Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Ասում են...

    Ասում են...

    06.05.2014| 00:43
    ...թե այս օրերին ՀՀ վարչապետի մոտ լուրջ աշխատանքներ են տարվում նոր կառավարության ծրագրում «ուշագրավ» դրվագներ ներմուծելու առումով: Առաջիկայում կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի ԱԺ-ին, որը, ինչպես նորանշանակ վարչապետն էր խոստանում, «կոնկրետ» է լինելու:
  • Խոկման արարողություն

    Խոկման արարողություն

    05.05.2014| 23:58
    Մայիսի 6-ին` ժամը 18:30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա հերթական «Խոկման» արարողությունը: «Խոկման» արարողության ընթացքում «Կանաչ կիրակի» թեմայի շուրջ քարոզ կլինի, որից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան:
  • Ալի Հասանով. «Հորադիզի օկուպացիայի հրամանը տվել է Սերժ Սարգսյանը»

    Ալի Հասանով. «Հորադիզի օկուպացիայի հրամանը տվել է Սերժ Սարգսյանը»

    05.05.2014| 19:54
    «Հաշվարկներ են ընթանում միջազգային փորձագետների մակարդակով: Համաձայն այդ հաշվարկների՝ օկուպացիայի արդյունքում Ֆիզուլու շրջանին վնաս է հասցվել ոչ թե 5. 5, այլ 31 մլրդ մանաթ»,- հայտարարել է Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ, փոխվարչապետ Ալի Հասանովը` Հեյդար Ալիևի ծննդյան 91-ամյակի առթիվ նկարահանված «Վստահ է մեծ հաղթանակում» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ, որը նվիրված է Հորադիզի շրջանին:
  • Էրդողանն, ըստ ամենայնի, կառաջադրվի նախագահի պաշտոնում

    Էրդողանն, ըստ ամենայնի, կառաջադրվի նախագահի պաշտոնում

    05.05.2014| 19:53
    Ռեջեփ էրդողանն ըստ ամենայնի կառաջադրվի օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում՝ որպես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու: Այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը:
  • Հովիկ Աբրահամյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին

    Հովիկ Աբրահամյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին

    05.05.2014| 17:08
    Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին:
  • Եվրոպայի խորհուրդը պարտավոր է

    Եվրոպայի խորհուրդը պարտավոր է

    05.05.2014| 16:25
    Եվրոպայի խորհուրդը պարտավոր է Կիևին կոչ անել՝ անսակարկ կատարել Ժնևի համաձայնությունները՝ իրավիճակի լիցքաթափման և ՈՒկրաինայի նոր Սահմանադրության մշակման վերաբերյալ՝ նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ԵԽ նախարարների խորհրդում մայիսի 5-6-ին հանդիպումների առիթով:
  • Վախճանվել է Տատյանա Սամոյլովան

    Վախճանվել է Տատյանա Սամոյլովան

    05.05.2014| 16:24
    Մայիսի 5-ին վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Տատյանա Սամոյլովան: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ Սերգեյ Լազարուկը հաղորդել է, որ ծննդյան 80-ամյակին՝ մայիսի 4-ին դերասանուհին տեղափոխվել է հիվանդանոց սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ:
  • Հոլանդացիները պնդում են, թե բացահայտել են եգիպտական բուրգերի կառուցման գաղտնիքը

    Հոլանդացիները պնդում են, թե բացահայտել են եգիպտական բուրգերի կառուցման գաղտնիքը

    05.05.2014| 16:22
    Եգիպտական բուրգերը ամեն տարի գրավում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկների և շինարարության մեթոդի տեսանկյունից մշտապես եղել են ուշադրության կենտրոնում։
  • Մենդելեևի աղյուսակը կհամալրվի 117-րդ տարրով

    Մենդելեևի աղյուսակը կհամալրվի 117-րդ տարրով

    05.05.2014| 16:19
    Մենդելեևի աղյուսակի № 117 տարրը դեռևս անուն չունի, առայժմ կոչվում է ունունսեպտիում, տարրի գոյությանը գիտնականներն արդեն չեն կասկածում Գերմանիայի ծանր իոնների ինստիտուտում կատարած փորձից հետո:
  • Վտանգավոր հնարք

    Վտանգավոր հնարք

    05.05.2014| 16:17
    ԱՄՆ-ի Ռոդ-Այլենդ նահանգում կրկեսային համարի ժամանակ վիրավորվել են 10 օդային մարմնամարզիկներ։ Կիրակի երեկոյան «մարդկային ջահ» անունով հնարքի ժամանակ, որտեղ մարմնամարզիկներին մազերից կախում են հատուկ կառույցի վրա, անհայտ պատճառներով կառույցը 12 մետր բարձրությունից ընկել է արենայի հատակին։