Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 17,3 միլիոնին

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 17,3 միլիոնին
31.07.2020 | 22:31

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 17,3 միլիոնին, մահացել է 673 000 մարդ, ապաքինվել է 10,1 միլիոնը: Վիրուսը շարունակում է տարածվել աշխարհում: Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում: Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են երկարաձգել կորոնավիրուսային ախտանշաններ ունեցող մարդկանց ինքնամեկուսացումը մինչև 10 օր, նոր կարանտին է սահմանվել Անգլիայի հյուսիսային շրջաններում՝ ներառյալ Մեծ Մանչեսթրը: Սահմանափակումներով արգելվում են հանդիպումները փակ տարածքներում: Երեկ Մեծ Բրիտանիայում COVID-19-ի 846 նոր դեպք է գրանցվել՝ սա օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է վերջին մեկ ամսում: Մահացել է ևս 38 մարդ, մահացածների ընդհանուր թիվն անցել է 46 000-ը: Ավստրալիայում ևս դեպքերի թիվն աճում է, Պարագվայում կարանտինային միջոցառումների դեմ բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների:

Դիտվել է՝ 18353

Մեկնաբանություններ