-
17.03.2014|
11:34
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կթուլացվեն աստիճանաբար՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի իրականացման շրջանակներում:
-
16.03.2014|
15:04
Գերմանիան կոչ է անում ՌԴ-ին փոխել ՈՒկրաինայի և Ղրիմի նկատմամբ իր դիրքորոշումը ծայրահեղ դեպքում մինչև մարտի 17-ը: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը կարիք ունի ձեռնարկելու համապատասխան միջոցներ:
-
16.03.2014|
14:18
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ռուսաստանը օգտագործել է վետոյի իր իրավունքը և կասեցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղրիմի հանրաքվեի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունումը:
-
16.03.2014|
13:34
ՈՒկրաինական «Океан Ельзи» խմբի ռուսաստանցի երկրպագուները բաց նամակ են հղել Կուրգանսկի, Օմսկի, Նովոսիբիրսկի շրջանների և Ալթայի երկրամասի ղեկավարներին` խնդրելով չեղյալ չհայտարարել խմբի համերգները:
-
-
16.03.2014|
13:08
Ղրիմից իրավապաշտպան Ալեքսանդրա Դվորեցկայան ասել է, թե Ղրիմում ռուսալեզու բնակչության պաշտպանության պատրվակով զանգվածային հետապնդումներ են սկսվել ուկրաինալեզու բնակիչների նկատմամբ:
-
16.03.2014|
13:07
Այսօր մոտ 1,5 միլիոն մարդ Ղրիմում պետք է ընտրություն կատարի Ղրիմի հետագա կարգավիճակի երկու տարբերակների միջև. միանալ ՌԴ-ին կամ մնալ ՈՒկրաինայի կազմում` ինքնավարության ավելի լայն պայմաններով: Ենթադրվում է, որ բնակչության մեծամասնությունը կողմ կքվեարկի ՌԴ-ին միանալու օգտին:
-
16.03.2014|
13:06
«Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական ակադեմիայի աջակցությամբ հայտարարում է «Հայաստանը միջազգային հարաբերությունների արդի զարգացումներում» խորագրով մեկշաբաթյա վարպետության դասերի մեկնարկի մասին:
-
16.03.2014|
13:03
«Առաջին լրատվական»-ի զրույցում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռեյիսին ասել է, որ հնարավոր է՝ այս տարի Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակում լինեն գազի հարցով բանակցություններ: ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի, Թեհրանում:
-
16.03.2014|
13:01
Սահմանադրական իրավունքի հարցով ԵԽ փորձագետները հայտարարել են, որ Ղրիմի կարգավիճակի հարցով մարտի 16-ին նախատեսված հանրաքվեն անօրինական է՝ հաղորդել է dpa գործակալությունը` վկայակոչելով ԵԽ նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին: