Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր պա­տե­րազմ Սի­րիա­յի դեմ և նոր «թա­կարդ­ներ» քր­դե­րի ու Թուր­քիա­յի հա­մար

Նոր պա­տե­րազմ Սի­րիա­յի դեմ և նոր «թա­կարդ­ներ» քր­դե­րի ու Թուր­քիա­յի հա­մար
25.10.2019 | 00:44

(Նախորդ մասը)


Ի դեպ, գոր­ծարքն ըն­թա­նում է ա­րա­գաց­ված ձևով։ Նրա շր­ջա­նա­կում սի­րիա­կան զոր­քերն ար­դեն մտել են Ման­բիջ և Այն էլ Ա­րաբ հոկ­տեմ­բե­րի լույս 13-ի գի­շե­րը։ Սի­րիա­կան բա­նակն ուղ­ղու­թյուն է վերց­րել դե­պի թուր­քա­կան սահ­մա­նից 20 կի­լո­մետ­րի վրա գտն­վող Թել Թա­մար քա­ղաք։ Ըստ ա­րա­բա­կան ու քր­դա­կան ԶԼՄ-նե­րի, Բա­շար Ա­սա­դի բա­նա­կը հոկ­տեմ­բե­րի 14-ին սի­րիա­կան դրո­շը բարձ­րաց­րել է Հա­սե­քե և Էլ Կա­միշ­լի քա­ղաք­նե­րի պե­տա­կան հիմ­նարկ­նե­րի վրա, սի­րիա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը մտել են նախ­կի­նում ՍԺՈՒ-ի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող Ռաք­քա նա­հան­գի հյու­սի­սում գտն­վող Այն Իս­սա և Թաբ­կա քա­ղաք­ներ։ «SANA» գոր­ծա­կա­լու­թյան տվյալ­նե­րով, «սի­րիա­կան բա­նա­կը շարժ­վել է դե­պի հյու­սի­սա­յին շր­ջան­ներ՝ թուր­քա­կան ագ­րե­սիա­յին դի­մա­կա­յե­լու և խա­ղաղ բնակ­չու­թյա­նը պաշտ­պա­նե­լու։ Ստաց­վող տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, Եփ­րա­տից արևելք գտն­վող քա­ղաք­նե­րի ու գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը ող­ջու­նել են սի­րիա­կան սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար զոր­քեր ու­ղար­կե­լու Դա­մաս­կո­սի ո­րո­շու­մը։ Հա­սե­քե քա­ղա­քում զանգ­վա­ծա­յին ցույ­ցեր են սկս­վել ի պաշտ­պա­նու­թյուն Սի­րիա­յի հյու­սի­սա­յին և հյու­սիս-արևե­լյան շր­ջան­նե­րը Դա­մաս­կո­սի ինք­նիշ­խա­նու­թյան տակ վե­րա­դարձ­նե­լու»։


Ի­րա­նը նույն­պես ձեռ­քե­րը ծա­լած չի նս­տել։ Թուր­քա­կան ագ­րե­սիա­յին ի­րան­ցի­նե­րը ևս ար­ձա­գան­քե­ցին հոկ­տեմ­բե­րի 9-ին։ Ի­րա­նա­կան բա­նակն ա­ռանց նա­խազ­գու­շաց­ման զո­րա­վար­ժու­թյուն­ներ սկ­սեց երկ­րի հյու­սիս-արևմուտ­քում, թուր­քա­կան սահ­մա­նի մոտ, սկ­սած ՈՒր­միա լճից, հայտ­նում է բրի­տա­նա­կան «Reuters»-ը՝ հղում ա­նե­լով ի­րա­նա­կան ISNA գոր­ծա­կա­լու­թյա­նը։ ISNA-ն հա­մա­րում են Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լահ Խա­մե­նեիին չա­փա­զանց մերձ գոր­ծա­կա­լու­թյուն, ուս­տի աշ­խար­հը պետք է հա­վա­տա այն ա­մե­նին, ին­չը հա­ղորդ­վում է, փաս­տո­րեն, ի­րա­նա­կան ԶՈՒ-ի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րի ռազ­մա­կա­յա­նից։ Նշ­վում է, որ հան­կար­ծա­կան զո­րա­խա­ղե­րին մաս­նակ­ցում են ա­րագ ար­ձա­գանք­ման ստո­րա­բա­ժա­նում­ներ, ա­րա­գա­շարժ և գրո­հող ջո­կատ­ներ, ցա­մա­քա­յին զոր­քե­րի կազ­մում գտն­վող ուղ­ղա­թիռ­ներ։ Նույն օրն Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նին նա­խազ­գու­շաց­րեց Էր­դո­ղա­նին. «Այ­սօր ըն­տր­ված ու­ղին օ­գուտ չի բե­րի տա­րա­ծաշր­ջա­նին։ Մենք բա­րե­կամ ու եղ­բայ­րա­կան Թուր­քիա­յին ու նրա կա­ռա­վա­րու­թյա­նը կոչ ենք ա­նում ա­ռա­վել ու­շադ­րու­թյուն ու զսպ­վա­ծու­թյուն դրսևո­րել այդ հար­ցում և վե­րա­նա­յել ըն­տր­ված մո­տե­ցու­մը։ Թուր­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն ան­հան­գս­տա­ցած է իր հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի վի­ճա­կով և ի­րա­վունք ու­նի լու­ծե­լու այդ հար­ցը, բայց մենք հա­մոզ­ված ենք, որ այդ ճա­նա­պար­հին պետք է ճիշտ ընտ­րու­թյուն կա­տա­րել»։


Սա­կայն Ի­րա­նում գի­տեն, որ կո­չե­րը քիչ են ազ­դում Թուր­քիա­յի վրա, այդ պատ­ճա­ռով էլ զոր­քերն ա­ռաջ քա­շե­ցին դե­պի ի­րա­նա-թուր­քա­կան սահ­ման։ Դա նշա­նա­կում է, որ Թեհ­րա­նում հիա­նա­լի են հաս­կա­նում ի­րադ­րու­թյան նր­բե­րանգ­նե­րը և սպա­սում են, որ հենց թուրք-սի­րիա­կան սահ­մա­նում «ի­րա­րանց­ման» ժա­մա­նակ, իբր «քր­դե­րի պատ­ճա­ռով», ու­ժե­ղա­նում է Թուր­քիա­յի տա­րած­քից Ի­րա­նի դեմ ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում­նե­րի կրկն­ման վտան­գը։ Մենք ա­պա­ցույց­ներ չու­նենք, բայց այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վել, որ Էր­դո­ղա­նը շտապ զան­գա­հա­րել է Պու­տի­նին հենց այն պատ­ճա­ռով, որ ի­րա­պես վա­խե­ցել է, թե ի­րա­նա­կան զոր­քե­րը, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, կա­րող են անց­նել ի­րա­նա-թուր­քա­կան սահ­մա­նը և ա­հա­բե­կիչ­նե­րին ոչն­չաց­նել Թուր­քիա­յի տա­րած­քում։ Ի­րա­նի վրա ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում­նե­րից հե­տո ի­րա­նա­կան բա­նա­կի՝ Պա­կիս­տան ներ­խուժ­ման նա­խա­դե­պը մշ­տա­պես Էր­դո­ղա­նի աչ­քի ա­ռաջ է։ Այն­պես որ, տե­ղին է են­թադ­րե­լը, որ Էր­դո­ղա­նը ՌԴ նա­խա­գա­հին զան­գել է ոչ թե հյու­սի­սա­յին Սի­րիա թուր­քա­կան ներ­խուժ­ման պատ­ճա­ռը «բա­ցատ­րե­լու հա­մար», այլ որ­պես­զի Պու­տի­նին հա­մո­զի, որ նա «ազ­դի» Ի­րա­նի վրա և ե­րաշ­խա­վո­րի, որ ի­րա­նա­կան զոր­քե­րը ոչ մի պա­րա­գա­յում չեն անց­նի ի­րա­նա-թուր­քա­կան սահ­մա­նը։


Մեր ու­շադ­րու­թյու­նը գրա­վեց նա­խա­գահ Ռո­հա­նիի հայ­տա­րա­րու­թյան հետևյալ հատ­վա­ծը. «Քր­դերն ի­րա­վունք ու­նեն սի­րիա­կան բա­նա­կի հետ պաշտ­պա­նե­լու ի­րենց հո­ղե­րը։ Մենք մեր եղ­բայր Թուր­քիա­յին կոչ ենք ա­նում, որ վե­րա­նա­յի իր ներ­կա­յիս դիր­քո­րո­շու­մը և գոր­ծի ա­վե­լի մեծ համ­բե­րու­թյամբ։ Այ­սօր գլ­խա­վոր խն­դի­րը Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում կամ Եփ­րա­տի արևե­լյան մա­սում չէ, այլ Իդ­լի­բում, որ­տեղ հա­վաք­վել են բո­լոր ա­հա­բե­կիչ­նե­րը»։
Հա­մադ­րենք Թուր­քիա­յից ի­րենց հո­ղե­րը պաշտ­պա­նե­լու, բայց սի­րիա­կան բա­նա­կի հետ հա­մա­տեղ, քր­դե­րի ի­րա­վուն­քը ճա­նա­չե­լու մա­սին Ռո­հա­նիի խոս­քը և այն հան­գա­ման­քը, որ ի­րա­նա­կան զոր­քերն ընդ­հան­րա­պես հայ­տն­վել են ի­րա­նա-թուր­քա­կան սահ­մա­նին, այս­պես ա­սած, ինք­նա­բե­րա­բար։ Հա­մոզ­ված ենք, որ Ռո­հա­նիի ա­սածն ազ­դան­շան է, որ Ի­րա­նը լիո­վին պաշտ­պա­նում է Սի­րիա­յի և Ռու­սաս­տա­նի գոր­ծար­քը ՍԺՈՒ-ի քր­դե­րի հետ։ Ա­վե­լին, ըստ էու­թյան, հրա­ման է տր­ված, առն­վազն սի­րիա­կան բա­նա­կին, ե­թե հաշ­վի առ­նենք, որ Ի­րա­նի դե­րը սի­րիա­կան ԶՈՒ-ի խնա­մա­կա­լու­թյան հար­ցում ա­ռաջ­վա պես մեծ է, իսկ Սի­րիա­յի շիա­կան աշ­խար­հա­զո­րերն էլ և՛ ի­րան­ցի­նե­րի, և՛ սի­րիա­կան բա­նա­կի մեր­ձա­վոր դաշ­նա­կից­ներն են։ Հրա­մա­նի էու­թյու­նը չա­փա­զանց պարզ է. ե­թե թուր­քե­րը փոր­ձեն խո­չըն­դո­տել սի­րիա­կան բա­նա­կին, ա­պա «կա­րե­լի է կրա­կել»։


Եվ դա չպետք է զար­մանք հա­րու­ցի։ Հան­րա­հայտ է, որ ռու­սա­կան օ­դա­տիե­զե­րա­կան ու­ժե­րի (Օ­ՏՈՒ) ա­ջակ­ցու­թյամբ Սի­րիա­յի մար­տա­կան ա­վիա­ցիան այս տար­վա օ­գոս­տո­սի 19-ին հար­ված­ներ է հասց­րել թուր­քա­կան զրա­հա­տան­կա­յին խմ­բին, ո­րը գնում էր օգ­նե­լու Իդ­լի­բում գտն­վող թուր­քա­կան զոր­քե­րին և ա­հա­բե­կիչ­նե­րին։ Թուր­քիա­յի ՊՆ-ն այն ժա­մա­նակ հաս­տա­տեց սի­րիա­ցի­նե­րի օ­դա­յին հար­ձա­կու­մը, բայց, խո­սե­լով զո­հե­րի մա­սին, չգի­տես ին­չու, նշեց, որ բո­լոր զոհ­ված­նե­րը (3 հո­գի) և տու­ժած­նե­րը (12 հո­գի) «քա­ղա­քա­ցիա­կան ան­ձեր են»։ Հե­տաքր­քիր չէ՞, թե 15 քա­ղա­քա­ցիա­կան ան­ձերն ինչ գործ ու­նեին թուր­քա­կան զրա­հա­տան­կա­յին պա­հա­կախմ­բում։ Իսկ սի­րիա­կան աղ­բյուր­նե­րը նշում էին, որ բո­լոր զոհ­ված­նե­րը ե­ղել են թուրք զին­վո­րա­կան­ներ և թր­քա­մետ կազ­մա­վո­րում­նե­րի ան­դամ­ներ։ Այն­պես որ, սի­րիա­կան բա­նա­կը թուր­քե­րի վրա «կրա­կե­լու» փորձ ու­նի, այն էլ՝ լիո­վին հա­ջող։ Օ­գոս­տո­սին թուր­քերն ի­րեն զրա­հա­տան­կա­յին շա­րա­սյու­նը հետ շր­ջե­ցին դե­պի Թուր­քիա։ Այ­նուա­մե­նայ­նիվ, հյու­սի­սա­յին Սի­րիա թուր­քա­կան ներ­խու­ժու­մից հե­տո ի­րադ­րու­թյու­նը վե­րին աս­տի­ճա­նի շի­կա­ցած է։ Դժ­վար է կան­խա­տե­սել, թե երբ կլի­նի այս կամ այն բնույ­թի բե­կում։


Թուր­քա­կան ագ­րե­սիա­յից ար­դեն 1-2 օր հե­տո ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ծա­վալ­վե­ցին է՛լ ա­վե­լի ա­րա­գաց­ված տեմ­պե­րով։ Այն­պես որ, այ­սօր ա­սել, թե ինչ կլի­նի դեկ­տեմ­բե­րին ու 2020-ի հուն­վա­րին, հա­մա­րում եմ անհ­նար։ Թող դա­տեն ըն­թեր­ցող­նե­րը։ Օ­րերս, բայց ար­դեն քր­դե­րի, Սի­րիա­յի և ՌԴ-ի միջև ձեռք բեր­ված հա­մա­ձայ­նու­թյու­նից հե­տո, ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փը խոս­տա­ցավ, որ կո­րո­շի, թե երբ «կոչն­չաց­նի Թուր­քիա­յի տն­տե­սու­թյու­նը՝ չհ­նա­զանդ­վե­լու հա­մար»։ Եվ ո­րո­շեց, որ ժա­մա­նակն է ու... իր զին­վոր­նե­րին ու սպա­նե­րին հա­նեց Սի­րիա­յից՝ թուր­քա­կան կրա­կից հե­ռու։


Թրամ­փը սի­րում է իր ո­րո­շում­նե­րը սկզ­բում տա­րա­ծել «Թվի­թե­րով»։ «Ա­մեն ոք, ով ու­զում է Սի­րիա­յին օգ­նել քր­դե­րին պաշտ­պա­նե­լու գոր­ծում, ինձ կբա­վա­րա­րի. լի­նի Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը կամ Նա­պո­լեոն Բո­նա­պար­տը»,- «Թվի­թե­րում» գրել է Թրամ­փը։ Նա հա­ջո­ղու­թյուն մաղ­թեց քր­դե­րի նշ­ված փր­կիչ­նե­րին, ընդ ո­րում՝ նաև Բա­շար Ա­սա­դին՝ նրան ճա­նա­չե­լով որ­պես պատ­մա­կան ան­հատ և ուժ։ Շա­րու­նա­կենք կար­դալ. «Թող Սի­րիան և Ա­սա­դը պաշտ­պա­նեն քր­դե­րին ու կռ­վեն Թուր­քիա­յի հետ։ Ես ա­սա­ցի գե­նե­րալ­նե­րին՝ ին­չու՞ մենք պետք է կռ­վենք մեր թշ­նա­մու հո­ղում»։ Թրամ­փի մտ­քե­րը խառն­վում են, ին­չը կա­րե­լի է վե­րագ­րել նրա խոր­հր­դա­կան­նե­րի խղ­ճին. չեն բա­ցատ­րել, թե Սի­րիան ու Ա­սադն ինչ են ա­նում Թուր­քիա­յի հետ, և «մեր թշ­նա­մու հո­ղը» դեռ մի շա­բաթ ա­ռաջ հա­մար­վում էր «մեր դաշ­նակ­ցի հո­ղը», այ­սինքն՝ սի­րիա­ցի քր­դե­րի, հա­մե­նայն դեպս՝ ա­մե­րի­կա­մետ ՍԺՈՒ կա­ռույ­ցի քր­դե­րի։ Բայց եզ­րա­կա­ցու­թյու­նը միան­գա­մայն պարզ ու տրա­մա­բա­նա­կան է. Սի­րիա­յից ա­մե­րի­կա­ցի­նե­րին հա­նե­լը նշա­նա­կում է, որ նրանք այն­տեղ ի­րոք ա­նե­լու բան չու­նեն։ Այն էլ, ինչ­պես ըն­դգ­ծել է Թրամփն ին­քը, Ա­մե­րի­կա­յից 7 հա­զար մղոն հե­ռու։


Այս­տեղ կա նաև ԱՄՆ-ի նա­խընտ­րա­կան, ճիշտ է՝ վա­ղա­ժամ, տեն­դի գոր­ծո­նը։ Թրամ­փի վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս ե­կող Կոնգ­րե­սը մշա­կում է Թուր­քիա­յի դեմ խս­տա­ցում­նե­րի ու պատ­ժա­մի­ջոց­նե­րի փա­թե­թը։ ՈՒս­տի Թրամ­փը ո­րո­շեց ա­ռաջ անց­նել. իբր պատ­ժում է Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նին, բայց այն­պես, որ նրա հետ կա­պե­րը լիո­վին չխ­զի։ Դրա հա­մար հոկ­տեմ­բե­րի 16-ին բարձ­րաս­տի­ճան պատ­վի­րա­կու­թյուն է ու­ղար­կում Ան­կա­րա։ Նրա կազ­մում են և՛ պետ­քար­տու­ղար Մայքլ Փոմ­փեոն, և՛ փոխ­նա­խա­գահ Մայք Փեն­սը։ Մաս­նա­վո­րա­պես, Փոմ­փեոն ու­զում է Էր­դո­ղա­նի հետ հան­դի­պել դե­մառ­դեմ։ Իսկ պետ­դե­պար­տա­մեն­տում հաս­կաց­նում են, որ Թուր­քիան դեռ կա­րող է խու­սա­փել բար­դու­թյուն­նե­րից, ե­թե դա­դա­րեց­նի «միա­կող­մա­նի հար­ձա­կու­մը» Սի­րիա­յում ու վե­րա­դառ­նա ԱՄՆ-ի հետ երկ­խո­սու­թյան։ Թրամ­փը կա­րո­ղա­նում է «խա­ղալ» և մե­քե­նա­յու­թյուն­ներ ա­նել։ Եվ ա­հա սի­րիա­կան Ման­բիջ քա­ղաք են մտ­նում միան­գա­մից և՛ սի­րիա­կան բա­նա­կը, և՛ Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան ոս­տի­կա­նու­թյու­նը, սի­րիա­ցի զին­վո­րա­կան­ներն ա­նար­գել բաց են թող­նում Ման­բիջն շտապ լքող ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րին՝ ցու­ցադ­րա­բար ու­շադ­րու­թյուն չդարձ­նե­լով նրանց վրա։ Իսկ Ման­բի­ջի մա­սին ինչ­պե՜ս էին ե­րա­զում թուր­քա­կան գե­նե­րա­լա­կազ­մը, ան­ձամբ Էր­դո­ղա­նը։ Թրամ­փը բա­ցա­հայտ կեր­պով ցան­կա­նում է, որ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը նյար­դայ­նա­նա ու կա­տա­ղի։ Եվ իս­կա­պես. ար­դեն հայտ­նի է, որ Էր­դո­ղա­նը կր­կին պատ­րաստ­վում է Ռու­սաս­տան գնա­լու, իսկ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը հոկ­տեմ­բե­րի 16-ին հաս­տա­տել է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի թե­ման մեկն է՝ Սի­րիան։ Մենք սա գրում ենք նրանց հա­մար, ով­քեր հի­մա կսկ­սեն հայ ժո­ղովր­դի «ու­ղեղ­նե­րը պղ­տո­րել» այն կեղ­ծի­քով, թե իբր, «Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը ռուս­նե­րը ծա­խե­լու են թուր­քե­րին»։ Նա­խա­պես զգու­շաց­նում ենք՝ լու­ծու­մը փնտ­րեք Թրամ­փի խոս­քում։


Այս­պի­սով, Թրամ­փը խոս­տո­վա­նել է՝ Սի­րիան տա­լիս ենք Ռու­սաս­տա­նին, Չի­նաս­տա­նին և «Նա­պո­լեոն Բո­նա­պար­տին»։ Նա պար­զա­պես վա­խե­ցավ վեր­ջին ճշ­մար­տու­թյունն ա­սե­լուց, որ Սի­րիա­յի և Մեր­ձա­վոր Արևել­քի պա­րա­գա­յում «Նա­պո­լեոն Բո­նա­պար­տը» Ի­րանն է՝ Եվ­րա­սիա­յի Մեծ եր­րոր­դու­թյան եր­րորդ պե­տու­թյու­նը, ո­րը Ռու­սաս­տա­նի ու Չի­նաս­տա­նի հետ մաս­նակ­ցում է Եվ­րա­սիա­յում աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րաձևա­վոր­մա­նը։ Թրամ­փի նշյալ բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը նաև ոչ­պաշ­տո­նա­կան խոս­տո­վա­նու­թյուն են. 1) Սի­րիա­յի նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դի և կա­ռա­վա­րու­թյան լիո­վին օ­րի­նա­կան լի­նե­լու, 2) նոր «Հա­մընդ­հա­նուր Մեր­ձա­վոր Արևելք» ստեղ­ծե­լու ա­մե­րի­կա-իս­րա­յե­լա­կան այն պլա­նի տա­պալ­ման, ո­րը նա­խա­տե­սում էր ոչ միայն Ա­նա­տո­լիա­յի, այ­սինքն՝ Արևմտյան Հա­յաս­տա­նի, Կի­լի­կիա­յի և Մի­ջա­գետ­քի կազ­մա­քան­դու­մը, այլև Սի­րիա­յի, Ի­րա­քի և Ի­րա­նի մաս­նա­տու­մը։ Սա­կայն մեր­ձա­վո­րարևե­լյան «Նա­պո­լեոն Բո­նա­պար­տը»՝ Ի­րա­նը, Ռու­սաս­տա­նի և Չի­նաս­տա­նի հետ խոր­տա­կեց այդ մա­հա­ցու վտան­գա­վոր պլան­ներն ու ի­րա­պես ներ­կա է և՛ Սի­րիա­յում, և՛ Ի­րա­քում։ Այն­պես որ, ա­ռանց Ի­րա­նի հա­մա­ձայ­նու­թյան ու ա­ջակ­ցու­թյան, ոչ ոք չի կա­րող գոր­ծը գլուխ բե­րել նույն Սի­րիա­յում և ընդ­հան­րա­պես Մեր­ձա­վոր Արևել­քում։ ՈՒմ դաշ­նա­կի­ցը լի­նի Ի­րա­նը, նրա գործն էլ կհա­ջող­վի։ Իսկ ա­հա Թուր­քիան «իր խաղն» է ներ­կա­յաց­նում և՛ ԱՄՆ-Իս­րա­յել եր­կյա­կին, և՛ Ռու­սաս­տան-Չի­նաս­տան-Ի­րան ե­ռյա­կին։ Հա­մոզ­ված ենք, որ Թուր­քիա­յի ղե­կա­վար­նե­րը 2019 թ. հոկ­տեմ­բե­րին ար­դեն ի­րենք էլ են դա հաս­կա­նում ու գի­տակ­ցում։ Օ­րի­նակ, հա­ղորդ­վում է, թե իբր Էր­դո­ղա­նը հրա­ժար­վել է ԱՄՆ-ի՝ Թուր­քիա ու­ղարկ­ված փոխ­նա­խա­գահ Փեն­սի հետ խո­սե­լուց։ Ըստ Էր­դո­ղա­նի, ա­մե­րի­կա­ցի պատ­վի­րակ­նե­րը բա­նակ­ցե­լու են ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րի հետ, իսկ ին­քը խո­սե­լու է միայն ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փի հետ։ Բայց հոկ­տեմ­բե­րի 16-ի ա­ռա­վո­տյան Վա­շինգ­տո­նում Սպի­տակ տան մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը հայ­տա­րա­րել էր Փեն­սի և Էր­դո­ղա­նի նա­խա­տես­վող հան­դիպ­ման մա­սին։ Այն­պես որ, Էր­դո­ղանն ի­րա­վունք ու­նի «նե­ղա­նա­լու», ո­րով­հետև Սի­րիա­յում Թրամ­փի «մանևրնե­րի» ար­դյուն­քում ԱՄՆ-ը ոչ միայն քր­դե­րին է «հանձ­նում», այլև... Թուր­քիան։


Իսկ որ­պես­զի Եվ­րա­սիա­յի մեծ եր­րոր­դու­թյու­նը շատ չու­րա­խա­նա, ԱՄՆ-ը նրա հա­մար ծու­ղակ է պատ­րաս­տում։ Հոկ­տեմ­բե­րի 15-ին անվ­տան­գու­թյան գծով ի­րաք­ցի ա­վագ փոր­ձա­գետ Հա­ֆեզ Բա­շա­րան հայտ­նեց նո­րու­թյուն­նե­րի «al-Maaloumeh» ա­րա­բա­լե­զու կայ­քին, որ վեր­ջին մի քա­նի տա­րում ԻՊ-ն ստեղ­ծած և պա­հող ԱՄՆ-ը ներ­կա­յումս ծրագ­րում է Ի­րա­քում նրանց հա­մար անվ­տան­գու­թյան գո­տի ստեղ­ծել։ Նա ա­վե­լաց­րեց, որ ԻՊ-ի ան­դամ­նե­րի վե­րատեղաբա­շխ­ման հա­մար ե­րեք շր­ջան ընտ­րած ԱՄՆ-ը ցան­կա­նում է զի­նյալ­նե­րին սկզ­բում տա­նել Սի­րիա­յի այն շր­ջան­նե­րը, ո­րոնք են­թարկ­վել են թուր­քա­կան հար­ձա­կում­նե­րին, այ­նու­հետև՝ Ի­րաք։ «Ա­ռա­ջին շր­ջա­նը, որ ԱՄՆ-ը մտա­դիր է հանձ­նե­լու ԻՊ-ի ա­հա­բե­կիչ­նե­րին, գտն­վում է Ա­բու Քե­մա­լի (Սի­րիա) և Քաի­մի (Ի­րաք) միջև, երկ­րոր­դը Էյն Ա­սադ բա­զան է, եր­րոր­դը՝ ա­մե­րի­կյան բա­զա­նե­րից մե­կը Ի­րա­քյան Քրդս­տա­նում»,- ա­սել է Բա­շա­րան։ Այն­պես որ, սի­րիա­ցի քր­դե­րի պաշտ­պա­նու­թյան գործն ընդ­դի­մա­դիր­նե­րին «փո­խան­ցե­լով», պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վի, չէ՞ որ, Հա­ֆեզ Բա­շա­րի տվյալ­նե­րով, ԱՄՆ-ը մտա­դիր է վե­րա­տե­ղա­բաշ­խել ԻՊ-ի ա­վե­լի քան 3000 ա­հա­բեկ­չի։
Իսկ այժմ անդ­րա­դառ­նանք ա­րա­բա­կան «հտցՑ­վՌՍ» տե­ղե­կատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան կայ­քի հա­ղոր­դում­նե­րին, ո­րը մեջ­բե­րել է ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գծով սի­րիա­ցի ռազ­մա­կան փոր­ձա­գետ Հե­սամ Շոաի­բի խոսքն այն մա­սին, որ ԱՄՆ-ի ռազ­մա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տի (ISW) վեր­ջերս հրա­պա­րակ­ված զե­կույ­ցում հաս­տատ­վում է Ի­րա­քում ու Սի­րիա­յում ԻՊ-ի ա­հա­բե­կիչ­նե­րի վե­րածն­ման դրույ­թը. հենց ԱՄՆ-ի կենտ­րո­նա­կան հե­տա­խու­զա­կան վար­չու­թյունն (ԿՀՎ) է ստեղ­ծել ԻՊ-ը և հող է նա­խա­պատ­րաս­տում ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րը, հատ­կա­պես ԻՊ-ը, տա­րա­ծաշր­ջան վե­րա­դարձ­նե­լու հա­մար։ Շոաի­բը նշել է, որ Ի­րա­քի և Սի­րիա­յի ո­րոշ շր­ջան­նե­րում ԻՊ-ի գե­րիշ­խա­նու­թյան մա­սին ISW-ի զե­կույ­ցը ցույց է տա­լիս, որ ԱՄՆ-ը չի ձգ­տում տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման, իսկ սի­րիա­կան Ռաք­քա­յից ԻՊ-ի նա­հան­ջը ե­ղել է ԿՀՎ-ի հրա­մա­նով և պար­տու­թյուն չէ ա­մե­րի­կա­մետ ՍԺՈՒ կա­ռույ­ցի դեմ պա­տե­րազ­մում։ Նա կրկ­նել է, որ ՍԺՈՒ-ն Սի­րիա­յի դեմ ԿՀՎ-ի դա­վադ­րու­թյան մի մասն է, և ա­սել է. «ԱՄՆ-ը ի­մա­ցել է, որ նրանք չեն կա­րող Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րել, ուս­տի ո­րո­շել է տա­րա­ծաշր­ջա­նում վե­րած­նել ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րը՝ շատ ա­վե­լի է­ժան նս­տող ա­հա­բեկ­չու­թյուն­նե­րի հա­մար»։ Շոաի­բը նշել է, որ ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րը Վա­շինգ­տո­նը տա­րա­ծաշր­ջա­նում օգ­տա­գոր­ծում է որ­պես ճնշ­ման լծակ, և ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի վե­րածն­ման նպա­տակն է տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րի, հատ­կա­պես Ի­րա­քի, Սի­րիա­յի և Ի­րա­նի բա­նակ­նե­րի հա­մար «ան­հան­գս­տու­թյուն» ստեղ­ծե­լը։ Այլ կերպ ա­սած, տա­րա­ծաշր­ջա­նը մշ­տա­պես լի­նե­լու է «ոչ պա­տե­րազմ, ոչ խա­ղա­ղու­թյուն» վի­ճա­կում, քա­նի որ նշ­ված եր­կր­նե­րի բա­նակ­ներն ու անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րը ստիպ­ված կլի­նեն «ան­հան­գս­տա­նա­լու»։ Չէ՞ որ, հաշ­վի առ­նե­լով Թրամ­փի «Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը կամ Նա­պո­լեոն Բո­նա­պար­տը» ար­տա­հայ­տու­թյու­նը, պետք է հաս­կա­նանք, որ ԻՊ-ը վե­րած­նե­լով Ի­րա­քի մի շարք շր­ջան­նե­րում, ԱՄՆ-ը հույս ու­նի նաև, որ «ան­հան­գս­տու­թյու­նը» կպահ­պան­վի Մոսկ­վա­յի ու Պե­կի­նի, ոչ միայն մեր­ձա­վո­րարևե­լյան «Նա­պո­լեոն Բո­նա­պար­տի, Սի­րիա­յի և Ի­րա­քի հա­մար։ Հու­սով ենք, որ Վա­շինգ­տո­նի նոր մտադ­րու­թյունն այժմ շա­տե­րին է պարզ։


Վեր­ջում՝ մեր դա­տո­ղու­թյուն­ներն ըստ Ա­մե­րի­կա­յից ստաց­ված տվյալ­նե­րի. տես­նե­լով, թե ինչ­պես է կա­մա­կո­րու­թյուն ա­նում Էր­դո­ղա­նը, ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տը հոկ­տեմ­բե­րի 16-ին հայ­տա­րա­րեց, որ Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քի օ­դա­յին տա­րա­ծու­թյունն այժմ գտն­վում է ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Պետ­դե­պար­տա­մեն­տի ներ­կա­յա­ցուց­չի ա­սե­լով, Վա­շինգ­տո­նը մտա­դիր է հաս­նե­լու սի­րիա­կան տա­րած­քում մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման։ Ընդ ո­րում, փոր­ձե­լու է ի­րա­վի­ճա­կը կար­գա­վո­րել դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պար­հով՝ ազ­դե­լով Ան­կա­րա­յի վրա։ Դա հա­վա­նա­բար նա­խա­տես­ված է միայն Թուր­քիա­յի հա­մար, քա­նի որ Ռու­սաս­տա­նի Օ­ՏՈՒ-ն, Սի­րիա­յի և Ի­րա­նի ՌՕՈՒ-նե­րը «Սի­րիա­յի օ­դա­յին տա­րա­ծու­թյու­նում ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րի վե­րահս­կո­ղու­թյու­նից» զգու­շա­նա­լու ա­ռանձ­նա­պես կա­րիք չու­նեն։ Քա­ղա­քա­կան ո­րոշ­ման և ռազ­մա­կան հրա­մա­նի դեպ­քում միայն ՌԴ Օ­ՏՈՒ-ն ի վի­ճա­կի է հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում վե­րաց­նե­լու «ա­մե­րի­կյան վե­րահս­կո­ղու­թյու­նը Սի­րիա­յի օ­դա­յին տա­րա­ծու­թյու­նում»։


Այս­պես թե այն­պես, հոկ­տեմ­բե­րի 22-ին Էր­դո­ղա­նը ժա­մա­նեց, բայց ոչ թե Մոսկ­վա, այլ Սո­չի՝ Պու­տի­նի «Бочаров ручей» նս­տա­վայր։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րը դժ­վար էին ըն­թա­նում ու տևե­ցին 6,5 ժամ։ Ար­դյուն­քը ե­ղավ 10 կե­տից բաղ­կա­ցած հու­շա­գի­րը, բայց պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը կար­վի ա­վե­լի ուշ, երբ տես­նենք, թե թուր­քերն ինչ և ինչ­պես են պատ­րաստ կա­տա­րե­լու։ Եզ­րա­փա­կիչ մա­մու­լի կոն­ֆե­րան­սում Էր­դո­ղա­նի դեմ­քի ար­տա­հայ­տու­թյու­նը տպա­վո­րիչ չէր, այս­պես ա­սած, «ու­րա­խու­թյուն էր տխ­րու­թյան մի­ջից»։ Հա­վա­նա­բար ար­դեն մտո­րում էր, թե ինչ է պա­տաս­խա­նե­լու Ան­կա­րա­յում և ինչ­պես «խա­բի» ռուս­նե­րին այս ան­գամ։ Չէ՞ որ Իդ­լիբ նա­հան­գի վե­րա­բե­րյալ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն Էր­դո­ղանն ար­դեն ե­րեք տա­րի տա­պա­լում է։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ