Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինը Երուսաղեմում բանակցել է Նեթանյահուի հետ

Պուտինը Երուսաղեմում բանակցել է Նեթանյահուի հետ
23.01.2020 | 21:05

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Նա մեկնել է Իսրայել՝ «Պահպանում ենք Հոլոքոստի հիշողությունը, պայքարում ենք հակահրեականության դեմ» համաժողովի գլխավոր հյուրի կարգավիճակով: Պուտինը կմասնակցի նաև պաշարված Լենինգրադի հերոսների հուշարձանի բացման արարողությանը:

Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ