Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անատոլի Պապյան. «Ճանապարհ»

Անատոլի Պապյան. «Ճանապարհ»
20.01.2020 | 16:56

Հունվարի 25-ին, ժամը 15:00-ին Նկարիչների միությունում տեղի կունենա Անատոլի Պապյանի «Ճանապարհ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսն իր ձևաչափով յուրահատուկ է, քանի որ ներկայացված կլինեն ոչ միայն վարպետի ճանաչված աշխատանքներն, այլև մի ամբողջ ստեղծագործական ճանապարհ՝ տղայից, ով սիրում էր նկարել մինչև ՀՀ Ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Անատոլի Պապյան։


Գեղանկարչի դիմանկարներն ու կոմպոզիցիաներն աչքի են ընկնում անմիջականությամբ, ժամանակի (1950-60-ական թվականներ) անհատի ապրումները, նաև հասարակական ու գեղագիտական ըմբռնումներն արտահայտելու շեշտված միտումով։ Գունանկարներին բնորոշ են կուռ կառուցվածքը, զուսպ միջոցներով մեծ արտահայտչականության հասնելու վարպետությունը։


Անատոլի Պապյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փասադենայում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և այլուր։

Դիտվել է՝ 1684

Մեկնաբանություններ