Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵԱՏՄ-ի տա­րօ­րի­նակ գա­գաթ­նա­ժո­ղո­վը՝ Երևա­նում

ԵԱՏՄ-ի տա­րօ­րի­նակ գա­գաթ­նա­ժո­ղո­վը՝ Երևա­նում
15.10.2019 | 00:22

(Նախորդ մասը)

Հայ­կա­կան բազ­մա­թիվ ԶԼՄ-ներ հա­ղոր­դել են, որ երբ «Դվի­նում» Փա­շի­նյա­նը Պու­տի­նից ի­մա­ցավ, որ նա հան­դի­պե­լու է Քո­չա­րյա­նի կնոջ հետ, շփոթ­մուն­քի մեջ ըն­կավ ու մի լավ «խմեց»։ Դրա­նից հե­տո ինչ-որ ան­նա­խա­դեպ բան ե­ղավ։ Պու­տի­նին ոչ մի տեղ չդի­մա­վո­րած, ամ­բողջ օ­րը նրա դեմ դր­սի պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում հան­րա­հա­վաք­ներ անց­կաց­րած, ա­րա­րո­ղա­կար­գա­յին նվաս­տա­ցում­ներ (ե­թե ոչ՝ վի­րա­վո­րանք­ներ) հասց­րած հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյուն միաց­րած Նի­կո­լը կար­գադ­րեց ի­րեն շտապ հասց­նել օ­դա­նա­վա­կա­յան։ Դա­տե­լով ըստ ա­մե­նայ­նի, նա չէր ու­զում, որ Պու­տի­նի վեր­ջին հան­դի­պու­մը լի­նի Քո­չա­րյան­նե­րի հետ։


Երբ Փա­շի­նյա­նին օ­դա­նա­վա­կա­յան տա­նող շքա­խում­բը հա­սավ Էջ­միած­նի ճա­նա­պար­հին, իս­կա­կան մար­տա­ֆիլմ սկս­վեց։ Պարզ­վեց, որ նի­կո­լա­կան­նե­րը հետ են մնում Պու­տի­նի շքախմ­բից։ Փա­շի­նյա­նը պա­հան­ջեց վա­զան­ցել նրանց, ին­չը փո­ղո­ցի նե­ղու­թյան պայ­ման­նե­րում անհ­նար էր։ Մի պահ եր­կու երկ­րի ղե­կա­վար­նե­րի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի միջև նույ­նիսկ խն­դիր­ներ ա­ռա­ջա­ցան։ ՌԴ նա­խա­գա­հի պա­հա­կա­խում­բը Փա­շի­նյա­նի շքախմ­բին թույլ չտ­վեց Պու­տի­նին վա­զան­ցել, ո­րով­հետև չգի­տեր, թե ինչ մե­քե­նա­ներ են ի­րենց հետևից գա­լիս։ Բախ­ման ու վթա­րի վտանգ ա­ռա­ջա­ցավ (հարց­րեք այդ հատ­վա­ծում հեր­թա­պա­հող պե­տավ­տո­տե­սուչ­նե­րին, և նրանք ման­րա­մաս­ներ կպատ­մեն)։ Միայն ու­ղիղ կա­պից հե­տո Պու­տի­նի շա­րա­սյու­նը կանգ ա­ռավ ու Փա­շի­նյա­նի շքախմ­բին թույլ տվեց ա­ռաջ անց­նել։ Փա­շի­նյանն ան­ցավ ա­ռաջ, որ Պու­տի­նին դի­մա­վո­րի «Զվարթ­նո­ցում» և կր­կին զրույց ու­նե­նա։
Մեր ու­նե­ցած հա­վաս­տի տե­ղե­կու­թյան հա­մա­ձայն, մեկ ժա­մից ա­վե­լի տևած այդ զրույ­ցի ըն­թաց­քում գործ­նա­կա­նում ոչ մի թե­մա չի քն­նարկ­վել։ Փա­շի­նյա­նը Պու­տի­նին ա­ռա­ջար­կել է խմել, բայց վեր­ջինս հրա­ժար­վել է, միայն քա­ղա­քա­վա­րու­թյու­նից ել­նե­լով մի կում է ա­րել։ Իսկ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը ծայ­րա­հեղ նյար­դա­յին վի­ճա­կում մի շիշ կո­նյակ է խմել, ուս­տի վեր­ջում Պու­տի­նի հետ ող­ջա­գուր­վել է ճիշտ այն­պես, ինչ­պես հար­բած­ներն են գր­կա­խառն­վում հրա­ժեշ­տի ժա­մա­նակ։ Այդ ա­մե­նը շատ ծի­ծա­ղե­լի կլի­ներ, ե­թե այդ­քան տխուր չլի­ներ։ Ի­զուր չէ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի «ինք­նիշ­խան» քայ­լե­րից հե­տո ա­նեկ­դոտ տա­րած­վեց, թե «Զվարթ­նո­ցում» Պու­տի­նին հրա­ժեշտ տա­լուց հե­տո Նի­կոլն ա­վե­լի ա­րա­գըն­թաց ինք­նա­թի­ռով Մոսկ­վա է թռել` նրան նո­րից դի­մա­վո­րե­լու։


Ար­դեն հոկ­տեմ­բե­րի 7-ին հայ­կա­կան ԶԼՄ-նե­րի մեծ մա­սը հայտ­նեց, որ «Պու­տին-Քո­չա­րյան թե­ման» ար­դեն շա­րու­նա­կու­թյուն ու­նի։ Անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում ո­րոշ բա­ներ ուղ­ղա­կի մեջ­բե­րել։ Այս­պես, մի խումբ հայ քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ, սպոր­տի, մշա­կույ­թի և գի­տու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ հան­դես են ե­կել հայ­տա­րարու­թյամբ ի պաշտ­պա­նու­թյուն Հա­յաս­տա­նի երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի։ Ա­հա թե ինչ է աս­վում հայ­տա­րա­րու­թյան մեջ. «Իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի, դա­տա­վոր­նե­րի ու Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող կո­պիտ ճն­շու­մը մեզ հա­մար վտան­գի լուրջ ազ­դան­շան է դար­ձել։ Ցա­վով նշում ենք, որ ՀՀ վար­չա­պե­տը, կա­ռա­վա­րող քա­ղա­քա­կան ու­ժը, հայ­տա­րա­րե­լով ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րին հա­վա­տար­մու­թյան, երկ­րում քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի ան­թույ­լատ­րե­լիու­թյան, դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի ան­կա­խու­թյան ա­պա­հով­ման ձգտ­ման մա­սին, գործ­նա­կա­նում ար­մա­տա­պես հա­կա­ռակ քա­ղա­քա­կա­նու­թյուն են ի­րա­կա­նաց­նում։ Ազ­գա­յին-պե­տա­կան շա­հե­րին հա­կադր­վում են անձ­նա­կան հա­վակ­նու­թյուն­ներն ու կաս­կա­ծե­լի քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րը։ Ակն­հայտ է, որ դա­տա­կան լսում­նե­րի փու­լում գտն­վող «Մար­տի 1-ի» գործն ար­դեն պա­տաս­խան չի տա գլ­խա­վոր հար­ցին, թե ով է մե­ղա­վոր 10 մար­դու սպա­նու­թյան հա­մար։ Դա ոչ թե «Մար­տի 1-ի» գործ է, այլ ԼՂՀ ա­ռա­ջին և Հա­յաս­տա­նի երկ­րորդ նա­խա­գա­հի քա­ղա­քա­կան հե­տապն­դում, նրան ա­մեն գնով կա­լան­քի տակ պա­հե­լու մո­լա­գար ցան­կու­թյուն։ Ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նի կող­մից Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հա­մա­պա­տաս­խան վճ­ռի ան­տե­սու­մը, ո­րը մեր պե­տու­թյան ի­րա­վա­կան հա­մա­կար­գի ոտ­նա­հար­ման կո­պիտ ակտ է, ոչ միայն մնա­ցել է ան­պա­տիժ, այլև փաս­տո­րեն ող­ջուն­վել է իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։ Այդ ա­մե­նը մեզ ձևա­կեր­պում­նե­րի ընտ­րու­թյուն չի թող­նում, և մենք ար­ձա­նագ­րում ենք, որ նա­խա­գահ Քո­չա­րյանն ըստ էու­թյան քա­ղա­քա­կան բան­տար­կյալ է։ Ա­վե­լին, ան­ցած օ­րե­րին կա­տար­ված ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը վկա­յում են, որ իր նպա­տակ­նե­րին հաս­նե­լու ճա­նա­պար­հին իշ­խա­նու­թյու­նը կանգ չի առ­նի ոչն­չի առջև և պատ­րաստ է դի­մե­լու ցան­կա­ցած ան­թույ­լատ­րե­լի մի­ջո­ցի, այդ թվում՝ բռ­նու­թյան։


Այդ հա­կաի­րա­վա­կան գոր­ծըն­թա­ցը ոչ միայն պար­զա­պես վնաս է հասց­նում մեր երկ­րի հե­ղի­նա­կու­թյա­նը։ Ար­դեն այժմ այն հրա­տապ խն­դիր է դառ­նում յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու հա­մար։ Իշ­խա­նու­թյուն­նե­րի սար­քած «Մար­տի 1-ի» գոր­ծի մի­ջո­ցով փորձ է ար­վում վար­կա­բե­կել այն զին­վո­րա­կան­նե­րին ու հրա­մա­նա­տար­նե­րին, ո­րոնք անգ­նա­հա­տե­լի ներդ­րում են ա­րել հայ­կա­կան բա­նա­կի ստեղծ­ման ու մեր պե­տու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման գոր­ծում։ Հա­մոզ­ված ենք, որ այն, ինչ տե­ղի է ու­նե­նում, մի կող­մից կդառ­նա մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ու բա­րե­կամ եր­կր­նե­րի, ՄԻԵԴ-ի ո­րո­շում­նե­րի, դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ա­ռար­կա, մյուս կող­մից՝ մեր հա­սա­րա­կու­թյան մեջ կա­վե­լաց­նի ա­տե­լու­թյան մթ­նո­լոր­տը։


Մենք՝ ներ­քոս­տո­րագ­րող­ներս, իշ­խա­նու­թյուն­նե­րին կոչ ենք ա­նում դա­դա­րեց­նել այդ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան գոր­ծըն­թա­ցը, ձեռն­պահ մնալ հա­կա­պե­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից։ Հա­մոզ­ված ենք, որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին ա­զա­տե­լը կդառ­նա միա­վոր­վե­լու, հա­սա­րա­կա­կան միաս­նու­թյան վե­րա­կան­գն­ման ազ­դան­շան։ Դա­տա­վոր­նե­րին կոչ ենք ա­նում հա­վա­տա­րիմ մնալ ի­րենց սահ­մա­նադ­րա­կան պարտ­քին՝ ար­դա­րա­դա­տու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լուն, և կոչ ենք ա­նում փո­խել նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցը։ Ան­գոր­ծու­թյան ու երկ­րի հիմ­նա­կան օ­րեն­քի ոտ­նա­հար­ման հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյունն ան­խու­սա­փե­լի է։ Պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­կան ու­ժե­րին և ա­ռան­ձին քաղ­գոր­ծիչ­նե­րին կոչ ենք ա­նում հա­մախ­մբ­վել ի­րա­պես ազ­գա­յին օ­րա­կար­գի հար­ցե­րի շուր­ջը և հա­նուն երկ­րի ա­պա­գա­յի։ Մենք պար­տա­վոր ենք սթա­փո­րեն գնա­հա­տե­լու ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նը, հա­կա­ռակ դեպ­քում հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի անվ­տան­գու­թյու­նը կհայ­տն­վի լուրջ վտան­գի տակ։


Հայ­տա­րա­րու­թյունն ստո­րագ­րել են (այբ­բե­նա­կան կար­գով). 1. Ա­րա Աբ­րա­հա­մյա­նը՝ հու­նա-հռո­մեա­կան ըմբ­շա­մար­տի գծով աշ­խար­հի կրկ­նա­կի չեմ­պիոն, Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի մե­դա­լա­կիր, 2. Սար­գիս Ա­վե­տի­սյա­նը՝ «Հա­մե­րաշ­խու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ, 3. Ման­վել Բա­դա­լյա­նը՝ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յու­թյան խոր­հր­դի նախ­կին ղե­կա­վար, «Հա­սա­րա­կա­կան ծա­ռա­յու­թյան հա­մա­կար­գի ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան կենտ­րոն» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ, 4. Զո­րի Բա­լա­յա­նը՝ Ար­ցա­խի հե­րոս, գրող, հրա­պա­րա­կա­խոս, 5. Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը՝ Ար­ցա­խի հե­րոս, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ, 6. Ալ­վարդ Բար­խու­դա­րյա­նը՝ լրագ­րող, 7. Եր­վանդ Բո­զո­յա­նը՝ քա­ղա­քա­գետ, «Քա­ղա­քատն­տե­սու­թյուն» հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի քա­ղա­քա­կան մեկ­նա­բան, 8. Վար­դան Բոս­տան­ջյա­նը՝ տն­տե­սա­գի­տու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր, 9. Ժան­նա Գալս­տյա­նը՝ Ար­ցա­խի հե­րոս, Ար­ցա­խի ԱԺ պատ­գա­մա­վոր, 10. Ա­րա­յիկ Գևոր­գյա­նը՝ ա­զատ ո­ճի ըմբ­շա­մար­տի աշ­խար­հի ե­ռա­կի չեմ­պիոն, 11. Գևորգ Գևոր­գյա­նը՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից, 12. Ժի­րայր Դա­դա­սյա­նը՝ Երևա­նի մն­ջա­խա­ղի թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, 13. Ա­նու­շա­վան Դա­նիե­լյա­նը՝ Ար­ցա­խի նախ­կին վար­չա­պետ, 14. Ռազ­միկ Դա­վո­յա­նը՝ բա­նաս­տեղծ, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, 15. Ա­րա Դեղտ­րի­կյա­նը՝ դե­րա­սան, ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, 16. Լի­լիթ Թու­մա­նյա­նը՝ «Ար­մ­նյուզ FM» ռա­դիոըն­կե­րու­թյան տնօ­րեն, 17. Անդ­րա­նիկ Թևա­նյա­նը՝ «Քա­ղա­քատն­տե­սու­թյուն» հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի տնօ­րեն, 18. Գառ­նիկ Ի­սա­գու­լյա­նը՝ «Ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ, 19. Ռու­բեն Հա­կո­բյա­նը՝ քա­ղա­քա­կան վեր­լու­ծու­թյան «Ա­կունք» կենտ­րո­նի տնօ­րեն, 20. Ա­րամ Հա­րու­թյու­նյա­նը՝ «Ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ, 21. Դա­վիթ Հարությունյա­նը՝ «Լույս» հիմ­նադ­րա­մի տնօ­րեն, ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նախ­կին նա­խա­րար, 22. Խոս­րով Հա­րու­թյու­նյա­նը՝ ՔԺԿ-ի նա­խա­գահ, նախ­կին վար­չա­պետ, ՀՀ խոր­հր­դա­րա­նի նախ­կին նա­խա­գահ, 23. Հրա­չյա Հա­րու­թյու­նյա­նը՝ դե­րա­սան, պե­տա­կան մր­ցա­նա­կի դափ­նե­կիր, ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, 24. Սպար­տակ Ղա­րա­բաղ­ցյա­նը՝ «Հայ­կա­կան մշա­կու­թա­յին և կր­թա­կան հա­մազ­գա­յին միու­թյուն» հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ, հրա­պա­րա­կա­խոս, 25. Միհր­դատ Մա­դա­թյա­նը՝ հո­գե­բան գիտ­նա­կան, 26. Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նը՝ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ, փի­լի­սո­փա­յա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, 27. Ռո­բերտ Մել­քո­նյա­նը՝ «Վե­տօ» նա­խա­ձեռ­նու­թյան ան­դամ, 28. Ա­շոտ Մի­նա­սյա­նը՝ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից, պե­տա­կան գոր­ծիչ, 29. Օգ­սեն Միր­զո­յա­նը՝ ծան­րա­մար­տիկ, Օ­լիմ­պիա­կան չեմ­պիոն, 30. Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նը՝ ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան, 1992-95 թթ.՝ նա­խա­գա­հի դես­պան հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րի գծով, 1994-95 թթ.՝ ՀՀ ԱԱԽ ղե­կա­վար, 31. Դա­վիթ Սա­հա­կյան­ցը՝ ռե­ժի­սոր-մուլ­տիպ­լի­կա­տոր, ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, 32. Ալ­վարդ Պատ­րո­սյա­նը՝ գրող, հրա­պա­րա­կա­խոս, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, 33. Գեոր­գի Պո­ղո­սյա­նը՝ բժիշկ, Հե­րա­ցու անվ. բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի ման­կա­բար­ձու­թյան և գի­նե­կո­լո­գիա­յի ամ­բիո­նի դո­ցենտ, 34. Աղ­վան Վար­դա­նյա­նը՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, 35. Մե­րու­ժան Տեր-Գու­լա­նյա­նը՝ գրող, հրա­պա­րա­կա­խոս, 36. Կոնս­տան­տին Տեր-Նա­կա­լյա­նը՝ «BlogNews» կայ­քի գլ­խա­վոր խմ­բա­գիր։
Հայ­տա­րա­րու­թյու­նը բաց է ստո­րագ­րու­թյան հա­մար»։


Ա­հա Նի­կոլ Փա­շի­նյա­նի և նրա կա­ռա­վա­րու­թյան կող­մից ար­տա­քին քա­ղա­քա­կան պատ­վե­րի, կամ նույ­նիսկ ան­ձամբ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի և ՀՀՇ-ի մինչև վերջ չջախ­ջախ­ված պա­րագ­լուխ­նե­րի պատ­վե­րի այդ­պի­սի փու­թա­ջան ու ստո­րա­քարշ կա­տա­րու­մը 2019 թ. վեր­ջում դար­ձավ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան սպառ­նա­լի­քի հիմ­նա­կան աղ­բյու­րը։ Գրե­լով «ար­տա­քին քա­ղա­քա­կան պատ­վեր»՝ ես ո­չինչ չեմ գե­րագ­նա­հա­տում։ Ընդ ո­րում, այն, ինչ ի­րա­կա­նաց­նում է Փա­շի­նյա­նը, դժ­վար է քա­ղա­քա­կա­նու­թյուն ան­վա­նել։ Ծայ­րա­հեղ դեպ­քում ես հա­մա­րում եմ, որ նա ան­տե­սում է նաև Կի­լի­կիո կա­թո­ղի­կոս Ա­րամ Ա-ի, այս­պես կոչ­ված, 12 պա­հանջ­նե­րը։ Փա­շի­նյանն ան­տե­սում է 2019 թ. մա­յի­սի վեր­ջին կի­րակ­նօ­րյա քա­րո­զում Ա­րամ Ա­ռա­ջի­նի հն­չեց­րած հայ­տա­րա­րու­թյունն այն մա­սին, որ Ար­ցա­խի հար­ցում ցան­կա­ցած զի­ջում ա­նըն­դու­նե­լի է Հա­յաս­տա­նի հա­մար։ «Ար­ցա­խը նվաճ­ված տա­րածք չէ, այլ հա­րա­զատ հող է, ո­րը վե­րա­դարձ­վել է մեր հե­րոս­նե­րի ա­րյամբ... Ամ­բող­ջա­կան ու միա­ցյալ Հա­յաս­տա­նի տես­լա­կա­նի ի­րա­կա­նա­ցու­մը կսկս­վի Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի վե­րա­միա­վո­րու­մից»,- հայ­տա­րա­րել է Ա­րամ Ա կա­թո­ղի­կո­սը։


Հի­շեց­նեմ, որ դեռ այս տար­վա մա­յի­սին փոր­ձում էի Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել այն ան­վի­ճե­լի փաս­տին, որ Ար­ցա­խի՝ մար­տա­կան հա­րուստ փորձ ու­նե­ցող հե­րոս­նե­րը ինչ-որ բա­նով այն «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» կա­ռա­վա­րու­թյան սր­տով չեն, ո­րոնց նկատ­մամբ ու­ժեղ ու­շադ­րու­թյուն են դրսևո­րում ԱՄՆ-ի պե­տա­կան կա­ռույց­նե­րը և, մեղմ ա­սած, Կառ­նե­գիի հիմ­նադ­րա­մը, ո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ Փոլ Սթ­րոնս­կուն ան­վա­նում են «ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տում վիթ­խա­րի ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող»։ Այն նույն Սթ­րոնս­կին է, ո­րը 2019-ին Փա­շի­նյա­նին հրա­մա­յեց. «Նի­կոլ Փա­շի­նյանն աշ­խա­տանք ու­նի և պետք է կա­տա­րի այն»։ Կամ էլ՝ Մի­ջազ­գա­յին զար­գաց­ման գոր­ծա­կա­լու­թյան (USAID) խոր­հր­դա­կան Ռեյ Սալ­վա­տո­րե Ջե­նինգ­սը մար­տին Փա­շի­նյա­նին «խոր­հուրդ էր տա­լիս» փո­խել Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյու­նը. «Ա­ռա­ջին հեր­թին պետք է հե­ռաց­նել ու­ժա­յին­նե­րին կամ նրանց դեմ քրեա­կան գոր­ծեր հա­րու­ցել»։ Մի՞­թե Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում քա­ղա­քա­կա­նա­պես կույր են կամ մո­ռա­ցել են Ջե­նինգ­սի և Սթ­րոնս­կու գար­նա­նա­յին հրա­ման­նե­րը։ Ե­թե՝ ա­յո, ա­պա Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում քա­ղա­քա­կա­նա­պես կույր ղե­կա­վար­ներ ու քա­ղա­քա­ցի­ներ են, այն էլ՝ հի­վանդ հի­շո­ղու­թյան կորս­տով...  Ընդ­հան­րա­պես, «հե­ղա­փո­խու­թյան սե­զո­նում» ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րի հետ ինչ-որ չա­փա­զանց շատ են նող­կա­լի մի­ջա­դե­պե­ր պա­տա­հում։


Ինչ վե­րա­բե­րում է ի­րան­ցի հյու­րին, ա­պա խոր­հուրդ ենք տա­լիս ու­շա­դիր լսել նրա ողջ ե­լույ­թը։ Ռո­հա­նին առն­վազն եր­կու բան ա­սաց այն­պես, որ հաս­կա­նան բո­լո­րը։ Ա­ռա­ջին. երբ բո­լո­րին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հրա­վի­րեց ա­զատ առևտրի՝ Ի­րա­նում գտն­վող բո­լոր գո­տի­նե­րում և կոչ ա­րեց օգտ­վել ի­րա­նա­կան տա­րած­քի հա­ղոր­դակ­ցա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից։ Երկ­րորդ. երբ բո­լո­րին կոչ ա­րեց միա­նալ տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու գծով Ի­րա­նի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին՝ ա­ռանց տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րի։ Նա մաս­նա­վո­րա­պես ըն­դգ­ծեց, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան բո­լոր ան­դամ­նե­րը պետք է հան­դես գան ԱՄՆ-ի կա­մա­յա­կա­նու­թյան դեմ և պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նեն աշ­խար­հում խա­ղա­ղու­թյան, անվ­տան­գու­թյան, կա­յու­նու­թյան ու կար­գի պահ­պան­ման հա­մար։ Ըստ նրա, Ի­րա­նի հան­դեպ ԱՄՆ-ի կոշտ հար­կադ­րա­կան քայ­լե­րը վե­րած­վում են «տն­տե­սա­կան ա­հա­բեկ­չու­թյան», և մի­ջազ­գա­յին բարդ ի­րադ­րու­թյան պայ­ման­նե­րում տա­րա­ծաշր­ջա­նա­յին բազ­մա­կողմ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը միակ ճիշտ մո­տե­ցումն է։ Ինչ­պես նկա­տում ենք, ԵԱՏՄ-ի և Հա­յաս­տա­նի ա­ռաջ Ի­րա­նի դրած հար­ցե­րը քիչ են կապ­ված ան­մի­ջա­կա­նո­րեն տն­տե­սու­թյան և առևտրի հետ. Ռո­հա­նին խո­սում էր աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին։


Հայտ­նի է նաև, որ Պու­տի­նը չի էլ մնա­ցել ռես­տո­րա­նում Փա­շի­նյա­նի ճաշ-ընթ­րի­քին և ժա­մա­նակն օգ­տա­գոր­ծել է ոչ միայն Քո­չա­րյան ըն­տա­նի­քի հետ հան­դի­պե­լու հա­մար։ Նա անդ­րա­բե­մում եր­կա­րատև զրույց է ու­նե­ցել Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նիի հետ։ Չեմ կար­ծում, որ մո­տա­կա ժա­մա­նակ­ներս կի­մա­նանք, թե նրանք ինչ են քն­նար­կել եր­կու ժամ շա­րու­նակ։ Բայց հա­մոզ­ված եմ, որ ա­մե­նա­տար­բեր թե­մա­ներ են շո­շա­փել, ի թիվս այն հար­ցե­րի ո­րոնց մա­սին հայտ­նել են ՌԴ և Ի­րա­նի նա­խա­գահ­նե­րի մամ­լո ծա­ռա­յու­թյուն­նե­րը։ Չեմ փոր­ձի գու­շա­կել։ Կա­րող եմ միայն ա­վե­լաց­նել, որ Ի­րա­նում շատ լավ են հի­շում Քո­չա­րյա­նին ու Հա­յաս­տա­նում նրա նա­խա­գա­հու­թյան տա­րի­նե­րը, որ Ի­րա­նը շատ նր­բազ­գացո­րեն է վե­րա­բեր­վում Հա­յաս­տա­նին, ողջ տա­րա­ծաշր­ջա­նին, նշա­նա­կում է՝ նաև Ար­ցա­խին ու նրա շուր­ջը հնա­րա­վոր փո­փո­խու­թյուն­նե­րին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ