Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով

Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով
28.01.2020 | 23:31

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով՝ 1in.am-ի հետ զրույցում հունվարի 28-ին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: «Գեորգի Կուտոյանի կինը` Հասմիկ Բիշարյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի մենք առանց իրենց համաձայնության ինքնասպանության շարժառիթի մասին որևէ տեղեկություն չհայտնենք: Հաշվի առնելով Հասմիկ Բիշարյանի դիմումը, ես կարող եմ ասել, որ ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: Թույլ տվեք չբացահայտել չակերտներ, քանի որ կա տուժողի իրավահաջորդի դիմում»,- ասել է Գրիգորյանը: Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է 10 փորձաքննություն, այս պահի դրությամբ հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են մուտքային և ելքային հեռախոսազանգերի փորձաքննությունները: Վարույթն իրականացնող մարմինն այս պահին քննարկում է միայն ինքնասպանության վարկածը:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ