Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Մոտ 30 նորակոչիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Մոտ 30 նորակոչիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս
30.07.2020 | 22:36

Հայաստանում զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է՝ ասել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում և ապաքինվելուց հետո կհամալրեն ԶՈՒ շարքերը։

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ