Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արցախում էր

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արցախում էր
31.07.2020 | 22:42

Հուլիսի 30-31-ը աշխատանքային այցով Արցախում էր ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Նա Արցախի ՊՆ նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն: Տոնոյանն առաձին ուշադրություն է դարձրել ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին: Երկու նախարարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, Հայաստանի և Արցախի մարտահրավերներին և այդ համատեքստում՝ համակարգային անելիքներին:


Դավիթ Տոնոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը: Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առնչությամբ ասել է, որ հայկական բանակը ևս սպասում է հրամանի:

Դիտվել է՝ 18128

Մեկնաբանություններ