Ֆլամանդական խորհրդարանը Բրյուսելում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել՝ տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Գերմանիայի խորհրդարանում քննարկվող Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի կապակցությամբ։
Առաջիկայում Հայաստանի նախագահի հետ հարցազրույցները կցուցադրեն Rai, Euronews, France 24, Al Jazееra, BBC, Russia Today, CNN Turk, Россия 24 և այլ հեռուստաընկերություններ` «Թվիթեր»-ում գրել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։
Ապրիլի 27-ին, Ռուսաստանի ազգագրության թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) կբացվի «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը և կկայանա «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագրքի շնորհանդեսը:
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքի շրջանակներում Հայաստան ժամանած DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան` DEMYC-ի փոխնախագահ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Լիլիթ Բեգլարյանի ուղակցությամբ, ապրիլի 20-21-ը ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր։
Աշխարհում քրիստոնյաների դեմ հետապնդումները չեն դադարել՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Երևանում ընթացող Միջեկեղեցական համաժողովին այսօր՝ ապրիլի 22-ին, ասաց Ասորական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Անտիոքի և Համայն Արևելքի Մորան Մոր Իգնատիոս Եփրեմ 2-րդ պատրիարքը։