«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Ժա­մա­նակն անց­նում է, և ժա­մա­նա­կի հետ փոխ­վում են ստեղ­ծա­գոր­ծա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը»

«Ժա­մա­նակն անց­նում է, և ժա­մա­նա­կի հետ փոխ­վում են ստեղ­ծա­գոր­ծա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը»
06.03.2020 | 01:49

«Ի­րա­տե­սի» հյու­րը Հա­յաս­տա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյան նա­խա­գահ Ա­ՐԱՄ ՍԱ­ԹՅԱՆՆ է:

-Պա­րոն Սա­թյան, Հա­յաս­տա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյան նա­խա­գահ դառ­նա­լով՝ ցան­կա­նում էիք ինչ-ինչ փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել: Հա­ջող­վե՞լ է ի­րա­կա­նաց­նել Ձեր նպա­տակ­նե­րը, ի՞նչ խն­դիր­նե­րի եք բախ­վել:
-Նախ ա­սեմ, որ մեր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չի փոխ­վում: Իսկ ո՞րն է այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հան­րահռ­չա­կու­մը ամ­բողջ աշ­խար­հում: Այս գոր­ծում մենք բա­վա­կա­նին ձեռք­բե­րում­ներ ենք ու­նե­ցել, ինչ­պես նաև՝ դժ­վա­րու­թյուն­ներ: Շա­տե­րի հա­մար հայ ե­րաժշ­տար­վեստ հաս­կա­ցու­թյու­նը մնում է ուղ­ղա­կի խոս­քի մա­կար­դա­կում, ան­գամ չեն մտա­ծում պատ­մու­թյան մա­սին: Մեր խն­դիրն է ա­ճեց­նել, հա­սու­նաց­նել մի սե­րունդ, ո­րը կգա լրաց­նե­լու այ­սօր­վա այն ու­ժին, ո­րը կոչ­վում է հայ կոմ­պո­զի­տո­րա­կան դպ­րոց: Ո­րոշ բա­ներ հա­ջող­վել է ա­նել այս պլա­նում: Մենք ու­նենք «Ե­րի­տա­սար­դա­կան ֆո­րում», ո­րը կազ­մա­կեր­պում է բազ­մա­թիվ մի­ջո­ցա­ռում­ներ, հան­դի­պում­ներ, հա­մերգ­ներ և այլն: Նրանք հաս­կա­ցել են, որ ե­րաժշ­տու­թյու­նը չի կա­րող մեկ ո­ճի մեջ լի­նել, որ մար­դիկ կա­րող են բազ­մաոճ լի­նել, բազ­մաձև մո­տե­ցում­ներ ու­նե­նալ այս կամ այն հար­ցին: Սա շատ կարևոր է: Հա­ճախ է պա­տա­հում, որ ինչ-ինչ պա­հանջ­ներ են դր­վում ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի ա­ռաջ, բայց ա­մե­նա­ճիշտ ուղ­ղու­թյու­նը ժա­մա­նակն է ցույց տա­լիս: Կոմ­պո­զի­տո­րը ժա­մա­նա­կի հետ է շարժ­վում և ժա­մա­նա­կից ա­ռաջ է ընկ­նում իր գոր­ծու­նեու­թյան մեջ: Կա­րե­լի է հի­շել մեր տա­րեց կոմ­պո­զի­տոր­նե­րից կամ ար­դեն մա­հա­ցած­նե­րից շա­տե­րի ա­նուն­նե­րը, որ հենց այս­պի­սին են ե­ղել:
-Սերն­դա­փո­խու­թյան խն­դիրն եք կարևո­րում, բայց մի՞­թե կա­րե­լի է ինչ-որ գործ­նա­կան քայ­լե­րով ա­պա­հո­վել կոմ­պո­զի­տո­րա­կան նոր սերն­դի գո­յու­թյու­նը: Կոմ­պո­զի­տոր, առ­հա­սա­րակ ստեղ­ծա­գոր­ծող ծն­վու՞մ են, թե՞ դառ­նում:
-Ինք­ներդ պա­տաս­խա­նե­ցիք Ձեր հար­ցին: Կոմ­պո­զի­տոր ծն­վում են, ի­րո՛ք. դրա հա­մար բա­ցատ­րագ­րեր հո­րի­նել պետք չէ: Յու­րա­քան­չյուր մեծ ար­վես­տա­գետ, ե­թե ի­րոք մեծ է, ար­վես­տա­գետ ծն­վում է: Օ­րի­նակ­ներ բե­րե­լու կա­րիք չկա: ՈՒղ­ղա­կի այն կոմ­պո­զի­տո­րա­կան դպ­րո­ցը, որ կա, հարս­տա­նում է ո­րո­շա­կի պայ­ման­նե­րի առ­կա­յու­թյամբ: Ա­մեն մի կոմ­պո­զի­տոր, բնա­կան է, իր խոս­քը պի­տի ա­սի, բայց դրա հա­մար նա պետք է անց­նի ճա­նա­պարհ՝ հեն­վե­լով ազ­գա­յի­նի վրա: Մենք այ­սօր, օ­րի­նակ, շատ ենք խո­սում եր­գար­վես­տի մա­սին: Այ­սօր­վա եր­գե­րը հիմ­նա­կա­նում ա­պազ­գա­յին մտա­ծո­ղու­թյան ծնունդ են: Ա­մեն մի եր­գիչ, չգի­տես ինչ նկա­տա­ռում­նե­րով, ի­րեն թույլ է տա­լիս ստեղ­ծա­գոր­ծել՝ չու­նե­նա­լով հա­մա­պա­տաս­խան կր­թա­կան բա­զա: Այդ պատ­ճա­ռով էլ նրանց եր­գե­րը թի­թե­ռի նման գա­լիս-գնում են: Սա բնա­կան պրո­ցես է, բայց պետք է զտում կա­տար­վի: Դա նաև կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյան գործն է, բայց ցա­վոք, սի­րո­ղա­կան ար­վեստն այ­սօր դար­ձել է գե­րիշ­խող:
-Հա­կա­սու­թյունն ակն­հայտ է: Ձեր հի­շա­տա­կած՝ թի­թե­ռի կյանք ու­նե­ցող եր­գե­րը մեծ ե­կա­մուտ­ներ են բե­րում, իսկ լուրջ ե­րաժշ­տու­թյու­նը հա­ճախ մեկ դահ­լի­ճի չափ հան­դի­սա­տես էլ չի ու­նե­նում, հա­ճախ այդ­պի­սի ե­րաժշ­տու­թյան հե­ղի­նա­կը նույ­նիսկ մի­ջոց­ներ չի ու­նե­նում ձայ­նագ­րե­լու, հն­չեց­նե­լու իր ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը: Այդ­պես չէ՞:
-Ա­յո՛, այդ­պես է: Մա­նա­վանդ եր­գար­վես­տի դեպ­քում ձայ­նագ­րե­լու հա­մար պետք է գու­մար վճա­րել ստու­դիա­յին, եր­գիչ­նե­րին, գոր­ծի­քա­յին կա­տա­րող­նե­րին և այլն, և այլն: Իսկ ե­թե կոմ­պո­զի­տո­րը նոր է մտ­նում կյանք, նա չու­նի այդ մի­ջոց­նե­րը: Քիչ թե շատ ճա­նա­չում ու­նե­ցող­նե­րի դեպ­քում մի փոքր ա­վե­լի հեշտ է այդ հար­ցը լու­ծել: Եր­գար­վես­տի հար­ցե­րով ես վա­ղուց­վա­նից եմ մտա­հոգ­ված: Դեռ Առ­նո Բա­բա­ջա­նյա­նի ժա­մա­նակ­նե­րում ա­սում էի, որ եր­գը պետք է ստեղ­ծի ե­րի­տա­սար­դը, նա, որ ե­րի­տա­սար­դու­թյա­նը հա­մա­հունչ է մտա­ծում: Այն­պես որ, շատ ցա­վա­լի ու միևնույն ժա­մա­նակ բնա­կան հար­ցեր կան եր­գար­վես­տի հետ կապ­ված: Եվ դրանք միշտ են ե­ղել: ՈՒղ­ղա­կի նախ­կի­նում մի քիչ ա­վե­լի խս­տու­թյուն կար, ցենզ կար, ա­մեն ինչ չէր հան­վում շու­կա: Ա­յո՛, ա­մեն ինչ չի կա­րե­լի ներ­կա­յաց­նել: Շատ ճա­նաչ­ված կոմ­պո­զի­տոր­ներ՝ Առ­նո Բա­բա­ջա­նյա­նը, Էդ­վարդ Միր­զո­յա­նը, մյուս­նե­րը, ա­սում էին, որ ի­րենք գրում են «opus», այ­սինքն՝ ի­րենք պա­տաս­խա­նա­տու են ա­մեն մի ստեղ­ծա­գոր­ծու­թյան հա­մար, ո­րի տակ ստո­րագ­րել են: Կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյան ան­դամ­նե­րը պրո­ֆե­սիո­նալ­ներ են և հիմ­նա­կա­նում կա­րող են պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ստո­րագ­րել ի­րենց գրա­ծի տակ: ՈՒղ­ղա­կի ա­մեն մե­կին մի բան է տր­ված: Մե­կին կա­րող է հա­րա­զատ լի­նել եր­գար­վես­տը, մյու­սին՝ սիմ­ֆո­նիկ ե­րաժշ­տու­թյու­նը, եր­րոր­դին՝ խմ­բեր­գա­յին ժան­րը և այլն, և այլն: Մեր միու­թյան ան­դամ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը բազ­մաոճ են ու բազ­մա­ժանր:
-Ժա­մա­նա­կա­կից կոմ­պո­զի­տոր­նե­րի բազ­մաո­ճու­թյան, բազ­մա­ժան­րու­թյան մեջ ա­ռանձ­նա­նու՞մ են ո­րո­շա­կի ուղղ­վա­ծու­թյուն­ներ, կա­րե­լի՞ է ինչ-որ մի խմ­բի կո­չել խա­չատ­րյա­նա­կան դպ­րո­ցի հետևորդ, մեկ այլ խմ­բի՝ տեր­տե­րյա­նա­կան և այլն: Կամ գու­ցե կան մար­դիկ, ո­րոնք ի­րե՞նց դպ­րո­ցը, ի­րե՞նց ուղ­ղու­թյունն են հիմ­նադ­րում այ­սօր:
-Ձեր ա­սած խա­չատ­րյա­նա­կան, տեր­տե­րյա­նա­կան դպ­րոց­նե­րը նույն ուղ­ղու­թյան մեջ են: Եվ այդ ուղ­ղու­թյու­նը շա­րու­նակ­վում է: Կրկ­նու­թյուն չի կա­րող լի­նել, ուղ­ղա­կի պետք է հաս­կա­նալ, թե հիմ­քում ում ես տես­նում: Բնա­կան է, որ հիմ­քում Կո­մի­տա­սի, Խա­չատ­րյա­նի, Տեր­տե­րյա­նի, մյուս­նե­րի դպ­րոցն է: Մո­տե­ցում­ներն են այ­սօր փոխ­վել նույն Կո­մի­տա­սի կամ Տեր­տե­րյա­նի նկատ­մամբ: Այն, ինչ ա­նում էին Կո­մի­տա­սը, Խա­չատ­րյա­նը, Տեր­տե­րյա­նը, հա­մա­մարդ­կա­յին էր: Այն, ինչ ա­նում են այ­սօր­վա կոմ­պո­զի­տոր­նե­րը, փորձ է՝ մո­տե­նա­լու այդ հա­մա­մարդ­կա­յին մտա­ծո­ղու­թյա­նը: Կրկ­նել չեն կա­րող, բնա­կան է: Մի հե­տաքր­քիր գիրք կա՝ «Ստ­րա­վինս­կու երկ­խո­սու­թյուն­նե­րը»: Ստ­րա­վինս­կին ի­րեն հա­մե­մա­տում էր Առ­նոլդ Շյոն­բեր­գի հետ և գրում, որ Շյոն­բերգն ու­նի բազ­մա­թիվ ա­շա­կերտ­ներ, հետևորդ­ներ, ին­քը՝ ոչ: Ան­ցան ժա­մա­նակ­ներ, և հի­մա տես­նում ենք, թե որ­քան շատ են Ստ­րա­վինս­կու հետևորդ­նե­րը: Ժա­մա­նակն անց­նում է, և ժա­մա­նա­կի հետ փոխ­վում են ստեղ­ծա­գոր­ծա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը: Ընդ­հան­րա­պես, ստեղ­ծա­գոր­ծո­ղի մա­սին խո­սե­լիս պետք է հաշ­վի առ­նել, որ սա խիստ ան­հա­տա­կան ո­լորտ է, և խո­սող­նե­րը այս հար­ցե­րի շուրջ պետք է լի­նեն ստեղ­ծա­գոր­ծող մար­դիկ:
-Հենց այդ պատ­ճա­ռով էլ Ձեզ հետ ենք խո­սում՝ ստեղ­ծա­գոր­ծող մար­դու: Եվ կցան­կա­նա­յինք նաև Ձեր այ­սօ­րյա ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քին անդ­րա­դառ­նալ:
-Ես այ­սօր աշ­խա­տում եմ մի ո­ճով, ո­րով, կար­ծում եմ, ոչ մե­կը չի աշ­խա­տում Հա­յաս­տա­նում: Դա նո­րու­թյուն է, կոչ­վում է «New Age»: Այս ո­ճում կա­րե­լի է ա­նել ա­մեն ինչ, բայց այդ ա­մեն ին­չը այն­քան լավ պետք է ի­մա­նաս, որ կա­պե­լով նո­րը հնի հետ՝ տաս նոր ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­տադ­րանք, նոր ար­դյունք: Այդ ո­ճով էին գր­ված իմ «Լի­լիթ» փոփ-օ­պե­րան, դրան հա­ջոր­դած «Փոք­րիկ Ցա­խե­սը» օ­պե­րան: Ո­ճե­րի մա­սին խո­սե­լիս հա­ճախ օգ­տա­գոր­ծում են «իզ­մեր» տեր­մի­նը:
-Եր­բեմն էլ ա­սում են, որ այս կամ այն ար­վե­տա­գե­տը, ար­վես­տի այս կամ այն ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը որևէ «իզ­մի» չի պատ­կա­նում:
-Մեր ար­վես­տի ո­լոր­տում ստեղ­ծա­գոր­ծու­թյունն ինչ­պի­սի «իզ­մի» էլ պատ­կա­նի, մենք լսում ենք ե­րաժշ­տու­թյուն: Այդ­պես է նաև ար­վես­տի մյուս ճյու­ղե­րի դեպ­քում. մենք կար­դում ենք գրա­կա­նու­թյուն, տես­նում գե­ղան­կար­չու­թյուն և այլն: Ոչ մի «իզմ» չի կա­րող խան­գա­րել տա­ղան­դա­վոր մար­դու ստեղ­ծա­գոր­ծելուն: Կարևորն այն է, որ մար­դը տա­ղան­դա­վոր լի­նի, ոչ թե ուղ­ղա­կի գրող լի­նի:
-Կոմ­պո­զի­տո­րի ներ­շն­չան­քին նպաս­տո՞ւմ է մշա­կու­թա­յին ընդ­հա­նուր դաշ­տի պատ­կե­րը: Լավ գե­ղան­կար­չու­թյան, լավ գրա­կա­նու­թյան, լավ թա­տե­րար­վես­տի առ­կա­յու­թյու­նը որևէ դեր ու­նի՞ նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ո­րակ­նե­րի ձևա­վոր­ման հար­ցում, թե՞ կոմ­պո­զի­տո­րը, ե­րա­ժիշտն ի­րենց ինք­նա­բավ աշ­խարհն ու­նեն, ո­րից դուրս կա­տար­վողն ան­մի­ջա­կա­նո­րեն չի ներ­գոր­ծում նրանց վրա:
-Ար­վեստ­նե­րը մշ­տա­պես փոխ­կա­պակց­ված են: Մեկ «իզ­մը» բխում է մյուս «իզ­մից»: Նույն իմպ­րե­սիո­նիզ­մը նկար­չու­թյան մեջ ծնեց իմպ­րե­սիո­նիզ­մը ե­րաժշ­տու­թյան մեջ: Դե­բյու­սին, Ռա­վե­լը, այլք դրա հետևորդ­ներն էին: Մենք ևս ու­նեինք կոմ­պո­զի­տոր՝ Գրի­գոր Ե­ղիա­զա­րյա­նը, որն այս գծի հետևորդն էր: Վեր­լու­ծա­կան մո­տեց­մամբ կա­րե­լի է տար­բեր եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի հան­գել: Շատ հա­ճախ կոմ­պո­զի­տո­րը գրում է որևէ գործ, հե­տո ու­րիշ­ներն են այն որևէ «իզ­մի» վե­րագ­րում:
-Այ­սինքն՝ այս դեպ­քում տե­սա­բան­նե­րի դե՞րն է ա­վե­լի էա­կան դառ­նում:
-Ա­յո՛, ե­թե նրանք պատ­րաստ­ված են, կա­րո­ղա­նում եմ ա­նա­լի­տիկ մո­տե­ցում դրսևո­րել և ի­րենց տե­սա­կետն ա­ռա­ջար­կել ու հիմ­նա­վո­րել:
-Իսկ, մեծ ի­մաս­տով, տե­սա­բա­նի և ստեղ­ծա­գոր­ծո­ղի միջև հա­կադ­րու­թյու՞նն է գե­րիշ­խո­ղը, փո­խըմ­բռ­նու­՞մը, փո­խօգ­նու­թյու­՞նը, թե՞… Կամ գու­ցե նրանք գո­յու­թյուն ու­նեն մի­մյան­ցից ան­կախ և չկարևո­րե­լո՞վ մեկ­մե­կու ան­ձը: Մա­նա­վանդ որ տե­սա­բա­նը միշտ չէ, որ դրա­կան կար­ծիք է հայտ­նում, նաև քն­նա­դա­տում է, եր­բեմն «ոչն­չաց­նում» այս կամ այն ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը: Չէ՞ որ այս դեպ­քում անձ­նա­վոր­ված հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նա­լը հեշտ չէ:
-Հիմ­նա­կա­նում տե­սա­բա­նի և ստեղ­ծա­գոր­ծո­ղի միջև փո­խօգ­նու­թյան դաշտ պետք է լի­նի: Ի­րա­կա­նում մենք բո­լորս ա­նում ենք նույն բա­նը, ուղ­ղա­կի մե­կը ստեղ­ծա­գոր­ծում է, մյու­սը՝ քն­նա­դա­տում: Քն­նա­դա­տու­թյու­նը շատ ան­գամ օգ­նում է ստեղ­ծա­գոր­ծո­ղին հաս­կա­նա­լու, թե ինքն ինչ է ա­նում: Քն­նա­դա­տու­թյուն ե­ղել է բո­լոր ժա­մա­նակ­նե­րում: Եվ միշտ չէ, որ ար­վես­տա­գետն ըն­դու­նում է քն­նա­դա­տու­թյու­նը: Նույ­նիսկ կոմ­պո­զի­տոր­նե­րի միջև են բա­խում­ներ լի­նում, ո­րով­հետև ա­մեն մեկն ու­նի իր մտա­ծե­լա­կեր­պը, իր կողմ­նա­կից­նե­րը: Օ­րի­նակ, Վագ­ներ-Բրամս հա­կադ­րու­թյու­նը հայտ­նի է բո­լո­րին: Բայց դա նրան­ցից ու՞մ է խան­գա­րել, ոչ մե­կին: Եր­կուսն էլ այ­սօր ապ­րում են ի­րենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով, և մենք ու­րախ ենք, որ կան այդ­պի­սի եր­կու մե­ծու­թյուն­ներ:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 8910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ