Երեք օրվա տարբերությամբ
17.01.2020 | 01:22
Ընդամենը երեք օր առաջ էր, որ ներքին առաջնության շրջանակներում «Մոնակոն» երկրի սրտում մրցեց «Պարի Սեն Ժերմենի» հետ: 3:3 հաշվով ավարտված այդ հանդիպման մասին ընթերցողին տեղեկացրել ենք: Եվ ահա օրեր անց, ընդամենը երեք օրվա տարբերությամբ, կողմերը նորից ուժերով չափվեցին: Դիվիզիոնի դիմակայությունների շրջանակում այս հանդիպման հետաձգման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել:
Մոնեգասկների խաղադաշտում առճակատումն անցել է մայրաքաղաքայինների ակնհայտ գերազանցությամբ, ավարտվել է 4:1 հաշվով: Եթե նախորդում դուբլ է հեղինակել Նեյմարը, այս անգամ նույնն է արել Մբապեն: Այս խաղով «Պարի Սեն Ժերմենը» լրացրեց պակաս անցկացրած հանդիպումների բացը: Այն 20 տուրից հետո ունի 49 միավոր, ութ միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Մարսելին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ