Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԱԳ նախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր հայտարարելու և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի արարողություն կատարելու մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդ հետ: Նախագահը և Վեհափառ Հայրապետը խոսել են երկրում ստեղծված իրավիճակի և հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն, Արցախի Հանրապետության տարածքը զգալիորեն փոքրանում է։ Ինֆոգրաֆիկայով ներկայացրել ենք այն քարտեզը, որը գծվել է և նախատեսվում է ստանալ նոյեմբերի 20-ին։
Քաղաքական ուժերի հետ նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ:
Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը՝ ֆեյսբուքում գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...