-
19.04.2014|
16:16
Մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի՝ կլինեն բազմապիսի միջոցառումներ, կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին՝ ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը.
-
19.04.2014|
16:14
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցով կմեկնի Մինսկ։
-
19.04.2014|
16:09
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Բանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը ռազմական գործողությունների ցանկություն չունի, սակայն պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ինքնապաշտպանվել:
-
19.04.2014|
16:04
Ապրիլի 23-ից մինչև սեպտեմբերի 7-ը Մոսկվայի Գյոթեի ինստիտուտը, արտասահմանյան երկրների հետ կապերի ինստիտուտը և Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանը կբացեն «Գերմանական արվեստի ուղին 1949 թվականից մինչ օրս» խորագրով ցուցահանդեսը:
-
19.04.2014|
15:59
ՌԴ-ի կաբելային հեռուստաընկերությունների ասոցիացիան պատրաստ է օգնել «Дождь»-ին՝ վերադառնալու եթեր: Այդ մասին հայտարարել է ասոցիացիայի ղեկավար Յուրի Պրիպաչկինը:
-
19.04.2014|
13:26
«Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական, քաղաքակրթական և գաղափարախոսական գործիքների կիրառումը ուկրաինական ճգնաժամում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը սկսվեց ռուսական լրատվամիջոցների պատրաստված տեսանյութի ցուցադրմամբ:
-
19.04.2014|
13:24
Ղրիմի թաթարներին, ովքեր ապրում են ինքնավար հանրապետությունում և հրաժարվում են ՌԴ քաղաքացիությունից, ազատում են աշխատանքից: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի ԳՌ պատգամավոր, Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլևը:
-
19.04.2014|
13:23
Վրաստանի նախագահը հրաման է ստորագրել Սուրբ Հարության տոնի առթիվ դատապարտյալներին ներում շնորհելու մասին: Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, Գեորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 95 դատապարտյալների: Նրանք բոլորը ազատ կարձակվեն այսօր` ապրիլի 19-ին:
-
19.04.2014|
13:16
ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ստորագրել է համաներման մասին № 1185- VII օրենքը: Գերագույն Ռադան համաներման մասին օրենքն ընդունել է 2014-ի ապրիլի 8-ի նիստում:
-
19.04.2014|
13:12
ԱՄՆ-ը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում վերականգնելու 450 միլիոն դոլարի իրանական սառեցված հիմնադրամների հաշիվները՝ ի պատասխան ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցի, որը հաստատել է, որ Թեհրանը կատարում է գերտերությունների հետ իր միջուկային ծրագրի շուրջ անցած նոյեմբերին ձեռք բերված ժամանակավոր համաձայնության պահանջները: