Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Reuters-ը հայտնում է Թուրքիայի կողմից գրոհայիններին Ադրբեջան ուղարկելու մասին

Reuters-ը հայտնում է Թուրքիայի կողմից գրոհայիններին Ադրբեջան ուղարկելու մասին
29.09.2020 | 00:42

Reuters-ը հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Հայաստանի դեմ սրվող պատերազմում: Վարձկանների տեղափոխության մասին հայտարարել են նրանցից երկուսը՝ նշելով, որ Սիրիայի հյուսիսային շրջաններից Թուրքիայի հսկողության տակ գտնվող վարձկանները տեղակայվում են Ադրբեջանում: Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը վարձկաններին ամսեկան 1500 դոլար է վճարում Արցախի և Հայաստանի դեմ կռվելու համար:

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ