Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չա­նելն ա­նե­լուց լավ էր

Չա­նելն ա­նե­լուց լավ էր
07.07.2020 | 01:34

Չնա­յած վեր­նա­գի­րը հա­մա­ր­յա թե չա­րեն­ց­յան է ստաց­վել՝ բա­նաս­տեղ­ծի ին­տիմ կյան­քում ե­ղած չա­փա­զանց կոնկ­րետ դր­վա­գի ա­նուղ­ղա­կի հի­շա­տա­կու­մով, այ­դու­հան­դերձ, բո­լոր դեպ­քե­րում մտ­քե­րովդ մեղ­սա­վոր բա­ներ չանց­կաց­նեք։ Աս­ված ընդ­հան­րա­կա­նի մեջ մենք ըն­դա­մե­նը նկա­տի ու­նենք «Լի­վեր­պու­լի» պատ­վին «Ման­չեստր Սի­թիի» կազ­մած «չեմ­պիո­նա­կան մի­ջանց­քը», իսկ շատ ա­վե­լի ընդ­հան­րա­պես ա­սած՝ մեր կռիվն ու վե­ճը կո­րո­նա­վի­րուս կոչ­ված հա­մաշ­խար­հա­յին այ­լան­դա­կութ­յան հետ է, որ շատ-շատ բա­ներ է կյան­քում փո­խել՝ ստի­պե­լով հար­մար­վել ի­րեն ու, քա­նի որ ձեռք­ներս ա­ռայժմ ճար չկա, իր թե­լադ­րած օ­րենք­նե­րով ենք շարժ­վում։ Իսկ թե­լադ­րանք­նե­րից մեկն էլ ա­ռաջ­նու­թ­յան տու­րե­րի մա­սին մեկ ամ­բող­ջա­կան տրա­մա­բա­նու­թ­յան մեջ խո­սե­լու հնա­րա­վո­րու­թ­յու­նից զրկ­ված լի­նելն էր, որն ա­ռանձ­նա­պես էա­կան ե­ղավ նա­խորդ տու­րե­րի հան­դի­պում­նե­րը ներ­կա­յաց­նե­լիս։ Փառք Աստ­ծո, գո­նե այս մե­կը ո­րո­շա­կիո­րեն բա­ցա­ռու­թ­յուն ե­ղավ, ին­չը սա­կայն չենք կա­րող ներ­կա­յաց­նել ա­ռանց նա­խոր­դին անդ­րա­դարձ ու­նե­նա­լու։

ԱՆԳ­ԼԻԱ
Նա­խորդ տու­րից մնա­ցա­ծը «Ման­չեստր Սի­թի»-«Լի­վեր­պուլ» ա­ռանց­քա­յին դի­մա­կա­յու­թյունն էր, ո­րի մա­սին ա­մե­նա­տար­բեր վա­րիա­ցիա­նե­րով, փաս­տարկ­նե­րով ու հնա­րա­վոր հի­շա­տա­կում­նե­րով այն­քան էինք խո­սել, որ իր պատ­կե­րա­վո­րու­թյան մեջ հա­մա­զոր էր կա­յա­նա­լիքն ամ­բող­ջու­թյամբ մեկ­նա­բա­նե­լուն։ Եվ այ­սու­հան­դերձ, երբ այն ե­ղել-պր­ծել է, չի կա­րե­լի գո­նե մի եր­կու խոսք չա­սել։ Չեմ­պիո­նին հա­սա­նե­լիք մե­ծար­ման բո­լոր անհ­րա­ժեշտ տար­րե­րը «Ման­չեստր Սի­թին» պահ­պա­նեց՝ դրա­նով իսկ ևս մեկ ան­գամ հի­շեց­նե­լով իր մեծ ա­կումբ լի­նե­լը:
Ա­յո, պահ­պա­նեց՝ բա­ցի գլ­խա­վո­րից։ Թար­սի պես էլ այդ գլ­խա­վորն էր ա­մե­նա­կարևո­րը։ Երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նը նո­րըն­ծա չեմ­պիո­նին վերց­րեց ու, ժո­ղովր­դա­կան բա­ռու­բա­նով ա­սած, պար­զա­պես քրք­րեց։ Քրք­րեց ա­ռանձ­նա­կի դա­ժա­նու­թյամբ՝ ա­սես ցույց տա­լով, թե ի­րա­կա­նում տանն ով է գլ­խա­վո­րը։ Հի­մա թե այդ պար­տու­թյան պատ­ճա­ռով որ­քան փրփ­րեց, ինչ շան լափ թա­փեց իր սա­նե­րի գլ­խին Յուր­գեն Կլո­պը, Աստ­ված գի­տի, բայց որ 0։4 հաշ­վով պարտ­վե­լը կա­տա­րյալ խայ­տա­ռա­կու­թյուն էր չեմ­պիո­նա­կան ա­ռա­ջին իսկ խա­ղում, ան­քն­նար­կե­լի է։
Ար­դեն հա­ջորդ տու­րում «Լի­վեր­պուլն» ան­ցյա­լից դա­սեր քա­ղած մտավ խա­ղա­դաշտ ու ա­նե­լի­քի ողջ կուժն ու կու­լան փշ­րեց հյուր ժա­մա­նած «Աս­տոն Վի­լա­յի» գլ­խին, ո­րը, խոս­տո­վա­նենք, լա­վա­գույն ժա­մա­նակ­նե­րը չի ապ­րում, պրե­միեր լի­գա­յին հրա­ժեշտ տա­լու շե­մին է կանգ­նած։ Հի­շա­տա­կած կուժ ու կու­լա­յի հա­մար ա­սենք, որ հան­դիպ­ման հա­շիվն էլ ա­ռանձ­նա­պես տպա­վո­րիչ չէր՝ 2։0, սա­կայն շատ ա­վե­լի էա­կա­նը դաշ­տում լի­վեր­պուլ­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րի հո­դա­բաշխ գոր­ծելն էր։
Հա­կա­ռակ Կլո­պի թի­մի, իր հեր­թա­կա­նում պար­տու­թյու­ն կրեց «Սաուտ­հեմպ­տո­նին» հյուր գնա­ցած «Ման­չեստր Սի­թին»։ Հան­դիպ­ման հա­շի­վը տպա­վո­րիչ չէ՝ դար­պա­սի ըն­դա­մե­նը մեկ գրա­վում է ար­ձա­նագր­վել, սա­կայն ե­կեք չմո­ռա­նանք, թե «սր­բե­րը» ում դար­պասն են «կու­սա­զեր­ծել»։ Այն­պես որ, հաս­տա­տե­լով իր ան­կան­խա­տե­սե­լի լի­նե­լը, մեծ ֆուտ­բո­լը դրա հետ մեկ­տեղ ցույց տվեց իր ողջ հմայ­քը, ին­չի հա­մար էլ կա ու շա­րու­նա­կում է լի­նել ա­մե­նա­սիր­ված մար­զաձևն աշ­խար­հում։
Պատ­շա­ճը մա­տու­ցե­լով «Լի­վեր­պու­լին» ու «Ման­չեստր Սի­թիին»՝ այ­դու­հան­դերձ չմո­ռա­նանք, որ ա­ռա­ջին հն­գյա­կից 33-րդ տուրն ա­ռա­ջի­նը սկ­սել էին եր­րոր­դից հին­գե­րորդ տե­ղե­րում հան­գր­վա­նած «Լես­տե­րը», «Չել­սին» «Ման­չեստր Յու­նայ­թե­դը»։
«Լես­տեր»-«Կրիս­տալ Պա­լաս» մր­ցակ­ցու­թյու­նում տան­տե­րե­րը հեշ­տու­թյամբ են ան­ցել վեր­ջին խա­ղե­րում ան­հա­ջո­ղու­թյուն ան­հա­ջո­ղու­թյան հետևից ար­ձա­նագ­րող հյու­րե­րի ար­գել­քը։ Դուբ­լով աչ­քի է ըն­կել Վար­դին՝ 3։0։ Սա «Լես­տե­րի» հա­մար միա­վոր­նե­րի ա­վե­լի քան ակն­կալ­ված հա­մալ­րում էր, մա­նա­վանդ որ նա­խորդ տու­րում «Վեստ Հե­մից» կրած դրա­մա­տիկ պար­տու­թյու­նից հե­տո «Չել­սին» «ՈՒոթ­ֆոր­դի» դեմ հաղ­թա­նա­կի ծա­րա­վով պի­տի խա­ղա­դաշտ ել­ներ՝ փոր­ձե­լով պահ­պա­նել եր­րորդ տե­ղի հա­մար մր­ցակ­ցու­թյու­նում իր հիմ­նա­կան մր­ցակ­ցից մեկ միա­վո­րով հետ մնա­լու հե­ռա­վո­րու­թյու­նը։ «Ազն­վա­կան­նե­րը» լու­ծել են ա­ռա­ջադր­ված խն­դի­րը, այս­տեղ էլ է գրանց­վել նույն 3։0 հա­շի­վը։
Տու­րի հան­դի­պու­մը գե­րա­զանց է անց­կաց­րել և «Ման­չեստր Յու­նայ­թե­դը»՝ սե­փա­կան հար­կի տակ պա­հանջ­վա­ծից ա­վե­լի խս­տա­պա­հանջ քն­նող դառ­նա­լով «Բոռն­մու­տի» հա­մար՝ 5։2։ Նկա­տենք, որ ա­ռա­ջի­նը գոլ են բաց թո­ղել տան­տե­րե­րը։ «Կար­միր սա­տա­նա­ներն» ու­նեն 55 միա­վոր, ին­չը եր­կու­սով է պա­կաս «Չել­սիի» ու­նե­ցա­ծից։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Հու­լի­սի 3-ին կա­յա­ցած Մադ­րի­դի «Ռեալ»-«Խե­տա­ֆե» դի­մա­կա­յու­թյու­նը, ո­րով ա­վարտ­վեց 33-րդ տու­րը, հու­սա­բեր չե­ղավ «Բար­սե­լո­նի» հա­մար, քան­զի «ար­քա­յա­կա­նը» վաս­տա­կեց իր հա­մար այն­քան սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյան ե­րեք միա­վորն ու կա­տա­լոն­ցի­նե­րից պոկ­վա­ծու­թյու­նը հասց­րեց չորս նի­շի (հան­դիպ­ման միակ գո­լը խփ­վել է 11-մետ­րա­նո­ցից), ինչն ի­րա­վի­ճակ շտ­կե­լու տե­սա­կե­տից ա­ռաջ­նու­թյան մնա­ցած հինգ տու­րի հա­մար գրե­թե ան­հաղ­թա­հա­րե­լի ար­գելք է դառ­նում։
Հաղ­թա­կան մր­ցե­լույթ­նե­րի ա­վան­դույթն «ար­քա­յա­կա­նը» շա­րու­նա­կեց նաև Բիլ­բաո­յում, տե­ղի «Աթ­լե­տի­կի» հետ հեր­թա­կան տու­րի դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ անհ­րա­ժեշտ ե­րեք միա­վո­րի հա­մար դար­ձյալ բա­վա­րար ե­ղավ դար­պա­սի մեկ գրա­վումն ու դար­ձյալ 11-մետ­րա­նո­ցի ի­րա­ցու­մից։ Չէ, մենք ինչ-ինչ բա­նե­րի ակ­նարկ չենք ա­նում, մա­նա­վանդ որ VAR հա­մա­կար­գը հա­վաս­տում է նշա­նակ­ված այդ տու­գա­նա­յին­նե­րի ար­դա­րա­ցիու­թյու­նը, բայց միակ 11-մետ­րա­նոց­նե­րով հաղ­թա­նակ­ներն էլ ա­ռանձ­նա­պես հօ­գուտ մեծ ֆուտ­բո­լի խո­սող բան չեն։ Այս­տեղ մի­ջան­կյալ նկա­տենք, որ իր հեր­թին «Խե­տա­ֆեի» պար­տու­թյու­նը էա­պես մե­ծաց­րեց Եվ­րո­պա­յի լի­գա­յի խմ­բա­յին փու­լում ու­ղիղ ճա­նա­պար­հով հայ­տն­վե­լու «Ռեալ Սո­սիե­դա­դի» հնա­րա­վո­րու­թյուն­ներն, ու անց­նենք 34-րդի մյուս հան­դի­պում­նե­րին։
Հեր­թա­կան տու­րի սկիզ­բը դր­վեց «Աթ­լե­տի­կո»-«Մա­լյոր­կա» խա­ղով։ Ա­ղյու­սա­կի ներք­նա­հար­կե­րում գտն­վող հյու­րե­րը չկա­րո­ղա­ցան մե­դա­լա­յին հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող մադ­րիդ­ցի­նե­րին ար­ժա­նի դի­մադ­րու­թյուն ցույց տալ ու պարտ­վե­ցին 0։3 հաշ­վով։
«Վի­լիա­ռեա­լի» հետ ար­տագ­նա­յում գե­ղե­ցիկ խաղ անց­կաց­րեց «Բար­սե­լո­նը»՝ այդ գե­ղեց­կու­թյու­նը շեշ­տադ­րե­լով դար­պա­սի չորս գրա­վու­մով ու մեկ գոլ բաց թող­նե­լով։ Հար­կավ դժ­վար թե այն կա­տա­լոն­ցի­նե­րին օգ­նի չեմ­պիո­նա­կան պայ­քա­րում, սա­կայն մխի­թար­վենք «հույ­սը վեր­ջինն է մեռ­նում» բա­նաձևու­մով ու անց­նենք ա­ռաջ։
«Վի­լիա­ռեա­լի» այս պար­տու­թյու­նը կա­րող էր ա­ղյու­սա­կա­յին հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նը կորց­նե­լու ա­ռու­մով դառ­նալ ճա­կա­տագ­րա­կան, սա­կայն «Խե­տա­ֆեն» ար­տագ­նա­յում չկա­րո­ղա­ցավ կոտ­րել «Օ­սա­սու­նա­յի» դի­մադ­րու­թյու­նը և հան­դի­պումն ա­վար­տեց գո­լա­զուրկ ոչ-ո­քիով։ 53 միա­վո­րով «Խե­տա­ֆեն» մեկ նի­շով հետ է մնում «Վի­լիա­ռեա­լից», ո­րի կրած պար­տու­թյու­նը չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում մնա­լու հա­մար «Սևի­լիա­յին» (57 միա­վոր) կա­րող էր շատ ա­վե­լի բա­րեն­պաստ պայ­ման­ներ ա­պա­հո­վել սե­փա­կան հար­կի տակ «Էյ­բա­րին» հաղ­թե­լու դեպ­քում։ Այդ, ինչ­պես նաև «Լևան­տե»-«Ռեալ Սո­սիե­դադ» դի­մա­կա­յու­թյուն­նե­րը կա­յա­ցել են ե­րեկ ուշ ե­րե­կո­յան։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Նա­խորդ տու­րի տե­սու­թյունն ամ­բող­ջու­թյան մեջ ներ­կա­յաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից զր­կած «Ա­տա­լան­տա»-«Նա­պո­լի», «Ռո­մա»-«ՈՒ­դի­նե­զե» առ­ճա­կա­տում­նե­րը սկու­դե­տեի ա­ռա­ջին վե­ցյա­կում փո­փո­խու­թյուն­ներ չբե­րե­ցին՝ «Յու­վեն­տուս»-«Լա­ցիո»-«Ին­տեր»-«Ա­տա­լան­տա» քա­ռյա­կի հա­մար՝ պա­հե­լով ի­րա­րից չորս միա­վո­րով հետ մնա­լու աս­տի­ճա­նայ­նու­թյու­նը։
Հեր­թա­կա­նի մր­ցու­մա­յին ա­ռա­ջին օրն ու­ժե­րը չա­փե­ցին «Յու­վեն­տուսն» ու «Թու­րի­նը», «Լա­ցիոն» ու «Մի­լա­նը»։ Թու­րի­նյան դեր­բիում ա­մեն խա­ղա­կե­սում եր­կու գոլ հե­ղի­նա­կած «ծեր սի­նյո­րան» հեշ­տու­թյամբ լու­ծեց իր օ­րախն­դի­րը՝ 4։1, շա­րու­նա­կեց մնալ միանձ­նա ա­ռա­ջա­տա­րի դիր­քում։ Այն ու­նի ար­դեն 75 միա­վոր։
Փո­խա­րե­նը տհաճ զար­գա­ցում­ներ ե­ղան «Լա­ցիո­յի» հա­մար, այն էլ՝ սե­փա­կան մար­զա­դաշ­տում։ Եվ­րո­պա­կան խա­ղար­կու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռող ա­ռա­ջին վե­ցյա­կը տե­սա­դաշ­տում պա­հող «Մի­լանն» ա­ռա­ջին խա­ղա­կե­սում եր­կու գոլ հե­ղի­նա­կեց ու ըստ էու­թյան կոտ­րեց խա­ղի մեջ­քը։ Հան­դի­պումն ա­վարտ­վել է 3։0 հաշ­վով, ին­չը նշա­նա­կեց, որ չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քա­րում հռո­մեա­ցի­նե­րի հետ մնա­լը «Յու­վեն­տու­սից» հա­վա­սար­վեց յոթ միա­վո­րի՝ փաս­տա­ցի մահ­վան դա­տա­պար­տե­լով ինտ­րի­գը, ին­չը, սա­կայն, կա­րող էր բո­վան­դա­կա­յին մի այլ կար­գի լար­վա­ծու­թյուն հա­ղոր­դել ար­ծա­թե մե­դալ­նե­րի հա­մար մղ­վող պայ­քա­րին, քա­նի որ «Ին­տեր»-«Բո­լո­նիա» մր­ցակ­ցու­թյու­նում տան­տե­րե­րի հաղ­թա­նա­կը «Լա­ցիո­յից» հետ մնա­լը կհասց­ներ նվա­զա­գույ­նի։ Սա­կայն Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րը չա­փա­զանց տխուր ա­նակն­կալ մա­տու­ցե­ցին սե­փա­կան եր­կր­պա­գուին։ Երկ­րորդ խա­ղա­կե­սում բաց թող­նե­լով եր­կու գոլ՝ նրանք ձեռ­քից բաց թո­ղե­ցին փաս­տա­ցի հաղ­թա­նա­կը։ Միա­ժա­մա­նակ նկա­տենք, որ «Ին­տե­րի» չի­րաց­րած 11-մետ­րա­նոցն ակ­ներևո­րեն ու­նե­ցավ իր հո­գե­բա­նա­կան ազ­դե­ցու­թյու­նը, այ­լա­պես 2։0 հաշ­վի դեպ­քում չա­փա­զանց դժ­վար կլի­ներ հյու­րե­րի քամ­բե­կը։
«Ին­տե­րի» այս պար­տու­թյու­նը որ­քա­նով ձեռն­տու էր «Լա­ցիո­յին»՝ պահ­պան­վեց չորս միա­վո­րի տար­բե­րու­թյու­նը, շատ ա­վե­լի շա­հա­վետ ե­ղավ ար­տագ­նա­յում «Կա­լիա­րիին» պար­տու­թյան մատ­նած «Ա­տա­լան­տա­յի» հա­մար՝ 1։0, որն այս հաղ­թա­նա­կի ար­դյուն­քում ար­դեն ըն­դա­մե­նը մեկ նի­շով է հետ մնում «Ին­տե­րից», իսկ սա նշա­նա­կում է, որ մի այլ կար­գի լար­վա­ծու­թյուն է մտ­նում ա­ռաջ­նու­թյան ար­ծա­թե ու բրոն­զե մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րում։
Ոչ պա­կաս սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյան էր «Նա­պո­լի»-«Ռո­մա» հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պար­զու­մը։ Ին­սի­նիեի ար­տա­կարգ գե­ղեց­կու­թյամբ գո­լը հաղ­թա­նակ է ա­պա­հո­վել տան­տե­րե­րին, ո­րոնք միա­վոր­նե­րով (48) հա­վա­սար­վե­ցին ի­տա­լա­կան «գայ­լե­րին»։ Ի դեպ «Ռո­մա­յի» գո­լի հե­ղի­նա­կը մեր Հեն­րիխ Մխի­թա­րյանն է։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
«Բա­յեր»-Բա­վա­րիա» դի­մա­կա­յու­թյու­նը երկ­րի գա­վա­թի հա­մար մր­ցակ­ցու­թյան եզ­րա­փա­կիչ խաղն էր՝ տիտ­ղո­սին տի­րա­նա­լու հա­մար «Բա­յե­րի» ա­ղոտ հույ­սով, «Բա­վա­րիա­յի» հա­մար գրե­թե հա­րյուր­տո­կո­սա­նոց վս­տա­հու­թյամբ, ո­րով­հետև այս պա­հին մյուն­խեն­ցի­նե­րը գե­րա­զանց ո­րա­կի ֆուտ­բոլ են խա­ղում։
Տու­գա­նա­յի­նից Ա­լա­բա­յի հար­վածն ան­կա­սե­լի էր, կա­տար­ման վար­պե­տու­թյամբ հա­մա­րյա թե 11-մետ­րա­նո­ցի պես բան, իսկ ա­հա Կի­մի­խի գոլն ար­դեն դաշ­տի միջ­նա­մա­սում լևեր­կու­զեն­ցի­նե­րի սխա­լի տրա­մա­բա­նա­կան հետևանքն էր։ «Բա­վա­րիա­յի» ներ­կա­յիս հզո­րու­թյան պայ­ման­նե­րում խա­ղը սկզ­բուն­քո­րեն ա­րած-պր­ծած էր, մնում էր այն իր օ­րի­նա­չափ ա­վար­տին հասց­նե­լը, թե­պետ դեռևս շա­րու­նա­կում էր ու­ժի մեջ մնալ հնա­րա­վոր օ­տա­րա­լե­զու քամ­բե­կը, մեր մայ­րե­նիով՝ խա­ղին վե­րա­դառ­նա­լը։ Սա­կայն Ռո­բերտ Լևան­դովս­կու գոլն ա­վե­լի շուտ մա­հավճ­ռի փաս­տում էր։ Եվ այ­դու­հան­դերձ, ֆուտ­բո­լիստ­նե­րը եր­կր­պա­գուին շա­րու­նա­կե­ցին աշ­խույժ տո­նու­սի մեջ պա­հել։ Եր­կու գոլ հե­ղի­նա­կե­ցին լևեր­կու­զեն­ցի­նե­րը, Լևան­դովս­կին ևս մեկն էլ հե­ղի­նա­կեց։ 4։2 և մր­ցաշր­ջա­նում նվա­ճած չեմ­պիո­նու­թյա­նը «Բա­վա­րիան» գու­մա­րեց երկ­րի գա­վա­թը, իսկ շատ ա­վե­լի լուրջ հաշ­վար­կով ցույց տա­լով, որ երկ­րում ի­րեն հա­վա­սա­րա­զոր մր­ցա­կից չու­նի, այդ­պի­սի­նին պի­տի փնտ­րել հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լում։ Բա­րե­բախ­տա­բար, Չեմ­պիոն­նե­րի լի­գան կա։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ