Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մինսկի մերձակայքում ձերբակալված ռուսները կասկածվում են զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ

Մինսկի մերձակայքում ձերբակալված ռուսները կասկածվում են զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ
30.07.2020 | 22:39

Բելառուսի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Ռուսաստանի Wagner PMC- ի վարձկանները, որ ձերբակալվել են հուլիսի 29-ին Մինսկի մերձակայքում, կասկածվում են զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Հարուցվել է քրեական գործ անկարգությունների նախապատրաստման վերաբերյալ: Քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ դրանով անցնում են նաև ընդդիմության առաջնորդ Միկալայ Ստատկևիչը և բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, ում կինը մասնակցում է Բելառուսի նախագահական ընտրություններին:

«Ներկայում լուծվում է նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու հարցը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1482

Մեկնաբանություններ