Մրցում են շախմատիստները
21.01.2020 | 01:18
Աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթանում են շախմատի Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունները։ Խաղարկվել է յոթ տուր: Տղամարդկանց մեջ 5,5 միավորով առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է, 4-ական միավոր ունեն Արման Փաշիկյանն ու Հայկ Մարտիրոսյանը:
Կանանց մրցապայքարում շարունակում է փայլել Մարիա Գևորգյանը, որը մեկնարկային տուրում կրած պարտությունից հետո տարել է վեց անընդմեջ հաղթանակ: 5,5 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը, 4,5 միավորով երրորդ տեղում է Աննա Խաչատրյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ