Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
12.05.2020 | 00:20
Եր­րոր­դը Լևոն Ա­լեք­սանդ­րի Ման­թա­շյանցն էր, որն իր մե­ծա­գույն բա­րե­րար հո­րից հե­տո ստանձ­նեց նրա ազ­գան­պաստ բա­րե­գոր­ծա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը, բայց հի­մա տե­ղը չէ դրանց ման­րա­մասն անդ­րա­դառ­նա­լու:
Ա­յո, Լ. Ման­թա­շյանցն էլ էր ա­խոռ պա­հում, և նրա ձիե­րից մե­կը 1924 թ. Փա­րի­զում ար­ժա­նա­ցավ Գրան-պրի մր­ցա­նա­կի ու 500 հա­զար ֆրանկ պարգևի:
Շու­շե­ցի եղ­բայր­ներ Պո­ղոս, Ար­շակ, Աբ­րա­համ Ղու­կա­սյան­նե­րի մա­սին ես հնա­րա­վո­րինս ման­րա­մաս­նո­րեն անդ­րա­դար­ձել եմ իմ «Հա­յե­րը և Բա­քուն» գր­քում ու հի­մա չեմ ու­զում կրկ­նել: Ա­յո, Աբր. Ղու­կա­սյա­նը հիմ­նել էր հրա­տա­րակ­չա­տուն, լույս էր ըն­ծա­յում հա­կա­բոլշևի­կյան «ԹՏջՐՏՋՊպվՌպ» թեր­թը, հան­դի­սա­նում էր Փա­րի­զում ռու­սա­կան վտա­րան­դի­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կը, բայց չէր մո­ռա­նում իր ազ­գի հոգ­սը, պա­տա­հա­կան չէ, որ նրա ա­նու­նը փո­րագր­ված է Սբ Հով­հան­նես Մկր­տիչ ե­կե­ղե­ցու բա­րե­րար­նե­րի որմ­նա­խոր­շում: Եվ նա սե­փա­կան ծախ­քով տպագ­րեց ոչ թե Կո­մի­տա­սի «քա­նի մը երգ», այլ եր­կու ժո­ղո­վա­ծու, ո­րոնց նյութն ստա­ցել էր Աստ. Հա­րեն­ցից:
Ին­չու՞ եմ այս ա­մե­նին հպան­ցիկ անդ­րա­դառ­նում: Վե­րո­հի­շյալ, ինչ­պես նաև չհի­շա­տակ­ված բազ­մա­թիվ մարդ­կան­ցից յու­րա­քան­չյուրն ան­ձամբ կա­րող էր մեն-մե­նակ հո­գալ Կո­մի­տա­սի պահ­ման ծախ­քե­րը: Բայց, նախ, հա­րուստ մար­դուց բա­րե­սեր անձ դառ­նա­լու հա­մար հարկ է անց­նել մի երկ­նա­ձիգ ու­ղի, իսկ դա ա­նել ոչ բո­լորն են ի վի­ճա­կի: Երկ­րորդ, հա­րուս­տի ու ստեղ­ծա­գործ մար­դու հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ե­ղել են բարդ ու ան­հաս­կա­նա­լի: Կո­մի­տա­սի պա­րա­գա­յում, ըստ իս, Խնա­մա­տար հանձ­նա­ժո­ղովն ըն­թա­ցել էր հան­գա­նա­կու­թյուն­նե­րի ճա­նա­պար­հով:
Ի վեր­ջո, խո­սե­լով հայ կրե­սոս­նե­րի մա­սին, Սի­րու­նին ին­չու՞ է աչ­քա­թող ա­րել ռու­մի­նաբ­նակ հա­յե­րին, նրանց մեջ քի՞չ էին մե­ծա­հա­րուստ­նե­րը: Թվար­կե՞մ…
Որ­տե­ղի՞ց և ին­չու՞ է հա­յե­րիս մեջ գլուխ բարձ­րաց­րել ե­րախ­տա­մո­ռու­թյու­նը, ամ­բո­խա­հա­ճո «քն­նա­դա­տու­թյու­նը», ինք­նա­խա­րա­զա­նու­մը, այ­լոց ազ­գան­վեր գոր­ծը ար­հա­մար­հե­լու մո­լուց­քը…
Նույն տե­ղում Սի­րու­նին գրում է. «Ո՛չ, ան (Կո­մի­տա­սը – Խ. Դ.) թշ­նա­մի­ներ չու­ներ, ոչ ալ հա­կա­ռա­կորդ­ներ: Իր թշ­նա­մին հայ­կա­կան մի­ջա­վայրն էր: Ան լիա­պես կզ­գար ատ»:
Խե՜ղճ հայ­կա­կան մի­ջա­վայր… Փո­խա­նակ մե­ղադ­րե­լու բուն ոճ­րա­գոր­ծին, Կո­մի­տա­սի հի­վան­դու­թյան իս­կա­կան պա­տաս­խա­նա­տուին՝ թուրք ցե­ղաս­պա­նին, հայ­կա­կան մի­ջա­վայր… Եվ սա ա­սում է այդ մի­ջա­վայ­րի մար­դը, ո­րը, կրկ­նեմ, ոչ միայն գեթ մեկ ան­գամ չայ­ցե­լեց հի­վանդ վար­դա­պե­տին, այլև ինձ հայտ­նի չէ գո­նե մեկ փաստ, որ ան­ձամբ ին­քը որևէ ֆի­նան­սա­կան կամ նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րած լի­ներ Խնա­մա­տար մարմ­նին:
Կո­մի­տա­սա­գի­տու­թյան մեջ նա հիմք դրեց սի­րու­նիա­կա­նու­թյուն «ա­ղան­դին», որն այ­սօր, ցա­վոք, ու­նի հետևորդ­ներ: Ի տար­բե­րու­թյուն Սի­րու­նու, որն ա­նու­րա­նա­լի ներդ­րում ու­նի հա­յա­գի­տու­թյան, հայ-ռու­մի­նա­կան կա­պե­րի ամ­րապ­նդ­ման գոր­ծում, մե­րօ­րյա «ա­ղան­դա­վոր­նե­րը» հոդ­ված­ներ և նույ­նիսկ գի­տա­կան ա­տե­նա­խո­սու­թյուն են գրում, ան­գամ ֆիլմ նկա­րա­հա­նում՝ ա­ռաջ տա­նե­լով Սի­րու­նու թե­զը՝ «Կո­մի­տա­սը խենդ չէ»:
Հաս­կա­նա­լի է, դա ա­մե­նաու­ղիղ ու դյու­րին ճա­նա­պարհն է՝ հան­ճա­րի մա­սին «բա­ցա­հայ­տում» ա­նել, է­ժա­նա­գին «սեն­սա­ցիա» մեջ­տեղ բե­րել՝ սե­փա­կան ՛՛ես՛՛-ի հա­վակ­նու­թյուն­նե­րին հա­գուրդ տա­լու հա­մար: Բայց դա որ­քան հեշտ, նույն­քան էլ ոչ մի տեղ չտա­նող ու­ղի է:
Ի վեր­ջո, փա­կե­լու հա­մար այս՝ հո­գե­բու­ժա­րան­նե­րում գտն­վե­լու թե­ման, խոս­քը տանք լա­վա­գույնս ի­րա­զեկ մար­դուն՝ Ա. Չո­պա­նյա­նին, ո­րը 1923 թ. գրեց. «Ինչ­պէս յայտ­նի է, մօտ ե­րեք տա­րի ա­ռաջ է որ մեր թան­կա­գին հայ­րե­նա­կի­ցը Պոլ­սէն բե­րուե­ցաւ Փա­րիզ՝ ֆրան­սա­կան ա­ռաջ­նա­կարգ բու­ժա­րա­նի մը մէջ դար­մա­նուե­լու հա­մար, ու դրուե­ցաւ Վիլ տ՛Ավ­րէի դար­մա­նա­տու­նը, մաս­նա­ւոր սե­նեա­կի մէջ, օ­դա­ւէտ զմայ­լե­լի վայր մը, գե­ղե­ցիկ պար­տէզ­նե­րով և պու­րակ­նե­րով պա­շա­րուած, ու ան­մի­ջա­կան հս­կո­ղու­թեան տակ Սէ­նի նա­հան­գին դար­մա­նա­տու­նե­րու բժշ­կա­պետ հե­ղի­նա­կա­ւոր մաս­նա­գէտ տոք­թոր Լվո­ֆի, որ լա­ւա­գոյն ա­շա­կերտ­նե­րէն մին է հռ­չա­կա­ւոր Մա­նեա­նի: Օ­րիորդ Մ. Բա­բա­յեան, մեր յանձ­նախմ­բին ա­մե­նէն գոր­ծօն և անձ­նուէր ան­դա­մը, անձ­նա­կան ծա­նօ­թու­թիւն ու­նե­նա­լով տոքթ. և տի­կին Լվո­ֆի հետ, ա­նոնց ա­ռա­ջին օ­րէն բա­ցատ­րած էր Վար­դա­պե­տին ով ըլ­լա­լը և ինչ պա­րա­գա­նե­րու մէջ հի­ւան­դա­նա­լը, և տոք­թո­րը ա­ռան­ձին հո­գա­ծու­թեամբ զբա­ղած է մեր դժ­բախտ հայ­րե­նակ­ցին դար­մա­նու­մով, որ կա­տա­րուե­ցաւ ու­րեմն լա­ւա­գոյն պայ­ման­նե­րուն մէջ: Շնոր­հիւ այդ դար­ման­ման, Վար­դա­պե­տին ընդ­հա­նուր ա­ռող­ջա­կան վի­ճա­կը զգա­լի բա­րե­լա­ւում մը կրեց, բայց մտա­ւոր խան­գա­րու­մը մնաց ան­փո­փոխ, ա­ռանց ոևէ նուազ­ման, բայց և ա­ռանց սաստ­կա­նա­լու և բար­դա­նա­լու: Տա­րի մը ա­ռաջ, Վիլ տ՛Ավ­րէի դար­մա­նա­տան ամ­սավ­ճա­րը մինչև 900 ֆրան­քի բարձ­րա­ցած ըլ­լա­լով, յանձ­նա­խում­բը ստի­պուե­ցաւ ո­րո­շել Վար­դա­պե­տին փո­խադ­րու­թիւ­նը նուազ սուղ դար­մա­նա­տուն մը, բայց ուր՝ շնոր­հիւ տոքթ. Լվո­ֆի, այն­քան լաւ դա­րա­մա­նում մը պի­տի ստա­նար. ինքն իսկ տոքթ. Լվոֆն էր որ ա­ռա­ջար­կեց փո­խադ­րել զայն Վիլ­ժի­ւի­ֆի դար­մա­նա­տու­նը, Փա­րի­զի շատ մօ­տիկ, որ նոյն­պէս կը գտ­նուի այդ բժշ­կա­պե­տին ղե­կա­վա­րու­թեան տակ. շնոր­հիւ տոք­թո­րին, մաս­նա­ւոր խուց մը յատ­կա­ցու­ցուած է ի­րեն, ծա­ռա­զարդ լու­սա­ւէտ լայն բա­կի մը վրայ բա­ցուող:
Փա­րիզ հա­սած ա­տեն, ֆի­զի­քա­պէս ու բա­րո­յա­պէս շատ տկա­րա­ցած վի­ճա­կի մէջ էր, նի­հար էր, թոյլ, տժ­գոյն, ա­խոր­ժակ չու­նէր, լուա­ցուիլ, ինք­զինք­նին որևէ խնամք տա­նիլ չէր ու­զեր. ֆրան­սա­կան դար­մա­նու­մը իր ֆի­զի­քա­կա­նը մե­ծա­պէս բա­րե­լա­ւեց, այժմ վրայ ե­կած է, ու­ժով­ցած, ա­խոր­ժա­կով կ՛ու­տէ, կա­նո­նա­ւո­րա­պէս կը լուա­ցուի, բաղ­նիք և նոյն իսկ տուշ կ՛առ­նէ պար­բե­րա­բար, հան­գիստ կը քնա­նայ, բայց դժ­բախ­տա­բար մտա­ւոր վի­ճա­կը միշտ կը մնայ նոյ­նը: Վիլ, տ՛Ավ­րէ գտ­նուած մի­ջո­ցին, իր սե­նեա­կը դրած էին դաշ­նակ, ի­րեն տուած էին թուղթ, գրիչ, որ­պէս զի ե­թէ ու­զէ՝ զբա­ղի, աշ­խա­տի. ա­տեն մը սկ­սած էր քիչ մը մատ­նե­րը դպց­նել դաշ­նա­կին, մերթ երգ մը մռլ­տալ ու բա­ներ մը գրել տետ­րակ­նե­րու մէջ, բայց ա­տի­կա կար­ճատև ե­ղած է, քիչ յե­տոյ՝ նո­րէն քա­շուած է ա­մէն բա­նէ զզուած ու սևե­ռեալ գա­ղա­փա­րի մը յա­ռած մար­դու ան­շարժ ու ինք­նամ­փոփ հո­գե­բա­նու­թեա­նը մէջ: Այդ գրու­թիւն­նե­րուն մէկ նմու­շը տե­սանք. տոքթ. Լվո­ֆի օգ­նա­կան­նե­րէն մին յա­ջո­ղած էր ձեռք ձգել տետ­րակ մը՝ գրու­թիւն­նե­րով, ամ­բողջ լե­ցուն և որ մե­զի յանձ­նուե­ցաւ. այդ գրու­թիւն­նե­րը ան­կա­պա­կից, ա­նյա­րիր բա­ներ են, որ մտա­ւոր խան­գար­ման խո­րու­թիւն կը հաս­տա­տեն. յի­շո­ղու­թիւ­նը հոն կը տես­նուի սուր պահ­պա­նուած, բայց տրա­մա­բա­նու­թիւ­նը, դա­տո­ղու­թիւ­նը՝ ի­րենց հա­ւա­սա­րակշ­ռու­թիւ­նը կոր­սն­ցու­ցած:
Վար­դա­պե­տը խա­ղաղ է, լռիկ՝ գրե­թէ միշտ հե­զա­համ­բոյր և հլու՝ զին­քը դար­մա­նող­նե­րուն հետ, բայց չա­խոր­ժիր այ­ցե­լու­թիւն­ներ ըն­դու­նիլ. երբ ի­րեն ան­ծա­նօթ կամ քիչ ծա­նօթ ան­ձեր են այ­ցե­լող­նե­րը, մերթ համ­բե­րա­տար, քա­ղա­քա­վար ըն­դու­նե­լու­թիւն մը կ՛ը­նէ, նոյն իսկ /թէ­պէտ ոչ յա­ճախ/սի­րա­լիր, պայ­մա­նով որ այ­ցե­լու­թիւ­նը եր­կար չտևէ, բայց երբ իր հին ծա­նոթ­ներն են, իր ա­մե­նէն սի­րած մտե­րիմ­նե­րը, որ կու­գան զինք տես­նել, ինք­զին­քը գէշ կ՛զ­գայ, կը գրգ­ռուի, ու քա­նի մը խօսք փո­խա­նա­կե­լէ յե­տոյ, ո­մանց՝ նոյն իսկ ա­ռա­ջին րո­պէէն, կը պա­հան­ջէ որ ել­լեն եր­թան: Բժիշկ­նե­րու հան­դէպ մաս­նա­ւոր խոր­շանք և բար­կու­թիւն ցոյց կու­տայ».
ՍԳԵՐԳ
Կո­մի­տաս վար­դա­պետն իր երկ­րա­յին գո­յու­թյու­նը դա­դա­րեց­րեց 1935 թ. հոկ­տեմ­բե­րի 20-ին, ժ. 5-ին, Վիլ-Ժյուիֆ ա­պա­քի­նա­րա­նում:(Կո­մի­տա­սի մահ­վան վկա­յա­կա­նը՝ ստույգ և ան­վի­ճե­լի փաս­տա­թուղ­թը, ստաց­ված Վիլ-Ժյուի­ֆի հո­գե­բու­ժա­րա­նից, գտն­վում է Կո­մի­տա­սի թան­գա­րան-ինս­տի­տու­տում):
Նկա­րիչ Հա­կոբ Ա­ճե­մյա­նը հա­նեց մահ­վան դի­մա­կը:
Խնա­մա­տար հանձ­նա­ժո­ղովն ան­հա­պաղ գոր­ծի ան­ցավ: Փա­րի­զի ե­կե­ղե­ցու հո­գա­բար­ձու­թյան հետ տրա­մադ­րեց 4000 ֆրանկ, և Կո­մի­տա­սի մար­մի­նը զմռ­սե­ցին: /Ո՜վ թվե­րի մո­գա­կան խոր­հր­դա­պաշ­տու­թյուն և ճա­կա­տագ­րի հեգ­նանք. Կո­մի­տա­սը 4000 երգ էր ժո­ղո­վել-մշա­կել, հետևա­բար ա­մեն եր­գի հա­մար հետ­մա­հու վճար­վեց 1 ֆրանկ/: Ա­պա պատ­վի­րեց մի դա­գաղ՝ գլ­խա­մա­սում ա­պա­կե­պատ բաց­ված­քով, որ­պես­զի մար­դիկ կա­րո­ղա­նա­յին վեր­ջին հրա­ժեշ­տի ժա­մա­նակ տես­նել նրա դեմ­քը:
Խուռ­նե­րամ բազ­մու­թյան ներ­կա­յու­թյամբ ա­ճյու­նը փո­խադ­րե­ցին Սբ Հով­հան­նես Մկր­տիչ ե­կե­ղե­ցի, և հինգ օր շա­րու­նակ հա­յե­րի հոս­քը չդա­դա­րեց:
Կո­մի­տա­սի մահ­վան բո­թը պայ­թեց­րեց հա­յոց աշ­խար­հը: Ֆրան­սիա­յի, Պարս­կաս­տա­նի, Հու­նաս­տա­նի, Ե­գիպ­տո­սի, ԱՄՆ-ի, Ե­րու­սա­ղե­մի հայ մա­մու­լը ցա­վի ու գնա­հա­տան­քի հու­զիչ հոդ­ված­ներ տպագ­րեց, և դա ա­ռա­ջին ար­ձա­գանքն էր:
Մինչ փա­րի­զաբ­նակ հա­յու­թյու­նը հար­գան­քի տուրք էր մա­տու­ցում հան­ճա­րին, Խնա­մա­տար հանձ­նա­ժո­ղո­վը (ըստ իս՝ Ա. Չո­պա­նյա­նի ձե­ռամբ) եր­կու դի­մում հղեց Խոր­հր­դա­յին Հա­յաս­տան՝ կոմ­կու­սի կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Ա­ղա­սի Խան­ջյա­նին և Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կոս Խո­րեն Ա Մու­րադ­բե­կյա­նին, խնդ­րե­լով Կո­մի­տա­սի ա­ճյու­նը հո­ղին հանձ­նել Երևա­նում: Դա վե­րին աս­տի­ճա­նի ի­մաս­տուն նա­խա­ձեռ­նու­թյուն էր, մնում էր սպա­սել դրա­կան ո­րո­շում կա­յաց­նե­լուն:
Ա­պա հնա­րա­վոր բո­լոր մի­ջոց­նե­րով խնդ­րե­ցին ծաղ­կեպ­սա­կի փո­խա­րեն գու­մա­րը փո­խան­ցել հանձ­նա­ժո­ղո­վի գան­ձա­պահ Ա. Հա­րեն­ցին՝ Կո­մի­տա­սի ան­տիպ եր­կե­րը հրա­տա­րա­կե­լու հա­մար: Բայց լսողն ո՞վ էր, ըն­կու­զե­նու փայ­տից պատ­րաստ­ված դա­գա­ղը կո­րավ ծաղ­կեպ­սակ­նե­րի մեջ:
Հոկ­տեմ­բե­րի 27-ին, կի­րա­կի, Խնա­մա­տար հանձ­նա­ժո­ղո­վի, ե­կե­ղե­ցու հո­գա­բար­ձու­թյան ան­դամ­նե­րի, Կո­մի­տա­սի մտե­րիմ­նե­րի լայն շր­ջա­նա­կի մաս­նակ­ցու­թյամբ ե­կե­ղե­ցում կա­տար­վեց հո­գե­հան­գս­տյան կարգ: Պա­տա­րա­գիչն էր Տրա­պի­զո­նի նախ­կին ա­ռաջ­նորդ Գա­րե­գին ե­պիս­կո­պոս Խա­չա­տու­րյա­նը (Փա­րի­զի հոգևոր ա­ռաջ­նորդ Վռամ­շա­պուհ ար­քե­պիս­կո­պոս Քի­պա­րյա­նը քա­ղա­քից բա­ցա­կա­յում էր): Ա. Շահ­մու­րա­դյա­նը եր­գեց «Տէր ո­ղոր­մեա» և «Ա­մէն. Եւ ընդ հոգ­ւոյդ քում»: Պա­տա­րա­գի­չը դամ­բա­նա­կան խո­սեց, ա­պա ըն­թերց­վե­ցին Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սի, Գա­րե­գին և Հու­սիկ ե­պիս­կո­պոս­նե­րի ցա­վակ­ցա­կան հե­ռագ­րե­րը:
Դա­գա­ղը դուրս բե­րե­ցին ե­կե­ղե­ցու առջև, ուր հա­վաք­վել էր շուրջ 5000 հո­գի, իսկ ոս­տի­կա­նու­թյու­նը փա­կել էր Ժան Գու­ժոն փո­ղո­ցը:
Հա­վաք­ված­նե­րի առջև, նախ, դամ­բա­նա­կան խոս­քով հան­դես ե­կավ Ա. Չո­պա­նյա­նը, ո­րը մաս­նա­վո­րա­պես ա­սաց. «Ոչ մէկ հայ ա­րուես­տա­գէտ ու­նե­ցած է – Ա­դա­մեա­նէն ի վեր – այն հա­մա­տա­րած ժո­ղովր­դա­կա­նու­թիւ­նը, զոր ու­նե­ցաւ Կո­մի­տաս վար­դա­պետ թէ՛ պա­տե­րազ­մէն ա­ռաջ Փա­րիզ կամ Պո­լիս, Թիֆ­լիս կամ Գա­հի­րէ կամ Իզ­միր, և թէ՛ մա­նա­ւանդ պա­տե­րազ­մէն յե­տոյ՝ Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի մէջ, ուր ա­մէն­քը՝ ա­ռանց բա­ցա­ռու­թեան, ա­մե­նայն յար­գան­քով կ՛ար­տա­սա­նեն հայ ե­րաժշ­տու­թեան վար­պե­տին ա­նու­նը:
Մեծ հա­յուն նուի­րա­կան ա­ճիւնն է միայն, որ ամ­փո­փուած կը մնայ այս դա­գա­ղին մէջ: Իր հո­գին ու միտ­քը, սա­կայն, ա­ւե­լի քան եր­բէք կեն­դա­նի, իր ար­տադ­րած հո­յա­կապ եր­կե­րուն մէջ են, իր կա­տա­րած գոր­ծին ան­մո­ռաց յի­շա­տա­կին մէջ են ու հա­մաշ­խար­հա­յին ե­րաժշ­տու­թեան մէջ, ինչ­պէս հայ ցե­ղի ու հայ մշա­կոյ­թի պատ­մու­թեան մէջ պի­տի մնան յա­ւի­տեան ան­մահ»:
Ա­պա հայ­տա­րա­րեց, որ Կո­մի­տա­սի հո­ղար­կեք չի կա­տար­վե­լու, նրա ա­ճյու­նը տե­ղա­փոխ­վե­լու է Հա­յաս­տան:
Ե­լույթ ու­նե­ցավ ևս 11 հո­գի՝ Ֆրան­սիա­յի ե­րաժշ­տա­գի­տա­կան ըն­կե­րու­թյան նա­խա­գահ Ա­մե­դե Գաս­տուեն, գեր­մա­նա­ցի նշա­նա­վոր ե­րաժշ­տա­գետ ու բա­նա­հա­վաք Կուրտ Զաք­սը, Մխի­թա­րյան միա­բա­նու­թյան ա­նու­նից Սա­հակ վար­դա­պետ Տեր-Մով­սե­սյա­նը, ե­կե­ղե­ցու հո­գա­բար­ձու­թյան ան­դամ Հա­կոբ Գա­լայ­ճյա­նը, Փա­րի­զի ե­րա­ժիշտ­նե­րի ու երգ­չախմ­բե­րի կող­մից Ա­րա Պարթևյա­նը, Կո­մի­տա­սի սան Հայկ Սե­մեր­ճյա­նը, Վաս­պու­րա­կա­նի հայ­րե­նակ­ցա­կան միու­թյան ա­նու­նից Տիգ­րան Չի­թու­նին, «Յա­ռաջ» թեր­թի խմ­բա­գիր Շա­վարշ Մի­սա­քյա­նը, «Ա­պա­գայ» թեր­թի խմ­բա­գիր Հրաչ Եր­վան­դը, ՀՕԿ-ի կող­մից վա­րիչ-քար­տու­ղար Հայկ Գալ­ճյա­նը, Կու­տի­նա­յի հայ­րե­նակ­ցա­կան միու­թյան կող­մից Կա­րո ՈՒ­շագ­լյա­նը:
Այս դամ­բա­նա­կան­նե­րը խոր­հր­դան­շա­կան ներք­նի­մաստ ու­նեին: Կո­մի­տա­սը մահ­վա­նից եր­կու ա­միս ա­ռաջ մտ­քի պայ­ծա­ռու­թյուն էր ու­նե­ցել և ա­սել. «Մենք շատ պա­կա­սու­թիւն­ներ ու­նենք, խե­լօք ազգ ենք, պէտք է հա­մե­րաշ­խու­թեամբ աշ­խա­տենք»:
Նա իր մա­հով հա­մե­րաշ­խու­թյուն բե­րեց. նա­յեք ե­լույթ ու­նե­ցած­նե­րի ցան­կին ու կհա­մոզ­վեք՝ հոգևո­րա­կան և աշ­խար­հա­կան, դաշ­նակ­ցա­կան, ռամ­կա­վար ու բոլշևիկ, հայ և օ­տա­րազ­գի: Եվ հենց այս փաս­տը ա­կա­մա­յից ինձ մեկ ան­գամ ևս հան­գեց­նում է հին մտ­քիս՝ հա­յերս, ցա­վոք, հա­մախ­մբ­վում ենք մահ­վան, ցա­վի, ընդ­հա­նուր վշ­տի ժա­մա­նակ:
Հու­ղար­կա­վո­րու­թյան ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո Կո­մի­տա­սի ա­ճյու­նը փո­խադ­րե­ցին ե­կե­ղե­ցու նկուղ, ուր մնաց… ա­վե­լի քան կես տա­րի: Բայց ես դրա մեջ էլ եմ խոր­հր­դան­շա­կան բան տես­նում: Կո­մի­տա­սի մեծ բա­րե­րար Ալ. Ման­թա­շյան­ցը ևս մեկ ու վեր­ջին ան­գամ, եր­կու­սի հա­մար էլ՝ հետ­մա­հու, «բա­րե­գոր­ծու­թյուն» կա­տա­րեց՝ վար­դա­պե­տին պատս­պա­րե­լով իր կա­ռու­ցած ե­կե­ղե­ցում…
Հու­ղար­կա­վո­րու­թյա­նը ներ­կա Ս. Վրա­ցյա­նը գրում է. «1935 թուի աշ­նան մի անձրևոտ օր էր: Փա­րի­զի ե­կե­ղե­ցում ա­սե­ղի տեղ չկար: Ժան Գու­ժոն փո­ղո­ցը բեր­նէ բե­րան բռ­նուած էր ա­մէն սե­ռի, հա­սա­կի և դա­սա­կար­գի հա­յե­րի բազ­մու­թեամբ: Կո­մի­տա­սի յու­ղար­կա­ւո­րու­թիւնն էր:
Վեր­ջա­պէս նրա տան­ջուած մար­մի­նը հան­գս­տա­ցել էր: Հոգևոր մե­ղե­դի­ներ էին եր­գում նրա վրայ: Ա՛հ, ե­թէ նա յան­կարծ կա­րո­ղա­նար վեր կե­նալ դա­գա­ղից, լսել ինչ են եր­գում: Այդ­պէ՞ս կ՛եր­գեր ին­քը: Ով լսել էր նրա «Ի վե­րին Ե­րու­սա­ղէմ»ը, չէր կա­րող սար­սուռ չզ­գալ Փա­րի­զի հա­յոց ե­կե­ղե­ցում, Կո­մի­տա­սի դա­գա­ղի մօտ…»:
Մեկ այլ ա­կա­նա­տես` Բոս­տո­նի «Հայ­րե­նիք» օ­րա­թեր­թի թղ­թա­կի­ցը, գրեց. «Ամ­բողջ շաբ­թուան մը արևոտ օ­րե­րէն ետք, ա­նյու­սօ­րէն ամ­պա­մած և թախ­ծոտ կի­րա­կի մը, հոկ­տեմ­բեր 27-ը, Վար­դա­պե­տին յու­ղար­կա­ւո­րու­թեան օ­րը:
Պատ­կե­րը իր խոր­տա­կուած կեան­քին:
Ա­րուես­տի լու­սա­շող տա­րի­նե­րէն ետ­քը, երբ Մեծ Կա­խար­դը հայ հո­գիին վրայ արև փռեց իր եր­գե­րով, խա­ւա­րի շր­ջա­նը ո­րուն մէջ սու­զուած մնաց իր ա­ղուոր ի­մա­ցա­կա­նու­թիւ­նը և շի­ջաւ, ա­ռանց յոյ­սի մէկ հա­տիկ ճա­ռա­գայթ ար­ձա­կե­լու:
Յու­ղար­կա­ւո­րու­թիւ՜­նը…
Յա­մա­ռօ­րէն գրի­չիս տակ կու­գայ ու­րիշ բա­ցատ­րու­թիւն մը, թերևս ա­ւե­լի պատ­շաճ այս օ­րուան՝ «Մեծ Վար­դա­պե­տին սգա­հան­դէ­սը»:
Մա­հա­բե­մը, ծած­կուած Վար­դա­պե­տին պարզ, գրե­թէ աղ­քա­տիկ շուր­ջա­ռով, քա­հա­նա­յա­կան հա­մեստ սա­ղա­ւար­տը վրան:
Հա­ւա­տա­ցէք շատ լաւ էր այս­պէս, վեր­ջին միակ յար­մար զար­դա­րան­քը այս մար­դուն, որ ան­գին գան­ձեր գտաւ և ժա­ռանգ ձգեց մե­զի, մինչ­դեռ ին­քը ամ­բողջ կեան­քը ապ­րե­ցաւ տէր­վի­շի գու­նա­թափ վե­րար­կու­յո­վը գո­հա­ցած:
Միայն մէկ պսակ, իր մա­քուր նկա­րագ­րին պէս ձիւ­նաս­պի­տակ ծա­ղիկ­նե­րով, մէջ­տե­ղը քնար մը:
Խա­չը պի­տի վայ­լէ՞ր Կո­մի­տա­սին ծաղ­կեպ­սա­կին որ մինչև հա­յու­թեան հե­թա­նոս ա­կուն­քէն ձայ­ներ բե­րաւ և վե­րապ­րե­ցուց իր անն­ման քնա­րին վրայ:
Դա­գա­ղը շր­ջա­պա­տած էին իր հին գոր­ծա­կից­նե­րը, ա­շա­կերտ­նե­րը, եր­գիչ­նե­րը, հայ մա­մու­լի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, մտա­ւո­րա­կան­ներ, բա­նուոր մար­դիկ ու կի­ներ՝ բո­լոր ա­րուար­ձան­նե­րէն:
Կո­մի­տաս մեր մէջն է, փոքր ե­կե­ղե­ցին լեց­նող բազ­մու­թեան հետ, ներ­կայ իր սգա­հան­դէ­սին, վեր­ջին ան­գամ զին­քը մտիկ ը­նող­նե­րու սր­տին հետ հա­ղոր­դու­թեան մէջ:
Իր ձայ­նագ­րած պա­տա­րագն է որ կ՛եր­գեն:
Իրն է Սօ­սեաց ան­տառ­նե­րէն բե­րած հե­թա­նոս եր­գը, որ կ՛անց­նի խոր­հր­դա­ւոր հո­վին պէս:
Ի­րը՝ պա­տա­րա­գին ե­թե­րա­յին մե­ղե­դի­նե­րը ո­րոնց մէջ իր մատ­նե­րը հիւ­սած են ոս­կե­թե­լեր հայ գու­թա­ներգ­նե­րէն, հո­րո­վել­նե­րէն, ա­րո­րի սր­բա­զան ճռին­չէն, հայ շի­նա­կան արևի շո­ղե­րէն:
Կո­մի­տա­սը վեր­ջին ան­գամ իր դպիր­նե­րուն մէջ:
Ա­նոր ներ­շն­չող ներ­կա­յու­թե­նէն հե­ռու, Փա­րի­զի դպ­րաց դա­սը պի­տի կր­նա՞յ իր պա­տա­րա­գը եր­գել այ­սօ­րուան պէս սր­տա­գին»:
Իսկ ներ­կա գտն­վող Պոլ­սի «Ա­րե­ւելք» օ­րա­թեր­թի թղ­թա­կի­ցը, ման­րա­մասն ներ­կա­յաց­նե­լով ա­րա­րո­ղու­թյու­նը, իր լրատ­վու­թյու­նը վեր­ջաց­րեց այս­պի­սի տո­ղե­րով. «Կո­մի­տաս վրդ.ի մար­մի­նը պի­տի մնայ ե­կե­ղե­ցիին գետ­նա­յար­կը, մինչև Խ. Հա­յաս­տան փո­խադ­րու­թիւ­նը, ո­րուն հա­մար հարկ ե­ղած ար­տօ­նու­թիւ­նը կը կար­ծուի որ շատ չու­շա­նար»:
Ա­վա՜ղ, ու­շա­ցավ, ա­վե­լի քան 6 ա­միս: Ես չգի­տեմ այդ ըն­թաց­քում ին­չեր տե­ղի ու­նե­ցան, ին­չու այդ­քան ու­շա­ցավ Հա­յաս­տան տե­ղա­փո­խե­լու ո­րո­շու­մը. մի­գու­ցե Մոսկ­վա­յի հա­մա­ձայ­նու­թյու­նը չկար, իսկ գու­ցե ֆրան­սիա­կան օ­րենք­նե­րի ար­գե­լանքն էր պատ­ճա­ռը կամ Խոր­հր­դա­յին Միու­թյան ու Ֆրան­սիա­յի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի միջև ձգձգ­ված բա­նակ­ցու­թյուն­նե­րը:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 14956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ