Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Քաոս ստեղ­ծե­լու քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը հետևո­ղա­կա­նո­րեն ի­րա­կա­նաց­վում է»

«Քաոս ստեղ­ծե­լու քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը հետևո­ղա­կա­նո­րեն ի­րա­կա­նաց­վում է»
21.01.2020 | 00:24

Իշխա­նա­փո­խու­թ­յու­նից հե­տո հան­րա­պե­տու­թ­յու­նում ստեղծ­ված բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մթ­նո­լոր­տի մա­սին զրու­ցում ենք հո­գե­բան ԿԱ­ՐԻ­ՆԵ ՆԱԼ­ՉԱՋ­ՅԱ­ՆԻ հետ։

-Տի­կին Նալ­չա­ջյան‚ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո այն տպա­վո­րու­թյունն էր‚ թե ա­մեն ինչ իր տե­ղը կընկ­նի‚ կյան­քը կզար­գա­նա‚ սա­կայն հա­կա­ռա­կը՝ իշ­խա­նա­փո­խու­թյան ըն­թաց­քում ստեղծ­ված քաո­սը ա­վե­լի ու ա­վե­լի է թե­ժա­նում‚ ընդ ո­րում, կար­ծես թե‚ մի­տում­նա­վոր է թե­ժաց­վում։ Ձեր կար­ծի­քը՝ այս ի­րա­վի­ճա­կի մա­սին։
-Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ժո­ղովր­դի մի հոծ զանգ­ված սպա­սում­նե­րի մեջ էր‚ հատ­կա­պես նրանք‚ ո­րոնք ներգ­րավ­ված էին այդ գոր­ծըն­թաց­նե­րում։ Բայց ես չէի ա­սի‚ թե այդ սպա­սու­մը հա­մա­տա­րած էր։ Շա­տե­րը՝ սթափ‚ վեր­լու­ծող զանգ­վա­ծը‚ լուրջ մաս­նա­գի­տա­կան հան­րույ­թը‚ ա­ռանձ­նա­պես լավ բա­նի չէին սպա­սում։ Այն պրո­ցես­նե­րը‚ որ տե­ղի էին ու­նե­նում Հա­յաս­տա­նում‚ հար և նման էին այլ եր­կր­նե­րում տե­ղի ու­նե­ցած գոր­ծըն­թաց­նե­րին, և, ի վեր­ջո‚ դրան­ցից ա­ռանձ­նա­պես լավ ակն­կա­լիք­ներ չու­նեինք։ Բայց ժո­ղովր­դի մի մա­սը հա­մակ սպաս­ման մեջ էր։ Քաո­սի ստեղծ­ման հե­ռան­կա­րը սպա­սե­լի էր։ Այն մար­դիկ‚ ո­րոնք հար­թա­կին կանգ­նած էին և հե­ղա­փո­խու­թյուն էին ի­րա­կա­նաց­նում‚ բո­լո­րիս հայտ­նի էին։ Սա ժա­մա­նա­կա­կից՝ 20-21-րդ դա­րե­րին բնո­րոշ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն էր, դա­սա­կան հե­ղա­փո­խու­թյան նոր­մե­րին չէր հա­մա­պա­տաս­խա­նում‚ մեզ մոտ տե­ղի էր ու­նե­նում շատ ստան­դարտ բան‚ և Փա­շի­նյա­նի կող­քին կանգ­նած դեմ­քերն ակն­հայ­տո­րեն դր­սի հետ կապ ու­նե­ցող մար­դիկ էին։ Այն­պես որ, այ­սօր Հա­յաս­տա­նում ար­տա­քին կա­ռա­վա­րում է կա­տար­վում‚ ո­րի հիմ­նա­կան մի­տում­նե­րից մեկն է ստեղ­ծել կա­ռա­վա­րե­լի ի­րա­վի­ճակ‚ իսկ դա կոչ­վում է կա­ռա­վա­րե­լի քաոս։ Այն­պես որ, զար­գա­ցում­ներն ըն­թա­նում են այն­պես‚ ինչ­պես պետք է ըն­թա­նա­յին։ Մար­դիկ սպա­սում են թռիչ­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի. ե­թե նույ­նիսկ ազ­գան­վեր‚ լուրջ գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ‚ ծրագ­րե­րով զին­ված խումբ ե­կած լի­ներ իշ­խա­նու­թյան‚ է­լի ակն­թար­թա­յին փո­փո­խու­թյուն­ներ ակն­կա­լել հնա­րա­վոր չէր‚ բայց ժո­ղո­վուր­դը դրան էր սպա­սում։ Այդ­պես չի լի­նում‚ տն­տե­սու­թյու­նը լավ ի­մա­ցող մար­դը հաս­կա­նում է‚ որ դրանք գոր­ծըն­թաց­ներ են‚ ո­րոնք ժա­մա­նակ են պա­հան­ջում։ Մարդ­կանց թվում էր‚ թե գո­ղե­րից‚ ա­վա­զակ­նե­րից պետք է փո­ղե­րը վերց­նեին‚ բե­րեին ի­րենց բա­ժա­նեին։ Դրանք ի­րա­կա­նու­թյու­նից շատ հե­ռու բա­ներ են։ Նրանք‚ ո­րոնք դրա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հույս են ու­նե­ցել‚ այ­սօր մո­մի լույ­սով դրա­կան տե­ղա­շար­ժեր են փնտ­րում։ Եվ ե­թե մո­մի լույ­սով փնտ­րես‚ ինչ-որ բան կգտ­նես‚ օ­րի­նակ‚ թո­շակ­նե­րի մոտ 10 տո­կոս բարձ­րա­ցում‚ աս­ֆալ­տա­պա­տում և այլն։ Մար­դիկ սկ­սում են կառ­չել այդ փոք­րիկ դրա­կա­նից‚ որ­պես­զի հան­կարծ սխալ­ված դուրս չգան։ Մար­դու հա­մար շատ դժ­վար է խոս­տո­վա­նել‚ որ ին­քը խաբ­վել է։ Հի­մա մար­դիկ կառ­չում են այդ փոքր բա­նե­րից‚ բայց դրա կող­քին մենք տես­նում ենք մեծ ա­վե­րա­ծու­թյուն։ Օ­րի­նակ‚ ե­րե­խա­յի ծնն­դյան միան­վագ նպաս­տը բարձ­րաց­նում են‚ բայց, զու­գա­հեռ, ծնն­դատ­ներ են փակ­վում։ Քաոս ստեղ­ծե­լու լա­վա­գույն ձևն ա­նո­րոշ վի­ճակ ստեղ­ծելն է։ Հա­սա­րակ մար­դը երբ դի­տար­կում է այս ա­մե­նը‚ չի հաս­կա­նում ծնե­լու­թյան խնդ­րի վե­րա­բե­րյալ պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Ե­թե ծնն­դատ­ներ ես փա­կում‚ մար­դիկ խն­դիր­ներ են ու­նե­նա­լու‚ հեր­թա­կան ան­գամ հիաս­թափ­վե­լու են‚ ար­տա­գաղթ է տե­ղի ու­նե­նա­լու։ Ե­թե ե­րե­խա­ներ չծն­վեն‚ ման­կա­պար­տեզ­նե­րը կփակ­վեն. դա մի ամ­բողջ շղ­թա է։ Եվ սա` պա­տե­րազ­մող երկ­րի պայ­ման­նե­րում։ Նման քա­ղա­քա­կա­նու­թյունն իս­կա­կան քաոս է ա­ռա­ջաց­նում մարդ­կանց հո­գի­նե­րում‚ սր­տե­րում‚ մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում և այլն։ Քաոս է՝ որ կողմ նա­յում ես։ Այն­պես որ, քաոս ստեղ­ծե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հետևո­ղա­կա­նո­րեն ի­րա­կա­նաց­վում է։
-Տի­կին Նալ­չա­ջյան‚ ըն­դա­մե­նը 1,5 տա­րում հա­սա­րա­կու­թյան մեջ ար­մա­տա­վոր­վե­ցին ա­տե­լու­թյունն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը։ Հո­գե­պես ա­ռողջ մար­դուն կամ հա­սա­րա­կու­թյա­նը հնա­րա­վո՞ր է նման ձևով մա­նի­պու­լաց­նել։
-Ես չեմ կար­ծում‚ թե հա­սա­րա­կու­թյանն այս ա­մե­նին նա­խա­պատ­րաս­տե­լը 1,5-2 տար­վա պատ­մու­թյուն ու­նի։ Ժա­մա­նա­կա­կից հիբ­րի­դա­յին պա­տե­րազմ­նե­րում մեծ դեր է կա­տա­րում հո­գե­բա­նա­կան բա­ղադ­րի­չը։ Գո­յու­թյուն ու­նի նա­խա­պատ­րաս­տում մշա­կույ­թով մե­թո­դը։ Որ­պես­զի ժո­ղովր­դին հեշտ թյու­րի­մա­ցու­թյան մեջ գցես‚ կա­ռա­վա­րե­լի դարձ­նես‚ պետք է նրա կր­թա­կան‚ վեր­լու­ծա­կան մտ­քի մա­կար­դա­կը ցածր լի­նի։ Կր­թա­կան բարձր ցենզ ու­նե­ցող‚ վեր­լու­ծող մար­դիկ հեշտ չեն ընկ­նում է­մո­ցիա­նե­րի ծու­ղա­կը։ Կա­րող են ընկ­նել‚ ե­թե շեշտ­ված է­մո­ցիո­նալ‚ ներշ­նչ­վող մար­դիկ են‚ բայց մեծ մա­սամբ հար­ցե­րի մեջ կողմ­նո­րոշ­վող մարդ­կանց դժ­վար է կա­ռա­վա­րել։ Հի­մա մեր ժո­ղովր­դի նա­խա­պատ­րաս­տու­մը վա­ղուց էր սկս­ված։ Հաս­կա­ցե՞լ են դա նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը‚ թե՞ մատ­նե­րի ա­րան­քով են նա­յել այդ ա­մե­նին‚ չեմ կա­րող ա­սել։ Տա­րի­ներ շա­րու­նակ մտա­վո­րա­կա­նու­թյու­նը բարձ­րա­ձայ­նել է‚ որ բթաց­նող սե­րիալ­նե­րը‚ ռա­բիս ե­րաժշ­տու­թյու­նը‚ օ­տար մշա­կույ­թի ներ­մուծ­ման հար­ցե­րը մտած­ված‚ հե­ռուն գնա­ցող նպա­տակ ու­նեն։ Տա­փակ հու­մո­րը‚ խեղ­կա­տա­կու­թյուն­նե­րը տա­րի­նե­րի ըն­թաց­քում ի­ջեց­րել են ժո­ղովր­դի մա­կար­դա­կը, թու­լաց­րել հա­սա­րա­կու­թյան վեր­լու­ծա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը։ Իսկ նման ի­րա­վի­ճակ­նե­րում մտ­քի աշ­խա­տան­քը պետք է ար­թուն լի­նի։ 2008 թվա­կա­նի հայտ­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ես ա­ռա­ջին ան­գամ օգ­տա­գոր­ծե­ցի մա­նի­պու­լյա­ցիա բա­ռը‚ այն ժա­մա­նակ մեծ թի­րա­խի տակ հայ­տն­վե­ցի‚ ո­րից հե­տո շատ բան իմ կյան­քում վատ ի­մաս­տով փոխ­վել է։ Հի­մա ա­մեն երկ­րորդ մարդն օգ­տա­գոր­ծում է այդ տեր­մի­նը։ Այդ մա­նի­պու­լյա­տիվ մե­խա­նիզմ­նե­րը այն­պես նր­բո­րեն են մշակ­վել‚ որ դժ­վար է գտ­նել ծու­ղա­կը։ Ես դեմ եմ հե­ղա­փո­խու­թյամբ տո­գոր­ված մարդ­կանց պի­տա­կա­վոր­մա­նը. ե­թե դու հրա­պա­րա­կում ես հայ­տն­վում‚ շատ դժ­վար է չեն­թարկ­վել ներ­շն­չում­նե­րին։ Օգ­տա­գործ­վել են նե­րազդ­ման այն­պի­սի մի­ջոց­ներ‚ ո­րոնք մար­դու հո­գե­բա­նա­կան նր­բու­թյուն­ներն են հաշ­վի ա­ռել։ Մա­նա­վանդ ե­թե մար­դիկ մի քիչ ներշ­նչ­վող են, կամ կր­թա­կան ցեն­զը ցածր է‚ միան­գա­մից են ընկ­նում այդ ծու­ղա­կը, և վեր­ջում շատ դժ­վար է լի­նում հրա­ժար­վել դիր­քո­րո­շու­մից։ Փոքր մարդն իր տա­նը նս­տած‚ գնա­ցել երկ­րի վար­չա­պետ կամ նա­խա­գահ է պաշ­տո­նից հա­նում. դա մար­դուն մի տե­սակ կարևո­րու­թյան զգա­ցում է ներ­շն­չում։ Բայց ի՞նչ է լի­նե­լու հե­տո։ Մենք բո­լորս էլ դժ­գո­հու­թյուն­ներ ու­նե­ցել ենք նախ­կի­նում‚ ես ինքս էլ միշտ բարձ­րա­ձայ­նել եմ այդ մա­սին, բայց երբ ինչ-որ մե­կը գա­լիս‚ քեզ նոր բան է ա­ռա­ջար­կում‚ պետք է հաս­կա­նաս` ինչ կա հիմ­քում։ Ախր 2018-ի գար­նան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­թաց­քում չէր հաս­կաց­վում‚ թե այդ մար­դիկ ինչ են ա­ռա­ջար­կում։ Որևէ ծրագ­րա­յին բան չկար։ Այն­պես որ, սպա­սե­լի էր այն‚ ինչ այ­սօր տե­ղի է ու­նե­նում։ Եվ շատ ցա­վա­լի է‚ որ մար­դիկ օ­րե­ցօր այն­պի­սի ին­ֆոր­մա­ցիա են ստա­նում‚ որ ա­նընդ­հատ ցն­ցում­նե­րի մեջ են հայ­տն­վում։
-Մենք այ­սօր կորց­րել ենք կարևորն ան­կարևո­րից զա­նա­զա­նե­լու կա­րո­ղու­թյու­նը։ Ի՞նչ խոր­հուրդ կտաք մեր ըն­թեր­ցող­նե­րին‚ որ­պես­զի սթափ լի­նեն‚ ան­կարևո­րի հետևից ընկ­նե­լով՝ ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ չու­նե­նան։
-Ե­թե մարդն ինչ-որ բա­նի մեջ վս­տահ է‚ քա­րա­ցած պատ­կե­րա­ցում­ներ ու­նի‚ նրան սթա­փու­թյան կոչ ա­նե­լը միշտ չէ‚ որ ար­դյու­նա­վետ է։ Հի­մա տես­նում ենք‚ որ հա­սա­րա­կու­թյունն աս­տի­ճա­նա­բար արթ­նա­նում է։ Իմ դի­տար­կում­նե­րով‚ հա­մե­նայն դեպս‚ այդ­պես է‚ մար­դիկ սկ­սում են հաս­կա­նալ‚ որ այն չէ‚ ին­չին ի­րենք սպա­սում էին։ Մար­դիկ պետք է բախ­վեն ի­րա­կա­նու­թյա­նը‚ ի­րենք ի­րենց հա­մար բա­ցա­հայ­տեն ե­ղե­լու­թյուն­նե­րը։ Մար­դիկ սթափ­վում են‚ երբ ի­րենք են հար­վա­ծը ստա­նում։ Եվ ա­մեն օր մարդ­կանց մի խումբ‚ ո­րո­շա­կի շերտ սթափ­վում է։ Ցա­վա­լի է‚ որ կո­րուստ­նե­րի գնով ենք սթափ­վում։ Նույ­նիսկ այն մար­դիկ‚ ո­րոնք ա­սում էին` թո­ղեք աշ­խա­տեն‚ մի տե­սակ լուռ են‚ քա­նի որ տես­նում են` ար­վող քայ­լե­րը մեղմ ա­սած կա­ռու­ցո­ղա­կան չեն‚ ին­չի՞ն սպա­սեն։ Եվ ցա­վոք‚ է­մո­ցիա­նե­րի ար­տա­հայտ­ման ձևը‚ ո­ճը շատ է ի­ջել։ Օգ­տա­գործ­վող բա­ռամ­թերքն ուղ­ղա­կի ան­հան­դուր­ժե­լի է։ Մի տե­սակ վակ­խա­նա­լիա է ստեղծ­վել։ Զազ­րա­խո­սու­թյու­նը‚ լկ­տի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը շատ հան­գիստ են աս­վում։ Սոց­ցան­ցա­յին տի­րույթն էլ դա թույլ է տա­լիս։ Շփ­ման կուլ­տու­րա­յի մեծ հե­տըն­թաց կա։
Զրու­ցեց
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 4627

Մեկնաբանություններ