­դի դեմ զին­ված ե­լույթ­նե­րի փոր­ձե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը։ Ըստ նրա, բո­ղոք­նե­րը կազ­մա­կեր­պել էին ար­գել­ված, այդ թվում՝ ան­ջա­տո­ղա­կան խմ­բա­վո­րում­նե­րը, ո­րոնք օգտ­վել էին երկ­րի մի շարք քա­ղա­քա­ցի­նե­րի դժ­գո­հու­թյու­նից։ Շա­րի­ֆը չբա­ցա­ռեց, որ ցու­ցա­րար­նե­րի հետևում կա­րող էին լի­նել մինչև 1979 թ. Ի­րա­նում տի­րած Մո­համ­մադ Ռե­զա Փահ­լա­վի շա­հի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը։ ԻՀՊԿ-ն Ալ­բորզ, Ֆարս, Թեհ­րան և Խու­զիս­տան նա­հանգ­նե­րում վեր­ջին բո­ղոք­նե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րի զանգ­վա­ծա­յին ձեր­բա­կա­լու­թյուն­ներ է կա­տար­ել։ Ըստ գե­նե­րա­լի, ձեր­բա­կալ­վել են հա­րյու­րա­վոր մար­դիկ, որոնց մեծ մա­սը կա­պեր է ու­նե­ցել ար­տա­սահ­մա­նյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ։ Զանգ­վա­ծա­յին բո­ղոք­ներ են ե­ղել առն­վազն 100 քա­ղա­քում, բայց նրանք ա­վարտ­վել են ե­րեք օ­րում, ին­չը վկա­յում է, որ ժո­ղո­վուր­դը չի պաշտ­պա­նել բո­ղո­քա­վոր­նե­րին։
Նույն օ­րը Քեր­ման­շա­հի նա­հան­գա­պետ Խու­շանգ Բազ­վան­դը հայ­տա­րա­րեց, որ ան­կար­գու­թյուն­նե­րի ըն­թաց­քում ձեր­բա­կալ­վել են «Իս­լա­մա­կան պե­տու­թյուն» (ԻՊ), «Մո­ջա­հե­դին Է Հալք» (ՄԷՀ) և «Քրդս­տա­նում ա­զատ կյան­քի կու­սակ­ցու­թյուն» (ՔԱԿԿ) ա­հա­բեկ­չա­կան խմ­բե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Այդ ե­րեք խմ­բերն Ի­րա­նում ճա­նաչ­ված են հան­ցա­վոր, իսկ ՄԷՀ-ի ա­հա­բե­կիչ­նե­րին վեր­ջերս Ֆրան­սիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­րո­շել են ար­տաք­սել ի­րենց երկ­րից։ Բազ­վան­դը նշել է, որ «բո­ղոք­նե­րում» հս­տակ նշ­մար­վում է օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի հետ­քը, իսկ բո­ղոք­նե­րի բո­լոր պատ­վի­րա­տու­նե­րը վա­ղուց հայտ­նի են։
Բո­լոր հիմ­քե­րը կան հա­մա­րե­լու, որ Երևա­նում Ի­րա­նի դես­պա­նա­տան մոտ գոռ­գո­ռա­ցող­նե­րի մեծ մա­սը նա­խորդ օ­րը Հա­յաս­տան էր ժա­մա­նել Փա­րի­զից։ Այ­սինքն, տե­սա­կա­նո­րեն նրանք կա­րող են կապ ու­նե­նալ ա­հա­բեկ­չա­կան ՄԷՀ խմ­բա­վոր­ման փա­րի­զյան կա­ռույց­նե­րի հետ։ Այժմ Հա­յաս­տա­նում ա­հա­բե­կիչ­ներն ա­զատ զբոս­նում են, ինչ­պես «Սաս­նա ծռեր» խմ­բի ան­դամ­նե­րը, ո­րոնք մե­ղադր­վում են 2016 թ. ամ­ռա­նը ՊՊԾ Է­րե­բու­նու գն­դում ոս­տի­կան­նե­րի սպա­նու­թյան հա­մար։ Ի դեպ, ան­հաս­կա­նա­լի է, թե ուր են «կո­րել» «Սաս­նա ծռեր» խմ­բա­վոր­ման կող­մից զանգ­վա­ծա­յին գոր­ծո­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տու­թյան մե­ղադ­րան­քով 2018 թ. ապ­րի­լի 21-ին Հա­յաս­տա­նի ԱԱԾ-ի կող­մից ձեր­բա­կալ­ված ա­հա­բե­կիչ­նե­րը, ո­րոնք մտա­դիր էին 100-150 կա­ռա­վար­վող ա­կան­ներ և այլ պայ­թու­ցիկ սար­քեր տե­ղադ­րե­լու։ Որ­տե՞ղ։ Երևա­նում՝ «Դալ­մա մո­լում»... Կա­մուրջ­նե­րի մոտ կամ վրա... Բնա­կե­լի տնե­րի մոտ կամ մեջ... Օ­պե­րա­յում... ՈՒ­զում էին սար­սա­փի մթ­նո­լորտ ստեղ­ծել երկ­րում։ 19 մարդ էր կապ­ված «Սաս­նա ծռե­րի» հետ, միայն վե­ցը ձեր­բա­կալ­վեց։ Բայց թե որ­տեղ են նրանք, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը չգի­տեն։ Իսկ որևէ մե­կը գի­տի՞։ Այդ պատ­ճա­ռով շատ չենք զար­մա­նա, ե­թե հան­կարծ պարզ­վի, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը կան­խամ­տած­ված կեր­պով եր­կիր են թո­ղել ի­րա­նա­կան ՄԷՀ ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման մարդ­կանց...
Վե­րա­դառ­նանք Ի­րա­նին։ Խիստ հատ­կան­շա­կան է, որ հենց նո­յեմ­բե­րի 24-ին Ի­րա­նի ժո­ղովր­դի ա­ռաջ հան­դես ե­կավ նաև Ի­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան բարձ­րա­գույն խոր­հր­դի (ԱԱԲԽ) նա­խա­գահ, դեր­ծո­վա­կալ Ա­լի Շամ­խա­նին։ Նա հայտ­նեց, որ ԻՀՊԿ-ն կան­խել է Ի­րա­նի հա­րա­վի Է­սե­լուե գա­զի հան­քա­վայ­րի դեմ ա­հա­բեկ­չու­թյու­նը. «Է­սե­լուեի վրա պլա­նա­վոր­ված հար­ձա­կու­մը կանխ­ված է։ Հնա­րա­վոր է, որ թշ­նա­մին ու­զում էր վրեժ լու­ծել սաու­դյան օ­բյեկտ­նե­րի վրա ե­մե­նյան «Ան­սա­րու­լահ» շարժ­ման հար­ձակ­ման հա­մար, բայց ան­հա­ջո­ղու­թյան մատն­վեց»։ Ըստ Շամ­խա­նիի, այդ ա­մե­նը ե­ղել է օ­տա­րերկ­րյա հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ կապ­ված ան­ձանց ձեռ­քի գոր­ծը։ Դեր­ծո­վա­կա­լից մեկ օր ա­ռաջ Ի­րա­նի կա­ռա­վա­րու­թյան պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լի Ռա­բիին կա­ռա­վա­րու­թյան նիս­տի կո­ղաս­րա­հում հայտ­նել էր թշ­նա­մի­նե­րի կող­մից Է­սե­լուեի նավ­թա­մու­ղի օ­բյեկտ­նե­րը պայ­թեց­նե­լու ջան­քե­րի, Շի­րա­զում կա­պի հա­մա­կար­գե­րի և ԻԻՀ մի շարք ռազ­մա­կան կենտ­րոն­նե­րի վրա հար­ձակ­ման պլան­նե­րի մա­սին։ Նույն օ­րը ԻՀՊԿ-ի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, դեր­ծո­վա­կալ Ա­լի Ֆա­դա­վին լրագ­րող­նե­րին հայտ­նել է, որ ան­կար­գու­թյուն­նե­րին ԱՄՆ-ի պաշ­տո­նա­կան ան­ձանց ա­ջակ­ցու­թյու­նը ե­ղել է ա­ղա­ղա­կող, «և այդ մա­սին հենց ի­րենք են հայ­տա­րա­րել»։ Նա ափ­սո­սանք է հայտ­նել, որ մի շարք եր­կր­ներ պաշտ­պա­նել են հան­ցա­գործ­նե­րի բռ­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք փոր­ձում էին օգտ­վել բո­ղո­քից, և ըն­դգ­ծել է. «40 տա­րի ԱՄՆ-ը չա­րա­գոր­ծու­թյուն­ներ է կա­տա­րել Ի­րա­նա­կան հե­ղա­փո­խու­թյան դեմ և 40 տա­րի պար­տու­թյուն կրել»։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րը տե­սան, թե ինչ ծանր պար­տու­թյուն հասց­վեց 48 ժա­մում, ա­սել է նա՝ նկա­տի ու­նե­նա­լով ան­կար­գու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րում Ի­րա­նի անվ­տան­գու­թյան ու­ժե­րի հա­ջո­ղու­թյու­նը 48 ժամ­վա ըն­թաց­քում։ «Թշ­նա­մի­նե­րին մեր ու­ղեր­ձը նույնն է, ինչ 40 տա­րի ա­ռաջ, բայց տար­բե­րու­թյունն այն է, որ մենք օ­րե­ցօր ա­վե­լի ու­ժեղ ենք դառ­նում»,- հայ­տա­րա­րել է դեր­ծո­վա­կալ Ֆա­դա­վին։
Նո­յեմ­բե­րի 24-ին Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Ջո­մա­լի Ջա­ֆար­զա­դեն հայ­տա­րա­րեց, որ բո­ղոք­նե­րին ԱՄՆ-ի մի­ջամ­տե­լը դար­ձել է ան­ցյալ շա­բաթ հա­մա­ցան­ցի ան­ջատ­ման պատ­ճառ­նե­րից մե­կը։ Ըստ քաղ­գործ­չի, հաշ­վի առ­նե­լով ի­րա­վի­ճա­կը երկ­րում, հա­մա­ցան­ցի ան­ջա­տու­մը միակ բա­նա­կան լու­ծումն էր։ Նա նշեց, որ խոր­հր­դա­րա­նը այլ կա­ռույց­նե­րի հետ մաս­նակ­ցե­լու է հայ­րե­նա­կան ՏՏ ըն­կե­րու­թյուն­նե­րի կրած վնա­սը հաշ­վե­լուն, նաև ըն­դգ­ծեց, որ խոր­հր­դա­րա­նը դա­տա­պար­տում է ԱՄՆ-ի պատ­ժա­մի­ջոց­նե­րը Ի­րա­նի տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի նա­խա­րար Մո­հա­մադ Ջահ­րո­միի նկատ­մամբ։ Հի­շեց­նենք, որ Ի­րա­նի ԱԱԲԽ-ն կար­գադ­րել էր երկ­րում ան­ջա­տել հա­մա­ցան­ցը, որ բո­ղո­քող­նե­րը չկա­րո­ղա­նան հա­մա­կար­գել ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, բայց ար­դեն նո­յեմ­բե­րի 21-ին նա­հանգ­նե­րի մեծ մա­սում հա­մա­կարգ­չա­յին կա­պը վե­րա­կան­գն­վել էր։
Ի­րա­նի ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Աբ­բաս Մու­սա­վին նո­յեմ­բե­րի 25-ին հայ­տա­րա­րեց, որ «բո­ղոք­նե­րին այլ եր­կր­նե­րի ցույց տված պաշտ­պա­նու­թյու­նը մի­ջամ­տու­թյուն է Ի­րա­նի ներ­քին գոր­ծե­րին»։ Մար­դիկ խա­ղաղ բո­ղո­քե­լու ի­րա­վունք ու­նեն, սա­կայն ան­կար­գու­թյուն­նե­րին մաս­նակ­ցել են նաև «ա­հա­բեկ­չա­կան ու­ժեր»։ «Բո­ղոք­նե­րին ԱՄՆ-ի մի­ջամ­տու­թյու­նը բնավ Ի­րա­նի ժո­ղովր­դի հան­դեպ բա­րի կամ­քի նշան չէ,- ա­սել է դի­վա­նա­գե­տը։- Ակն­հայտ է, որ Վա­շինգ­տոնն ու­զում է ա­վե­լաց­նել լար­վա­ծու­թյու­նը և ար­դյուն­քում ի­րա­կա­նաց­նել պե­տա­կան հե­ղաշր­ջում։ ԱՄՆ-ը ցան­կա­նում է մարդ­կանց սադ­րե­լով ճն­շում գոր­ծադ­րել կա­ռա­վա­րու­թյան վրա, բայց նրա դա­վադ­րու­թյուն­ներն ա­նօ­գուտ են, քա­նի որ մարդ­կանց զանգ­ված­նե­րը պատ­րաստ են պաշտ­պա­նե­լու ի­րա­նա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը»։ Իսկ Ի­րա­նի Սահ­մա­նադ­րու­թյան պա­հա­պան­նե­րի խոր­հր­դի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Աբ­բա­սա­լի Քադ­խո­դա­յին հայ­տա­րա­րել է, որ Եվ­րո­պա­յի և Ա­մե­րի­կա­յի կող­մից բո­ղո­քա­վոր­նե­րին պաշտ­պա­նե­լու ար­տա­հայ­տու­թյու­նը պետք է կանխ­վի մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի կող­մից։ Պաշ­տո­նյան ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին կոչ ա­րեց, որ Մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նում ԵՄ-ին և ԱՄՆ-ին դա­տի տան «պե­տա­կան ու մաս­նա­վոր սե­փա­կա­նու­թյան ոչն­չա­ցու­մը, հրա­զե­նով մարդ­կանց սպա­նու­թյու­նը և Ի­րա­նի տա­րած­քում քաո­սի ստեղ­ծու­մը» պաշտ­պա­նե­լու հա­մար։ Նա բարձր գնա­հա­տեց Լոն­դո­նում Ի­րա­նի դես­պան Հա­միդ Բա­յե­դի­նե­ժա­դի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը՝ ուղղ­ված Արևմուտ­քի այն հա­կաի­րա­նա­կան քա­րոզ­չա­կան ԶԼՄ-նե­րի դեմ, ո­րոնք պաշտ­պա­նել են ան­կար­գու­թյուն­ներն Ի­րա­նի տա­րած­քում։ Դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը խոս­տա­ցել են, որ կու­սում­նա­սի­րեն յու­րա­քան­չյուր ձեր­բա­կալ­վա­ծի մեղ­քը, և ա­մեն մե­կը կս­տա­նա կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյա­նը հա­մա­չափ պա­տիժ։
Սեր­գեյ ՇԱ­ՔԱՐ­ՅԱՆՑ
Դիտվել է՝ 5973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ