Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Կոնստանտին Տեր Նակալյան. Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին, ոչ մի հիմնավորում չբերեցին, ասացին՝ տեղում բոլոր hարցերին կպատասխանեն

Կոնստանտին Տեր Նակալյան. Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին, ոչ մի հիմնավորում չբերեցին, ասացին՝ տեղում բոլոր hարցերին կպատասխանեն
28.01.2020 | 23:26

Ես դուրս էի եկել «Բլոգնյուզի» խմբագրությունից, որ գայի Մալյանին աջակցելու, երբ մեքենա կանգնեց, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին՝ ոչ մի հիմնավորում չբերելով, ասեցին, որ բոլոր հարցերին կպատասխանեն տեղում՝ ասուլիսում ասաց «Բլոգնյուզ» կայքի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ Ոստիկանության 6-րդ վարչությունից ազատ արձակվելուց հետո:

«Բերեցին այստեղ ու ասացին, որ ինձ բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ինչն իհարկե զավեշտ է: Ես որևէ զենք չունեմ, թերևս միայն հիբրիդային զենք ունեմ, որն օգտագործվում է սոցիալական ցանցերում՝ Նիկոլ Փաշինյանի էությունը բարձրաձայնելու համար»,- նշեց նա: Հարցին՝ բերման ենթարկելու գործողությունները թավշյա՞ են եղել, թե՞ ոչ, նա ասաց. «Նիկոլի երազած թավշյա գործողությունն էր, ինձ պառկեցրին ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցրին, ձեռնաշղթաները հանեցին միայն քննիչի սենյակում, որ ասեմ, թե բիրտ ձևով ծեծում-սպանում էին չէ, դա չկար, բուժօգնության ծառայությունից հրաժարվել եմ: Ընդհանուր բեմադրության կանոններով սահմանված կարգով բռնություն կիրառվեց»: Նա նշեց, որ զանգի հնարավորություն ասացին, որ թույլ կտան միայն խուզարկությունից հետո, այն էլ արդեն դուրս եկավ: «Այս պահին ոստիկանության 6-րդ վարչությունում են գտնվում «Ադեկվադ միաբանության» հիմնադիր Արթուր Դանիելյանը, մեր ընկերներ Ազատ Ադամյանն ու Գրիգոր Մինասյանը, որքանով ես եմ տեղյակ՝ նույն կասկածանքով»,- ասաց նա:


Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ իր բջջային հեռախոսը ոչ ոք չի վերցրել, արձանագրությունն էլ կազմվել է, որ խուզարկության արդյունքում ապօրինի ոչինչ չի հայտնաբերվել: «Որքանով հասկանում եմ, բերման եմ ենթարկվել անանուն զանգով, որ իբր ապօրինի զենք-զինամթերք ունեմ, դա հիմք է ծառայել, որ բերման ենթարկվեմ»,- ասաց նա և հավելեց, որ փորձել են «գրիչի» թեման շեղել:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ