Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՄԻՊ-ը միջազգային ատյաններին է ուղարկել հերթական տեսանյութը հայ զինվորի սպանության մասին

ՄԻՊ-ը միջազգային ատյաններին է ուղարկել հերթական տեսանյութը հայ զինվորի սպանության մասին
26.10.2020 | 21:48

Մոտ մեկ ամիս ձգվող ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն առաջին անգամը չէ, որ Ադրբեջանին մեղադրում է դաժան ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։ ՀՀ ՄԻՊ-ը միջազգային տարբեր ատյանների է ուղարկել օրերս համացանցում հայտնված հերթական տեսանյութը հայ զինվորի սպանության մասին։ Արման Թաթոյանը պատերազմական հանցագործություն է որակում անզեն, վիրավոր զինվորի գնդակահարությունը. «Նախ և առաջ նրանք կիրառում են բացարձակ անմարդկային վերաբերմունք, կատարում են սպանություններ: Դրանք պատերազմական հանցագործություններ են, այս ամեն ինչն արգելված է բացարձակ միջազգային իրավունքով: Եվ ավելին` այստեղ այն գիծն է նկատելի, որ նրանք սա հրապարակում են, և հետո իրենք նախ արժանանում գովասանքի իրենց հանրային տիրույթներում, և երկրորդը` ծաղրի կամ մի հատ էլ հանրային նման վերաբերմունքի»:


Արման Թաթոյանը միջազգային կառույցներին ահազանգել էր նաև Հադրութի երկու խաղաղ բնակչի գնդակահարության ու հայ զինծառայողի գլխատման մասին. - «Հադրութի դեպքը, այն մեր ութ զինծառայողների մասնակցության դեպքը, վերաբերմունքը ես նկատի ունեմ, ընդ որում բաց տեսարաններով ես ուղարկում եմ հենց այդպես, որ տեսնեն` ինչն է փակ մեր հասարակության համար, բայց բաց միջազգային հանրության համար, կոնկրետ մարմիններին, որ իրական տեսնեն` ինչ է կատարվում»:
Հարցին՝ միջազգային կառույցներն արձագանքե՞լ են իր դիմումներին, օմբուդսմենը պատասխանեց. «Արձագանքը նա է, որ ամեն ինչ անենք, որ պարտադրվի հումանիտար առաքելության համար պայմանների ստեղծումը»:


Հայկական կողմը պաշտոնապես չի հայտարարում, թե մոտ մեկ ամիս շարունակվող պատերազմի հետևանքով քանի ռազմագերի կա ադրբեջանական գերության մեջ, բայց տարբեր բաց աղբյուրներից մինչ օրս հայտնի է դարձել 14 ռազմագերու և մեկ քաղաքացիական անձի՝ Ազնիվ Բաղդասարյանի մասին։ Հայտնի չէ նաև, թե ստույգ քանի ադրբեջանցի ռազմագերի կա հայկական կողմում, մինչ օրս տեղեկություն է հրապարակվել առնվազն երեքի մասին։ Իրավապաշտպանները 6 հայ զինվորների հարցերով դիմել են ՄԻԵԴ:

Դիտվել է՝ 2068

Մեկնաբանություններ