Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արծրուն Հովհաննիսյան. Հայկական զինված ուժերն այս պահին կորուստներ չունեն

Արծրուն Հովհաննիսյան. Հայկական զինված ուժերն այս պահին կորուստներ չունեն
29.09.2020 | 13:29

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածում են ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ մարտական դիրքերի ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Օդուժ է կիրառվել նաև մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական զինված ուժերն այս պահին կորուստներ չունեն։ Մարտերը շարունակվում են», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց նաև, որ օպերատիվ իրավիճակն արագ է փոփոխվում։

Դիտվել է՝ 2379

Մեկնաբանություններ