Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Անդրիաս Ղուկասյանը սպասում է հասարակության կողմից ինչ-ինչ քայլերի

    Անդրիաս Ղուկասյանը սպասում է հասարակության կողմից ինչ-ինչ քայլերի

    25.01.2013| 17:49
    «ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կշարունակի իր հացադուլը»,- այսօր հայտարարեց թեկնածուի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը: Պատճառը, ըստ բանախոսի, քաղաքացիների արձագանքներն են, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու նրա սկսած շարժմանը:
  • «Բանակում զոհվածների ծնողները կոչ են անում ձայն չտալ Սերժ Սարգսյանին»

    «Բանակում զոհվածների ծնողները կոչ են անում ձայն չտալ Սերժ Սարգսյանին»

    25.01.2013| 16:54
    Այսօր «Ուրբաթ» ակումբում իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողներ Անահիտ Մկրտչյանը, Իրինա Ղազարյանը, Գոհար Սարգսյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, Նանա Մուրադյանը և «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը: Նրանք կոչ արեցին ձայն չտալ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ Հայաստանում չկա արդարադատություն: Որդեկորույս մայրերը, որոնք չեն հավատում իրենց զավակների պաշտոնական և նախաքննական վարկածների` ինքնասպանության հետ, պատրաստ են բազում ապացույցներ ներկայացնել, սպանությունները ծածկելու, թաքցնելու վերաբերյալ:
  • Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Երբ նախագահ դառնամ՝ բոլոր գյադեքին իրենց տեղն եմ դնելու»

    Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Երբ նախագահ դառնամ՝ բոլոր գյադեքին իրենց տեղն եմ դնելու»

    25.01.2013| 16:07
    «Փաստարկ» ակումբում իր հրավիրած ասուլիսում նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ դժգոհեց, որ քարոզարշավն անցկացնելու համար իր թիմակիցները մարզերում խոչընդոտների են հանդիպել. «Խոչընդոտներ ենք ունեցել Արմավիրում, ասում են՝ հունվարի 28-ը տոն է, չենք կարող դահլիճ տրամադրել: Ես ասում եմ՝ գյադեք էս կողմ կանգնեք, երբ նախագահ դառնամ՝ բոլոր գյադեքին իրենց տեղն եմ դնելու»:
  • Գավաթայինում սպասվում է երկու էլ կլասիկո

    Գավաթայինում սպասվում է երկու էլ կլասիկո

    25.01.2013| 14:58
    Կայացան Իսպանիայի արքայական գավաթի քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները: Արտագնա խաղում Մադրիդի «Աթլետիկոն» ոչ-ոքի` 1:1 խաղաց «Բետիսի» հետ (առաջինում հաղթել էր 2:0 հաշվով) և երկու հանդիպման արդյունքով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը լինելու է «Սևիլյան»:
  • «Սանտա Լուչիայից» մինչև «Ով սիրուն, սիրուն»

    «Սանտա Լուչիայից» մինչև «Ով սիրուն, սիրուն»

    25.01.2013| 14:27
    «Գիտությունով կչալե» ընկերությունը մատուցում է սերենադային երգերի ծառայություն: Եթե ձեր բակում կամ պատուհանի տակ հաճելի երաժշտություն լսեք, ուրեմն ինչ-որ մեկը որոշել է սերենադ նվիրել իր սիրելիին: Ընկերությունը հիմնադրվել է 2007-ին` Տարոն Գասպարյանի նախաձեռնությամբ: Սերենադային ծառայություններ մատուցող երգչախմբում աշխատում են կոնսերվատորիայի լավագույն երաժիշտները: Մեր զրուցակիցը խմբի մենակատար ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆՆ է:
  • Եվրոպան խաղում է ֆուտբոլ

    Եվրոպան խաղում է ֆուտբոլ

    25.01.2013| 14:24
    Երեկ ուշ երեկոյան կայացան Իսպանիայի գավաթի մեկ քառորդ եզրափակչի վերջին երկու` «Մալագա»-«Բարսելոն», «Բետիս»-Մադրիդի «Աթլետիկո» հանդիպումները, որով և որոշարկվեցին կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք ձեռք բերած մյուս երկու ակումբները: Հասկանալի պատճառներով երեկվա խաղերը տեղ չեն գտել նյութում, սակայն դա չի նշանակում, որ հրապարակումն աղքատ է հետաքրքրություն շարժող տեղեկատվությունից:
  • Վերադարձ ձմեռային  ժամանակի՞ն, թե՞ այստեղ  ուրիշ ճաշեր են եփվում

    Վերադարձ ձմեռային ժամանակի՞ն, թե՞ այստեղ ուրիշ ճաշեր են եփվում

    25.01.2013| 14:22
    Մի շտապեք ուրախանալ կամ տխրել: Խոսքը Հայաստանի մասին չէ, թեպետ… Թեպետի շարունակությունը բաց թողնենք, քանզի այն արծարծելու դեպքում բազմաթիվ խնդիրներ մեջտեղ կգան երկրին վերաբերող նույնքան բազմաթիվ անդրադարձերով, մինչդեռ մենք «չզբաղվել պոլիտիկա», ինչպես կասեր Շտեռլինգը հանրահայտ «Նվագախմբի տղաները» ֆիլմում:
  • Հույսի երեք խաղ

    Հույսի երեք խաղ

    25.01.2013| 14:15
    Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում ավարտին է մոտենում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող խոշոր մրցաշարը: Սկսելով բավականին անհաջող (առաջին չորս տուրից հետո երեք ոչ-ոքի և մեկ պարտություն) մեր անվանի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, այնուամենայնիվ, հիշեց, որ մի ողջ ազգ համակ ուշադրություն դարձած հետևում է իր մրցելույթին, ու նրա սպասումները չարդարացնելու իրավունք չունի:
  • «Ժամանակակից դրամատուրգիա  հասկացության մեջ ոգևորող ոչինչ չկա»

    «Ժամանակակից դրամատուրգիա հասկացության մեջ ոգևորող ոչինչ չկա»

    25.01.2013| 14:09
    «Լևոն Շանթ» խորագիրը կրող մրցույթը կազմակերպում է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը: Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և սփյուռքից: Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ` առանց ժանրային սահմանափակման, արևելահայերենով և արևմտահայերենով:
  • Անկախ աքլորի  ծուղրուղուն

    Անկախ աքլորի ծուղրուղուն

    25.01.2013| 13:59
    Երկունքը շռնդալից էր, ինչպես մայիսմեկյան շքերթը։ Արա-Մանուկն ուսին առավ Վահագն-Վիշապաքաղի եղանն ու քաղեց վիշապներին։ («Թատերական» հրապարակում ծիրանագույն ծիածանն էր հուրհրում)։ Արա-Մանուկն ազդարարեց վիշապաքաղի սկիզբը, զարգացումն ու ավարտը։ Հետո ճախրեց մոխրասև կոթողի տանիքն ու ղողանջեց յոթհարյուրամյա կարոտի ծուղրուղուն։ Հուրհրան ծուղրուղուն` գրանիտակոփ տաճարի գագաթից, սխրանքների մղեց արամանուկներին։