Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արսեն Թորոսյանը հանդիպեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
23.10.2020 | 22:31

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական գործողությունների պատճառով բարդացած առողջապահական կացությունը, ծագած խնդիրները և այդ ուղղությամբ համագործակցության հարցերը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար, նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ օգնությամբ տրամադրված բոլոր սարքերը, պարագաներն ու թեստերը ծառայում են իրենց նպատակին: Ներկայացնելով իրավիճակը՝ նախարարն ընդգծել է, որ առողջապահական համակարգը հայտնվել է բարդ դրության մեջ, քանի որ իր սովորական աշխատանքից բացի դիմակայում է նաև վերոհիշյալ երկու ծանրագույն մարտահրավերներին:


Լին Թրեյսին կարծիք է հայտնել, որ Հայաստանն արդեն լավ փորձ ունի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, ինչը հնարավորություն է տալիս ավելի հեշտ շարունակելու և բարելավելու բուժման կազմակերպման աշխատանքները: Այդուհանդերձ դեսպանը տեղեկատվություն է խնդրել առողջապահական համակարգի կարողությունների վերաբերյալ: Լին Թրեյսին համաձայնել է, որ Հայաստանի առողջապահական համակարգը նոր մարտահրավերների առաջ է կանգնած, իսկ լուծման համար` հայ բժիշկներին նոր գիտելիքներ են անհրաժեշտ: Նա պատրաստակամություն է հայտնել համապատասխան միջոցներ ձեռնարկել այս առումով: Կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները, կարծիքներ փոխանակել այս ուղղությամբ երկրների միջև փոխգործակցություն ծավալելու առնչությամբ:

Դիտվել է՝ 2546

Մեկնաբանություններ