Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել Սինանյանի հետ

Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել Սինանյանի հետ
31.07.2020 | 22:32

«Փաստը» գրում է.

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 10 աշխատակցի: Ըստ տեղեկությունների, անկախ կոնկրետ այս ազատումների պատճառներից, ընդհանուր առմամբ վարչապետի համբերության բաժակը լցվել է գրասենյակի անարդյունավետ գործունեության հետ կապված:
Մասնավորաբար, սահմանում ադրբեջանական սադրանքներից ու ագրեսիայից հետո հայաշատ երկրներում հայ-ադրբեջանական բախումների օրերին սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը բավականին պասիվ էր, իսկ ինքը՝ հանձնակատար Զարեհ Սինանյանը, կարծես թե, ընդհատակ էր անցել։
Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, օրերս Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Զարեհ Սինանյանի հետ՝ կշտամբելով, որ նա ամբողջովին ձախողել է Սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը, քանի որ ներկայումս բավական փխրուն իրավիճակ է ստեղծվել հայրենիք-Սփյուռք հարաբերություններում։ Խոսակցության վերջում հանձնակատարին Փաշինյանը հանձնարարել է շատ կարճ ժամանակում հասկանալ Սփյուռքի տարբեր շրջանակների ընդհանուր տրամադրությունը և ողջ իրավիճակն ամենայն մանրամասնությամբ անձամբ զեկուցել իրեն»:

Դիտվել է՝ 18600

Մեկնաբանություններ