Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հու­դա՛, համ­բու­րե­լո՞վ ես մատ­նում մար­դու Որ­դուն

Հու­դա՛, համ­բու­րե­լո՞վ ես մատ­նում մար­դու Որ­դուն
10.01.2020 | 00:02
Քրիս­տո­սի Խոս­քի ար­ձա­գան­քը ղո­ղան­ջում է նաև մեր ժա­մա­նակ­նե­րում:
Ո­մանք զգում են ի­րենց ա­րած չա­րա­գոր­ծու­թյու­նը, զղ­ջում, ա­պաշ­խա­րում, իսկ ո­մանք էլ, ի­րենց նմա­նին «վնա­սե­լով», ցն­ծում են ի­րենց ա­պի­կար գոր­ծի հա­ջո­ղու­թյամբ և կոր­չում ա­նա­պաշ­խար, թե­պետ վեր­ջին­նե­րիս պահ­ված­քը ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ­պես կա­րող է մարդ, ա­ռա­վել ևս ի­րեն «քրիս­տո­սի զին­վոր» հա­մա­րո­ղը չա­րու­թյամբ մատ­նել, նեն­գու­թյամբ դավ նյու­թել իր նմա­նի դեմ ու հե­տո հան­գիստ քնել ա­ռանց խղ­ճի խայթ զգա­լու, այս­տեղ տե­ղին է հի­շել Պո­ղոս ա­ռա­քյա­լի խոս­քը. «Նրանց խղճմ­տան­քը դաղ­ված է»: Մար­դու չա­րու­թյու­նը սահ­ման չու­նի:
Հու­դա­յի կա­տա­րած մատ­նու­թյու­նը կոչ է ուղղ­ված այս կար­գի մարդ­կանց, որ­պես­զի սթափ­վեն ու գնան ոչ թե ի­րենց փչա­ցած ու նենգ ցան­կու­թյուն­նե­րի հետևից, այլ հետևեն Աստ­ծուն: Կան ցան­կու­թյուն­ներ, ո­րոնք Տի­րո­ջից չեն, և Աստ­վա­ծա­շուն­չը դրանք կո­չում է ամ­բա­րիշտ ցան­կու­թյուն­ներ:
Հու­դան, ո­րը մատ­նել էր նրան, տես­նե­լով, որ նա դա­տա­պարտ­վեց, խղ­ճի խայթ զգաց և ե­րե­սուն կտոր ար­ծա­թը վե­րա­դարձ­րեց ա­վագ քա­հա­նա­նե­րին ու ե­րեց­նե­րին` ա­սե­լով. «Ես մեղք գոր­ծե­ցի, ար­դար ա­րյուն մատ­նե­ցի» (Մատթ. 27; 3-4)։
Պո­ղոս ա­ռա­քյա­լը մեզ հոր­դո­րում է հե­ռու մնալ նա­խանձ, կռիվ, հայ­հո­յու­թյուն­ներ, չար կաս­կած­ներ, խար­դա­խու­թյուն­ներ ծնող մտ­քով ա­պա­կան­ված և ճշ­մար­տու­թյու­նից հե­ռա­ցած մարդ­կան­ցից, ո­րոնք շա­հի աղ­բյուր են հա­մա­րում աստ­ված­պաշ­տու­թյու­նը, և հա­վե­լում. «Ի­րոք, աստ­վա­ծա­պաշ­տու­թյու­նը շա­հի մեծ աղ­բյուր է նրանց հա­մար, ով­քեր գոհ են ի­րենց վի­ճա­կից. ո­րով­հետև ո­չինչ չբե­րե­ցինք աշ­խարհ, ոչ էլ պի­տի կա­րո­ղա­նանք տա­նել: Այլ ու­նենք կե­րա­կուր և հան­դերձ­ներ ու դրան­ցով էլ բա­վա­կա­նա­նանք: Իսկ ով­քեր հարս­տա­նալ են ու­զում, ընկ­նում են փոր­ձու­թյան, ո­րո­գայ­թի և բա­զում ան­միտ ու վնա­սա­կար ցան­կու­թյուն­նե­րի մեջ, ո­րոնք ըն­կղ­մում-տա­նում են մարդ­կանց դե­պի կոր­ծա­նում և դե­պի կո­րուստ, ո­րով­հետև բո­լոր չա­րիք­նե­րի ար­մա­տը փո­ղա­սի­րու­թյունն է, ո­րին ո­մանք ձգ­տե­լով՝ մո­լոր­վե­ցին հա­վա­տից և ի­րենք ի­րենց գցե­ցին բա­զում ցա­վե­րի մեջ» (Ա Տիմ. 6;5-10)։
Ին­չու՞ Հու­դան մատ­նեց համ­բույ­րով. մի­գու­ցե նա այն­քան էլ վս­տահ չէր Հի­սու­սի մե­ղա­վո­րու­թյան մեջ և նրա ար­դա­րա­նա­լու դեպ­քում չէր ու­զում սևե­րես մնալ, կորց­նել նրա աչ­քե­րին նա­յե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, բայց սր­տա­գետ Աստ­ված հարց­րեց` համ­բույ­րո՞վ ես մատ­նում: Եվ երբ նա հաս­կա­ցավ, որ իր դա­վա­դիր հա­մա­խոհ­նե­րը Հի­սու­սին ար­դա­րաց­նե­լու մտադ­րու­թյուն չու­նեն, զղ­ջաց, սա­կայն, իր ա­րա­ծը չկա­րո­ղա­նա­լով ինքն ի­րեն նե­րել, ինք­նաս­պան ե­ղավ: Մատ­նու­թյու­նը ընդ­հան­րա­պես ստոր ա­րարք է, մատ­նիչ­նե­րը` ստո­րա­գույն ա­րա­րած­ներ, ո­րոնք եր­բեք ներ­ման չեն ար­ժա­նա­նում, նրանք ի­րենք ի­րենց են դա­տա­պար­տում, ո­րով­հետև ընկ­նում են այն­քան ցած, որ այլևս անհ­նար է բարձ­րա­նալ. պար­զա­պես նրանց ոչ ոք ձեռք չի մեկ­նում, նրանք մնում են միայ­նակ, ո­րով­հետև չեն սի­րում, չեն ո­ղոր­մում, չեն կա­րեկ­ցում, այլ միայն քծ­նում են, շո­ղո­քոր­թում, հա­ճո­յա­նում` ի­րենց շա­հը հե­տապն­դե­լով, բայց վեր­ջում գտ­նում են միայն կո­րուստ ու կոր­ծա­նում: ՈՒ­րա­ցո­ղը միայն ի­րեն է վնա­սում, իսկ մատ­նի­չը` նաև իր զո­հին: Ցա­վա­լին, սա­կայն, այն է, որ մատ­նի­չը միշտ մեկն է, ով կող­քիդ է ու բա­րե­կամ է հա­մար­վում:
Ե­րե­սուն ար­ծա­թը ին­չի՞ գինն էր: Ըստ քա­հա­նա­յա­պետ­նե­րի` Հի­սու­սի Ա­րյան գինն էր, Հու­դան էլ հա­մա­միտ էր, քա­նի որ ա­ռանց սա­կար­կե­լու հա­մա­ձայ­նեց նրանց ա­ռա­ջար­կած գու­մա­րին, բայց մենք գի­տենք, որ մեր Տի­րոջ Ա­րյու­նը ան­գին է: Նա այդ­քան գնա­հա­տեց ոչ միայն իր` քա­հա­նա­յա­պետ­նե­րին ար­ված «ծա­ռա­յու­թյու­նը», այլև այն նոր ու հրա­շա­լի կյան­քի հնա­րա­վո­րու­թյու­նը, որ տվել էր նրան Հի­սուս: Ե­րե­սուն ար­ծաթն այն գինն է, ո­րով մե­ղա­վոր մար­դը գնա­հա­տում է Աստ­ծո` իր հա­մար ար­ված զո­հո­ղու­թյու­նը: Ե­րե­սուն ար­ծա­թը այն գինն է, որ աշ­խար­հը սահ­մա­նել է քո հո­գին ի­րեն տա­լու դի­մաց, և ե­թե դու ա­գահ ես, չես հրա­ժար­վի ա­վե­լորդ 30 ար­ծա­թից: Հու­դա­յի ա­գա­հու­թյու­նից կու­րա­ցած կեր­պա­րը բա­ցա­հայ­տում է Հով­հան­նես ա­ռա­քյա­լը (Հովհ. 12;4-6):
«Ով ու­նի, նրան կտր­վի և կա­վե­լաց­վի, ով չու­նի, նրա­նից կվերց­վի ու­նե­ցածն էլ» (Ղուկ. 19; 26)։ ՈՒ­նի նա, ով գո­հա­նում է իր ու­նե­ցա­ծով, իսկ չբա­վա­կա­նա­ցո­ղը ամ­բողջ տիե­զեր­քով էլ չի գո­հա­նա: Քա­հա­նա­յա­պետ­նե­րին պետք էր ու­րի­շի ձեռ­քով կրա­կից շա­գա­նակ հա­նել, և ցան­կա­լի էր, որ­պես­զի այդ ձեռ­քը երբևէ բռ­նած լի­նի Հի­սու­սի­նը, այ­սինքն պետք էր Նրան մոտ կանգ­նած մե­կը: Մի բան հս­տակ է. մատ­նու­թյան, դա­վադ­րու­թյան, դա­վա­ճա­նու­թյան և կամ ու­րա­ցու­թյան հիմ­քում շահն է, ա­վե­լի ճիշտ` շատ կոնկ­րետ փո­ղը, դրա­մը, մա­մո­նան, բա­րե­կե­ցիկ կյան­քի սո­վո­րա­կան ու մարդ­կա­յին թվա­ցող ձգ­տու­մը, ո­րը մո­ռա­ցու­թյան է մատ­նում այն փաս­տը, որ տիե­զեր­քի թա­գա­վո­րը ծն­վեց ա­խո­ռում և տա­քա­ցավ ան­բան ա­նա­սուն­նե­րի շն­չով, ո­րով­հետև բա­րե­կե­ցիկ պայ­ման­նե­րով ա­պա­հով­ված բա­նա­կան մար­դիկ չցան­կա­ցան նրա հետ կի­սել ի­րենց տան ջեր­մու­թյու­նը:
Մե­զա­նից յու­րա­քան­չյու­րի մեջ ծպտ­ված հու­դա կա, մենք ոչն­չով նրա­նից լա­վը չենք, բայց դեռ կա­րող ենք նա­յել Հի­սու­սի աչ­քե­րին. չկորց­նենք դեռևս մե­րը հան­դի­սա­ցող այդ հնա­րա­վո­րու­թյու­նը:
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ

28.03.2024