Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սեյրան Օհանյան. Աժ զրահաբաճկոնով և առանց սաղավարտի ժամանած գերագույն վախկոտը փորձեց իր ձախողումները նորից բարդել բանակի նախկին ղեկավարների վրա

Սեյրան Օհանյան. Աժ զրահաբաճկոնով և առանց սաղավարտի ժամանած գերագույն վախկոտը փորձեց իր ձախողումները նորից բարդել բանակի նախկին ղեկավարների վրա
21.01.2021 | 16:29

ԱԺ զրահաբաճկոնով և «զարմանալիորեն» առանց սաղավարտի ժամանած գերագույն վախկոտը, որն Արցախյան առաջին պատերազմում չի զորակոչվել՝ թաքնվելով իր եղբայրների հետևում, ապրիլյան պատերազմից հետո ընդամենը նկարվել է խոր թիկունքում, իսկ երրորդ պատերազմում Արցախը «նվիրել» թուրքին,
պատգամավորների հարցերին պատասխանելիս «մանևրում» էր՝ իր ձախողումները նորից բարդելով բանակի նախկին ղեկավարների վրա, չգիտես ինչու, անիմաստ անդրադառնալով առաջնագծի լարային արգելափակոցներին՝ Ֆեյսբուքում գրել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ինչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե առաջնագծում եղե՞լ ես, որտեղ հակառակորդը 50 մետր հեռավորության վրա է կամ ավելի քիչ։ Այսօր աշխարհի ամենահագեցած, արդիական տեսադիտարկման համակարգերով համալրված սահմաններում անխտիր բոլոր ինժեներական սարքավորումների մաս են կազմում լարային արգելափակոցները, իսկ մեր պայմաններում՝ հատկապես լեռնաանտառային և կտրտված անտեսանելիության տեղանքներում, ձեռքի տակ եղած բազմաթիվ միջոցների ձայնային ազդանշանները փակել և հիմա էլ փակում են այն բացերը, որոնք չի կարող տեսնել ցանկացած դիտարկման սարք։


Դու չես գնա առաջնագիծ, որից ինժեներական առումով կահավորված 185 կիլոմետրը հանձնեցիր թուրքերին․ անկեղծ ասած, ոչ համարձակություն ունես, ոչ էլ այլևս իրավունք։ Բայց հարցրու հրամանատարից ու զինվորից և կհասկանաս տեղում նրանց կողմից ստեղծագործված ազդանշանային լարային արգելափակոցների կարևորությունը։ Դու նաև գերեվարվածների հարցը անբարո կերպով փորձեցիր մանիպուլյացնել, այնինչ պարտավոր էիր լուծել որպես ահաբեկիչ պահվող հայ զինվորականների, քաղաքացիների վերադարձի և անհետ կորածների հարցը։ Սակայն Ազգային ժողովում էլի բարբաջեցիր դեղին մամուլի՝ չարախոսություն, բամբասանք տարածողի մակարդակից։ Քո հեռանալը հայ ժողովրդի և մեր պետականության փրկության հրամայականն է»՝ գրել է Սեյրան Օհանյանը։

Դիտվել է՝ 2376

Մեկնաբանություններ