Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսրայելը հավերժ կհիշի՝ ով Է ազատագրել Օսվենցիմը

Իսրայելը հավերժ կհիշի՝ ով Է ազատագրել Օսվենցիմը
23.01.2020 | 21:16

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հունվարի 23-ին բլոկադայի ենթարկված Լենինգրադի բնակիչների ու պաշտպանների «Հիշատակի մոմ» հուշարձանի բացմանն ընդգծել Է, որ հրեական պետությունը միշտ հիշելու Է, որ հենց Կարմիր բանակի զինվորներն են ազատագրել Օսվենցիմը:

«Հենց Կարմիր բանակն Է ազատագրել Օսվենցիմը, եւ մենք միշտ դա հիշելու ենք»,-ասել Է Իսրայելի վարչապետն այն արարողության ժամանակ, որին մասնակցել են նաեւ ՌԴ-ի եւ Իսրայելի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեուվեն Ռիվլինը: Նաթանյահուն նշել Է, որ Երուսաղեմում «բլոկադայի ենթարկված մարդկանց սխրագործության հուշարձանը «խոսում Է ընդհանրական լեզվով՝ հայրենիքի նկատմամբ սիրո լեզվով, անձնազոհության, անդուլ պայքարի եւ հաղթանակի լեզվով»:


Վարչապետը նշել Է, որ մեր օրերում, «ի տարբերություն նրա, ինչ եղավ Հոլոքոստի ժամանակներում, հրեա ժողովուրդն ունի ուժեղ պետություն»: «Մենք պետք Է կանգնենք միասին, որպեսզի պաշտպանենք մեր անվտանգությունն ու մեր ապագան»՝ ասել է նա:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ