Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Չինաստանում գտնվող Հայաստանի 400 քաղաքացիներ արձագանքել են ՀՀ ԱԳՆ կոչին

Չինաստանում գտնվող Հայաստանի 400 քաղաքացիներ արձագանքել են ՀՀ ԱԳՆ կոչին
28.01.2020 | 23:29

Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ կապի մեջ մնալու կոչին արձագանքել են ՀՀ՝ Չինաստանում գտնվող 400 քաղաքացիներ՝ SHANTNEWS.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հունվարի 27-ին ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, արդեն Չինաստանում գտնվող քաղաքացիներին կոչ անելով կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ-ի հետ:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ