«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ՄԻՊ. Արտակարգ դրության ժամանակ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ

ՄԻՊ. Արտակարգ դրության ժամանակ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ
31.07.2020 | 22:53

Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպվել է առցանց քննարկում «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և կոնկրետ իրավիճակին համաչափ, այս դեպքում՝ պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։ Իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:


«Հավաքների ազատության արգելքն ամրագրված է Կառավարության որոշմամբ է, չնայած անընդհատ նշվում է, որ դա արվել է Պարետի որոշմամբ: Մեր այցերը Ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում հավաքի մասնակիցներին հավաքի վայրից հեռացնելը տեղի է ունենում նրանց վարչական ձերբակալման ենթարկելով՝ «Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» իրավախախտման համար: Առկա օրենսդրական կարգավորումներն իրենց հերթին հանգեցնում են իրավական դժվարությունների Ոստիկանության համար: Իրավական ոչ որոշակի կարգավորումների պատճառով Ոստիկանությունը, կարծես թե, դարձել է այս օրերի օրենսդրական կարգավորումների իրավական զոհը՝ չունենալով հստակ աշխատանքի իրավական ուղենիշներ»,- հայտնել է Արման Թաթոյանը։ ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ Ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, «Իրավական ուղի» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը և Եվրասիա հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, ինչպես նաև Նիկոլայ Հովհաննիսյանը։ Քննարկմանը ներկա են եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը և Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը։
Քննարկման մասնակիցները կարևորել են Նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման հարցում արդյունավետ գործողությունների իրականացումը, բայց նշել են, որ մյուս կողմից հավաքների ազատության սահմանափակումը չպետք է լինի բացարձակ։ Ավելին, պրակտիկան վկայում է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի ապահովումն անիրագործելի և առաջացնում է չհիմնավորված տարբերակված իրավիճակներ՝ բարդություններ առաջացնելով թե՛ մարդկանց, թե՛ Ոստիկանության համար:


Քննարկման մասնակիցների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկներն ամբողջացնել և ուղարկել պետական իրավասու մարմիններին:

Դիտվել է՝ 26414

Մեկնաբանություններ